Բացառված չէ, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը դուրս գա իր ներկայիս շրջանակներից, ընդլայնվի ու դրանում ընդգրկվեն նոր պետություններ. 3

Սկիզբը՝ այստեղ  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սպառնացել է հարվածել Մեծ Բրիտանիային՝ ամերիկյան հարձակումների համար իր ավիաբազայի տրամադրման կապակցությամբ: ԻՀՊԿ-ն բրիտանական ռազմաբազաներն օրինական թիրախ է անվանել իր հարվածների համար, քանի որ բրիտանական «RAF Fairford» ավիաբազայից հուլիսի 21-ին օդ բարձրացած ամերիկյան B-1 ռազմավարական ռմբակոծիչն է հարվածներ հասցրել իրանական օբյեկտներին: ԻՀՊԿ-ում ընդգծել են, որ այժմ բրիտանական կղզիների … Read more

Բրիտանական ռազմական խորհրդատվական թիմի մասնակցությամբ անցկացվել է հրահանգչական վարժանքի դասընթաց

Հունիսի 29-ից հուլիսի 22-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում Բրիտանական ռազմական խորհրդատվական վարժական թիմի մասնակցությամբ անցկացվել է հրահանգչական վարժանքի դասընթաց՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների հրահանգիչների համար։ Այս մասին տեղեկանում ենք ՊՆ-ից։ Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել հրահանգչի դերն ու նշանակությունը, ուսուցման մեթոդաբանությունը, սովորեցնել ժամանակակից հրահանգչական հմտություններ և այլն։ Դասընթացի ընթացքում մասնակիցները հանձնել են գործնական … Read more

Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամը նշանադրվել է բրիտանահայ Էլեոնոր Էքսերջյանի հետ

Նոր թագավորական հարսանիք կլինի. Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամ, արքայադուստր Մարգարետի թոռ և թագավոր Չարլզ III-ի ծոռ Սամուել (Սեմ) Չատտոն նշանադրվել է հայազգի նկարչուհի Էլեոնոր Էքսերջյանի հետ։ Սեմը ուրախալի լուրը հայտնել է իր Ինստագրամում՝ գրելով. «Ես իսկապես ուրախ եմ հայտնել, որ Էլլին և ես նշանադրվել ենք։ Մենք երջանկության գագաթին ենք, ավելին չի լինում։ Ես ամուսնության առաջարկ արեցի իմ … Read more

Ընտրություններից առաջ փորձում են բթացնել ընտրողների զգոնությունը, փափուկ բարձ դնել նրանց գլխի տակ ու չեզոքացնել տագնապի զգացումը

Որ հանկարծ չգործի ինքնապահպանման բնազդը, և իրենց քվեարկությամբ Նիկոլ հայադավին գրողի ծոցը չուղարկեն     Ինչպես Նիկոլ հայադավը, այնպես էլ իր ոհմակի (չարախմբի) բազմաթիվ անդամներ ստում են: Նրանցից մեկն էլ Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն է, որը մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում, մեկնաբանելով վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները, հայտարարել է, թե հայ-ռուսական հարաբերություններում … Read more

Սրանք դեռ ծաղիկներն են, Նիկոլ հայադավի թունավոր պտուղներն՝ առաջիկայում – Live News

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ինչպես արդեն հայտնի է, մայիսի 7-ին հայտարարել էր, որ Երևանը (նկատի ունի Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավին) խախտել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու իր խոստումը: «ՀՀ իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական ուղեգիծը վաղ թե ուշ կհանգեցնի Հայաստանի անդառնալի ներգրավմանը Բրյուսելի հակառուսական գծում։ ՀՀ ԵՄ գագաթնաժողովի հռչակագիրը ցույց է տալիս, … Read more

Նիկոլ հայադավը թող այդքան վստահ չլինի, որ կրակի հետ խաղալով, գլուխը չի այրելու…2 (տեսանյութ)

Սկիզբը՝ այստեղ    Վաղը, եթե Հայաստանը կանգնեց աղետի առջև, Նիկոլ և ոհմակ, նույնիսկ նիկոլազոմբիներն են ձեզանից հաշիվ պահանջելու, և հատուցման գինը լինելու է չափազանց բարձր… Չասեմ, թե այդ «չափազանց բարձր»-ն ինչ է նշանակում կամ ինչպես է արտահայտվելու այդ հատուցումը, հիմար չեք, կհասկանաք: Ոտքի են ելնելու նույնիսկ նրանք, ովքեր Արցախը և Հայաստանի տարածքները ձեր պետական դավաճանությամբ … Read more

Իսրայելի կամ ԱՄՆ-ի սադրանքի իմաստն Իրանի դեմ պատերազմում Ադրբեջանի և Թուրքիայի ընդգրկումն է, այժմ դա չստացվեց կամ պլանները փոխեցին…

Դեռ անցած շաբաթ հրապարակված «Իրանին Ադրբեջանի հնարավոր հարվածից հետո Իրանը դա անպատասխան չի թողնի, կսկսվի պատերազմը, հնարավոր է, նաև Թուրքիայի ներգրավմամբ (տեսանյութ)» վերտառությամբ հոդվածով  տեղեկացրել էինք Իսրայելի կամ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ իրականացված սադրանքի, ինչպես նաև Իրանի հանդեպ աքլորացած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՊՆ-ի սպառնալիքների մասին: Սադրանքի էությունը շատ հակիրճ հետևյալն է. Իսրայելի (ինչն … Read more

Իրանին Ադրբեջանի հնարավոր հարվածից հետո Իրանը դա անպատասխան չի թողնի, կսկսվի պատերազմը, հնարավոր է, նաև Թուրքիայի ներգրավմամբ (տեսանյութ)  

Տարածաշրջանային մեծ պատերազմն այդ դեպքում կլինի նաև Հայաստանի սահմանին ու կարող է նույնիսկ մեր շեմից ներս մտնել     Ադրբեջանի արտգործնախարարությունն այսօր հայտնել է, թե Իրանի տարածքից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ուղղությամբ անօդաչու թռչող սարքերով հարձակումներ են իրականացվել, հարված է հասցվել Նախիջևանում տեղակայված ադրբեջանական օդանավակայանին և այլ վայրերի, տուժել է չորս մարդ: ԶԼՄ-ներում նշվում է 2-4 … Read more

Կիևին միջուկային տեխնոլոգիաներ փոխանցելու Ֆրանսիայի և Բրիտանիայի մտադրությունը արմատապես փոխում է իրավիճակը. Մեդվեդև

ԱՀԾ-ի տեղեկատվությունը Կիևի նացիստական ռեժիմին միջուկային տեխնոլոգիաներ փոխանցելու Ֆրանսիայի և Բրիտանիայի մտադրության մասին արմատապես փոխում է իրավիճակը, տելեգրամյան իր ալիքում գրել է ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «ԱՀԾ-ի տեղեկատվությունը Կիևի նացիստական ռեժիմին միջուկային տեխնոլոգիաներ փոխանցելու Ֆրանսիայի և Բրիտանիայի մտադրության մասին արմատապես փոխում է իրավիճակը։ Եվ խնդիրն այստեղ Միջուկային զենքի չտարածման պայմանագրի կամ միջազգային իրավունքի այլ դրույթների … Read more

Պատերազմ, որը դեռ շարունակվում ու շարունակվելու է. այն կամ կավարտվի Ռուսաստանի հաղթանակով, կամ կվերածվի Երրորդ համաշխարհայինի. 2

Միջուկային սպառազինության լայնամասշտաբ կիրառմամբ   Սկիզբը՝ այստեղ Ուկրաինայի ոչ լեգիտիմ նախագահ Վլադիմիր Զելենսկին հենց ինքն է հաստատել՝ համաձայնություն ձեռք չի բերվելու և, հետևաբար, պատերազմը շարունակվելու է: «Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններում շատ խնդրահարույց հարցեր կան, Կիևը «ոչ մի դեպքում» չի հրաժարվի տարածքի նկատմամբ հավակնություններից»,- РБК-ի փոխանցմամբ , ասել է Զելենսկին և վերահաստատել է առանցքային՝ տարածքային հարցի … Read more