Արտակ Օսեյանը՝ Fastex Պրեմիեր լիգայի նոյեմբեր ամսվա լավագույն մարզիչ — Armsport.am

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը ճանաչվել է Fastex Պրեմիեր լիգայի նոյեմբեր ամսվա լավագույն մարզիչ։ Հաղթողը որոշվել է երկրպագուների, սպորտային լրագրողների և Fast TV-ի մեկնաբանների համատեղ քվեարկության արդյունքում։ Քվեարկությանը մասնակցել է նաև Armsport.am-ը։ Նոյեմբերին Օսեյանի գլխավորած թիմն անցկացրած 4 խաղում վաստակել է 10 միավոր՝ գրանցելով առաջնության լավագույն ցուցանիշը։ Այս անգամ «Ամսվա լավագույն մարզիչ» անվանակարգում պայքարն ընթանում … Read more

Ռոբերտ Արզումանյանը՝ Ռոմարիոյի, Դունգայի և Լամի կողքին. The Guardian-ը ընտրում է 2025 թ. աշխարհի լավագույններին

Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը սկսում է 2025 թվականի աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների հրապարակման գործընթացը։ Այս տարի հաղթողներին որոշող ընդլայնված ժյուրիի կազմում ընդգրկվել են համաշխարհային ֆուտբոլի լեգենդներ, մարզիչներ և լրագրողներ։ Հայկական ֆուտբոլի համար հատկանշական է, որ 219 հոգուց բաղկացած հեղինակավոր ժյուրիի կազմում ընդգրկվել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան, այժմ «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը։ … Read more

Ուրարտուն նոր գլխավոր մարզիչ ունի — Armsport.am

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 39-ամյա Ռոբերտ Արզումանյանը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նա նախկինում ևս ղեկավարել է թիմը։ Ակումբը վստահ է, որ Արզումանյանի փորձը կնպաստի թիմի հաջողություններին։ Հիշեցնենք, որ «Ուրարտուի» նախկին գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն աշխատանքի է անցել Տուլայի «Արսենալում»։