🎥 ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց Շիրակին ընդհատված խաղում՝ ամրապնդելով դիրքերը առաջին հորիզոնականում

Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի 15-րդ տուրի ընդհատված «Արարատ-Արմենիա» — «Շիրակ» խաղում երևանյան ակումբը վստահ հաղթանակ տարավ (4:1)։ Հանդիպումը մեկնարկեց 25-րդ րոպեի 14-րդ վայրկյանից, այն նույն պահից, երբ մրցավարը երեկ դադարեցրել էր ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում այս թիմերի միջև ընթացող հանդիպումը՝ մարզադաշտի լուսավորության խափանման պատճառով։ Երեկ մեկնարկած հանդիպման առաջին 25 րոպեների ժամանակ «Արարատ-Արմենիան» վաստակեց … Read more

🎥 ՀՊԼ․ Փյունիկը խնդիրներ չունեցավ Արարատի դեմ խաղում — Armsport.am

Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ․ մրցաշրջանի 15-րդ տուրում Աբովյանի, Վահագն Թումասյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում «Փյունիկը» վստահ հաղթանակ տարավ «Արարատի» նկատմամբ (2-0)։ «Նարնագույնների» կազմում հաղթական դուբլի հեղինակ դարձավ թիմի կամերունցի հարձակվող Մարիուս Նուբիսին՝ համապատասխանաբար 67-րդ և 90+4-րդ րոպեներին։ Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակած միավորների քանակը հասցրեց 29-ի՝ ամրապնդվելով լավագույն քառյակում, իսկ «Արարատը» շարունակում է 3 միավորով … Read more

🎥 ՀՊԼ․ Փյունիկ – Արարատ-Արմենիա․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր — Armsport.am

Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի 3-րդ տուրից հետաձգված խաղում «Փյունիկը» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում կընդունի առաջատար «Արարատ-Արմենիային»։ Հանդիպումը կմեկնարկի 18։00-ին։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով․ «Փյունիկ» «Արարատ-Արմենիա» Ուղիղ հեռարձակումը՝ ստորև․

🎥 Վանը վերջին վայրկյաններին կորզեց հաղթանակը ԲԿՄԱ-ից՝ հաղթական գոլը խփելով 90+8-րդ րոպեին

Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի 14-րդ տուրում «Վանը» Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում հաղթանակի հասավ ԲԿՄԱ-ի նկատմամբ (3։2): Հանդիպման հաշիվը 3-րդ րոպեին բացեց տանտերերի բրազիլացի կիսապաշտպան Էրիկը, որին 29-րդ րոպեին պատասխանեց բանակայինների պաշտպան Պետիկ Մանուկյանը։ Երկրորդ խաղակեսում նախ 52-րդ րոպեին աչքի ընկավ Լուկաս Կաֆեն, ապա 66-րդ րոպեին պատասխանեց Գրենիկ Պետրոսյանը՝ 2-2։ Խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Հրայր … Read more

Մրցավարությունը սպանում է հայկական ֆուտբոլը․ Սանդրո Պերկովիչ — Armsport.am

«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի 14-րդ տուրի «Ալաշկերտի» դեմ խաղից հետո (2-2) խոսել է հայկական ֆուտբոլում առկա մեծ խնդրի, հայկական ֆուտբոլի ապագայի և առաջնության արդարության մասին: «Հայաստանն ունի տաղանդավոր երեխաներ,  հրաշալի  ֆուտբոլիստներ, լավ մարզիչներ: Հայկական ֆուտբոլի խնդիրներն ամենևին նրանց պատճառով չեն: Խնդիրն այլ տեղ է. քանի դեռ մրցավարությունն ու … Read more

🎥 10 հոգով մնացած Նոան Աբովյանում ոչ-ոքի խաղաց Ալաշկերտի հետ

Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի 14-րդ տուրում գործող չեմպիոն «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում ոչ-ոքի խաղաց «Ալաշկերտի» հետ (2:2)։ Տանտերերի կազմում հանդիպման հաշիվը 14-րդ րոպեին բացեց Գոռ Մանվելյանը՝ հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ 22-րդ րոպեին «Նոայի» պորտուգալացի եզրային պաշտպան Դավիդ Սուալեհեն խախտեց կանոնները սեփական տուգանային հրապարակում՝ ստանալով կարմիր քարտ և բերելով 11-մետրանոց հարված … Read more

🎥 Ծանրագույն վնասվածք ՀՊԼ-ում․ Շիրակի կիսապաշտպանին շտապ օգնության մեքենայով դուրս բերեցին խաղադաշտից

Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի 14-րդ տուրի «Շիրակ» – «Գանձասար» խաղի (0:0, դեռևս ընթացող) 66-րդ րոպեին տանտերերի կիսապաշտպան Դոնալդ Կոդիան հյուրերի դարպասապահ Գրիգորի Մաթևոսյանի հետ ցավոտ բախման արդյունքում ծանր վնասվածք ստացավ։ 22-ամյա խաղացողը չկարողացավ շարունակել հանդիպումը՝ խաղադաշտը լքելով պատգարակի օգնությամբ, ինչից հետո նրան շտապ օգնության մեքենայով դուրս բերեցին մարզդաշտից։ Մաթևոսյանը ուղիղ կարմիր քարտով հեռացվեց։ … Read more

🎥 ՀՊԼ․ Արարատ-Արմենիան հյուրընկալվելիս պարտության մատնեց Արարատին — Armsport.am

Fastex Պրեմիեր լիգայի 2025/26թթ. մրցաշրջանի 14-րդ տուրի մեկնարկային խաղում առաջատար «Արարատ-Արմենիան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2-1 հաշվով առավելության հասավ հետնապահ «Արարատի» նկատմամբ։ «Արարատ-Արմենիայի» կազմում գոլերով աչքի ընկան Արմեն Համբարձումյանը և Ուգո Օլիվեյրան համապատասխանաբար 43-րդ և 62-րդ րոպեներին։ «Արարատի» միակ գոլը հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ հեղինակեց Յայա Սոգոդոգոն։ Այսպիսով, Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը … Read more

🎥 ՀՊԼ․ Ուրարտու – Փյունիկ․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր — Armsport.am

Fastex Պրեմիեր Լիգայի 2025/26թթ․ մրցաշրջանի 14-րդ տուրի կենտրոնական խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ կընդունի «Փյունիկին»։ Հանդիպումը կմեկնարկի 19։00-ին։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով․ «Ուրարտու» ՝քիչ անց «Փյունիկ» ՝ քիչ անց Ուղիղ հեռարձակումը՝ ստորև․

🎥 ՀՊԼ․ Վանը Չարենցավանում կամային հաղթանակ տարավ Գանձասարի նկատմամբ — Armsport.am

Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի 13-րդ տուրում «Վանը» Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում կամային հաղթանակ տարավ «Գանձասարի» նկատմամբ՝ 2։1 հաշվով։ Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը` 43-րդ րոպեին աչքի ընկավ Պետրոս Ավետիսյանը։ Տանտերերը պատասխանեցին Ջեֆերսոն Գրաադոյի և Ժոտայի գոլերով՝ համապատասխանաբար 60-րդ և 73-րդ րոպեներին։ Ժոտան, խփելով հաղթական գոլը, մի քանի րոպե անց ստացավ երկրորդ դեղինը և թողեց «Վանին» … Read more