Արտակ Օսեյանը՝ Fastex Պրեմիեր լիգայի նոյեմբեր ամսվա լավագույն մարզիչ — Armsport.am

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը ճանաչվել է Fastex Պրեմիեր լիգայի նոյեմբեր ամսվա լավագույն մարզիչ։ Հաղթողը որոշվել է երկրպագուների, սպորտային լրագրողների և Fast TV-ի մեկնաբանների համատեղ քվեարկության արդյունքում։ Քվեարկությանը մասնակցել է նաև Armsport.am-ը։ Նոյեմբերին Օսեյանի գլխավորած թիմն անցկացրած 4 խաղում վաստակել է 10 միավոր՝ գրանցելով առաջնության լավագույն ցուցանիշը։ Այս անգամ «Ամսվա լավագույն մարզիչ» անվանակարգում պայքարն ընթանում … Read more

Պաշտոնական․ Փյունիկը նոր գլխավոր մարզիչ ունի — Armsport.am

Երևանի «Փյունիկի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Արտակ Օսեյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Օսեյանը «նռնագույնների» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Եղիշե Մելիքյանին, որն օրեր առաջ գլխավորեց Հայաստանի ազգային հավաքականը։ Հիշեցնենք, որ Օսեյանը նախկինում երևանյան ակումբը գլխավորել է մինչև 2021 թվականը, երբ նրան այդ պաշտոնում փոխարինեց Եղիշե Մելիքյանը։

Վարդան Մինասյանը և մարզչական շտաբը լքում են Արարատ-Արմենիան — Armsport.am

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը և նրա մարզչական շտաբը՝ Արտակ Օսեյանը, Արթուր Մկրտչյանը և Դենիս Զմեուն, ավարտում են իրենց աշխատանքը ակումբում։ Մինասյանի ղեկավարությամբ «Արարատ-Արմենիան» հասավ պատմական հաջողությունների՝ դառնալով Հայաստանի կրկնակի չեմպիոն, կրկնակի սուպերգավաթակիր, ինչպես նաև նվաճեց Հայաստանի գավաթը։ Սակայն ակումբը ընդգծում է, որ մարզչական շտաբի ավանդը չի սահմանափակվում միայն … Read more