Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը ճանաչվել է Fastex Պրեմիեր լիգայի սեպտեմբերի լավագույն մարզիչ։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
Խորվաթ մասնագետի գլխավորությամբ «Նոան» սեպտեմբերին հաղթել է երեք անգամ և գրանցել մեկ ոչ-ոքի։
41-ամյա մասնագետը ամսվա լավագույն մարզչի մրցանակի համար քվեարկությունում առաջ է անցել «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուկիպայից և «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանից։