Կարծում եմ՝ մենք այս դիմակայության իրական հաղթողն ենք․ Մանուել Տուլիպա — Armsport.am

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 թթ․ խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Ունիվերսիտատեա Կլուժ» – «Արարատ-Արմենիա» պատասխան հանդիպումից հետո (1։2) երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան ամփոփել է հանդիպումը և խոսել ակումբի ծրագրերի մասին։

«Կարծում եմ՝ մենք այս դիմակայության իրական հաղթողն ենք։ Երկու խաղում էլ լավ հանդես եկանք։ Կարող էինք պատասխան հանդիպմանը մոտենալ առավելությամբ, բայց այս խաղի ընթացքում մենք պարտվողի դերում էինք ու կարողացանք կամային որակներ ցույց տալ՝ հասնելով այդքան կարևոր հաղթանակի։

Ֆանտաստիկ մթնոլորտ էր, հաճելի միջավայր էր։ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներն այդքան էլ սովոր չեն այդպիսի երկրպագուական մթնոլորտի։

Կարծում եմ՝ գլխավորը ցանկությունն էր, քանի որ լավ մտանք խաղի մեջ, ի սկզբանե ունեինք լավ հնարավորություններ։ Հետագայում, երբ մրցակիցը երկու հարձակվողով սկսեց խաղալ, մենք կարողացանք ադապտանալ դրան, հակադարձել մրցակցին և հասնել այս արդյունքին»,- ասել է պորտուգալացի մասնագետը հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ։

Այսպիսով, «Արարատ-Արմենիան» որակավորման երրորդ փուլում կմրցի Պրահայի «Սպարտայի» հետ։

Leave a Comment