«Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը ճանաչվել է Fastex Պրեմիեր լիգայի նոյեմբեր ամսվա լավագույն մարզիչ։
Հաղթողը որոշվել է երկրպագուների, սպորտային լրագրողների և Fast TV-ի մեկնաբանների համատեղ քվեարկության արդյունքում։ Քվեարկությանը մասնակցել է նաև Armsport.am-ը։
Նոյեմբերին Օսեյանի գլխավորած թիմն անցկացրած 4 խաղում վաստակել է 10 միավոր՝ գրանցելով առաջնության լավագույն ցուցանիշը։
Այս անգամ «Ամսվա լավագույն մարզիչ» անվանակարգում պայքարն ընթանում էր չորս մասնագետի միջև, քանի որ երկու թեկնածու ունեին միավորների միջին հարաբերակցության նույն ցուցանիշը։ Հավակնորդներն էին՝ Մանուել Տուլիպան («Արարատ-Արմենիա»), Ռոբերտ Արզումանյանը («Ուրարտու»), Արտակ Օսեյանը («Փյունիկ») և Արթուր Ասոյանը («Վան»)։