Բացառված չէ, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը դուրս գա իր ներկայիս շրջանակներից, ընդլայնվի ու դրանում ընդգրկվեն նոր պետություններ. 3

Սկիզբը՝ այստեղ  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սպառնացել է հարվածել Մեծ Բրիտանիային՝ ամերիկյան հարձակումների համար իր ավիաբազայի տրամադրման կապակցությամբ: ԻՀՊԿ-ն բրիտանական ռազմաբազաներն օրինական թիրախ է անվանել իր հարվածների համար, քանի որ բրիտանական «RAF Fairford» ավիաբազայից հուլիսի 21-ին օդ բարձրացած ամերիկյան B-1 ռազմավարական ռմբակոծիչն է հարվածներ հասցրել իրանական օբյեկտներին: ԻՀՊԿ-ում ընդգծել են, որ այժմ բրիտանական կղզիների … Read more

Բացառված չէ, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը դուրս գա իր ներկայիս շրջանակներից, ընդլայնվի ու դրանում ընդգրկվեն նոր պետություններ

Արդեն շուրջ երկու շաբաթ է, ինչ շարունակվում է մեր հարևան ու բարեկամ Իրանի դեմ Սատանայի պետության՝ ԱՄՆ-ի սկսած պատերազմի նոր փուլը: Դատելով այն իրավիճակից, որն առկա է այսօր, իրականում դժվար է կանխատեսել, թե ինչով կավարտվի այն՝ Իրանի՞ հաղթանակով, ԱՄՆ-ի՞ հաղթանակով, թե հաղթողներ չեն լինի… Այս առումով քաղաքական ու ռազմական գործիչների, քաղաքագետների, փորձագետների, վերլուծաբանների իրարամերժ կարծիքների … Read more

Այսպես կոչված, «ադրբեջանցիների վերադարձի» թեման հասնում է ԱՄՆ Կոնգրես. Վաշինգտոնում համաժողով կանցկացվի

Հունիսի 24-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ Կոնգրեսի շենքում, տեղի կունենա միջազգային համաժողով՝ «Վերադարձի և ինքնորոշման իրավունք. երկակի ստանդարտներ և ընտրողական մոտեցումներ» խորագրով, որը կազմակերպվել է «Բաքվի նախաձեռնողական խմբի» կողմից։ Միջազգային համաժողովը նվիրված է իբրև թե ադրբեջանցիների էթնիկ զտմանը Հայաստանի կողմից։ Այս մասին հաղորդում է ԱՊԱ գործակալությունը։ «Սա կհիշվի՝ որպես ԱՄՆ Կոնգրեսում անցկացվող առաջին նմանատիպ միջոցառումը, որը վերաբերում … Read more

ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ Բաքվում պահվող հայ պատանդների 1000-րդ օրվա կապացությամբ

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից իրականացվող աշխատանքների շրջանակում՝ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Բրեդ Շերմանը, կոնգրեսականներ Թոմ ՄաքՔլինթոքը, Ջուդի Չուն և Լորա Ֆրիդմանը հունիսի 23-ին ԱՄՆ Կոնգրեսում հրավիրելու են մամուլի ասուլիս՝ Ադրբեջանի կողմից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների ապօրինի պատանդառման 1000-րդ օրվա կապացությամբ։ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի անունից ասուլիսին կմասնակցի Արամ Համբարյանը։ Հատկանշական … Read more

Ալիևն ԱՄՆ կոնգրեսականի հետ TRIPP-ին առնչվող հարցեր է քննարկել – Live News

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ «Ադրբեջանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ռազմավարական գործընկերության մասին խարտիայի» ստորագրումը պատմական նշանակություն ունի հարաբերությունների ընդլայնման առումով։  Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել այն բանին, որ Աբրահամ Համադեն ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված օրինագծի … Read more

ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու մասին բանաձևը – Live News

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հերթական անգամ մերժել է մի բանաձև, որը փաստացի ԱՄՆ վարչակազմին պարտադրում էր դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները։ Կոնգրեսի վերին պալատում ընթացակարգային քվեարկության ընթացքում այս փաստաթղթին կողմ է քվեարկել 47 օրենսդիր, դեմ՝ 48-ը։ ԱՄՆ իշխող Հանրապետական կուսակցությունից բանաձևին կողմ է քվեարկել չորս օրենսդիր։ Դեմոկրատների շրջանում դեմ է արտահայտվել միայն մեկ սենատոր։ Նմանատիպ փաստաթուղթ … Read more

Երկկուսակցական բանաձև ԱՄՆ Կոնգրեսում՝ հայ գերիների անհապաղ ազատ արձակման պահանջով

ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է երկկուսակցական բանաձև, որով Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Այս մասին այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը։ Նշվում է, որ բանաձևը ներկայացվել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ Բրեդ Շերմանի (դեմոկրատ, Կալիֆոռնիա) կողմից, քննարկվել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում. իսկ … Read more

ԱՄՆ Կոնգրեսը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին

Ադրբեջանին կոչ անող ուղղումը, որը պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին, ներկայացվել է քվեարկության ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լիագումար նիստում։ Նախաձեռնության հեղինակն է Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ, կոնգրեսական Բրեդ Շերմանը։ Այն ներկայացվել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) աջակցությամբ։ Ուղղումն աջակցություն է ստացել նաև հանձնաժողովի նախագահ, հանրապետական … Read more

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման և Ուկրաինային միլիարդավոր դոլարի լրացուցիչ օգնության տրամադրման մասին օրինագծին։  Նախաձեռնության օգտին քվեարկել է 226 կոնգրեսական, դեմ՝ 195-ը։ Օրինագիծն ընդունվել է շնորհիվ այն բանի, որ 18 հանրապետականներ և մեկ անկախ կոնգրեսական միացել են դեմոկրատներին։ Օրինագծով նախատեսվում է լրացուցիչ պատժամիջոցների սահմանում ռուսաստանցի պաշտոնատար անձանց, ֆինանսական հաստատությունների, նավթի … Read more

Սենատը մերժել է Կուբայում ռազմական ուժի կիրառումն արգելող բանաձևի քննարկումը

ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատն արգելափակել է բանաձևի քննարկումը, որը պահանջում է ԱՄՆ վարչակազմին արգելել ռազմական ուժի կիրառումը Կուբայի դեմ` առանց օրենսդիր իշխանության թույլտվության։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Ընդդիմադիր Դեմոկրատական ​​կուսակցության ներկայացուցիչները փորձել են բանաձևը Սենատում քննարկման ներկայացնել արագացված ընթացակարգով, սակայն այդ նախաձեռնությունն արգելափակվել է: Նախաձեռնության օգտին է քվեարկել 47 սենատոր, դեմ՝ 51-ը։ Վերջին … Read more