Նախօրեին մահացած 20-ամյա զինծառայողը «կլինիկական մահ» է տարել․ NEWS.am – Live News

Երեկ՝ հոկտեմբերի 1–ին, Սյունիքի մարզի Գորիս համայնքում գտնվող դիրքերից մեկում զինծառայող է մահացել։ Նա 20–ամյա պայմանագրային զինծառայող Արթուր Վիրաբյանն է։ NEWS.am-ի տեղեկություններով զինծառայողը «կլինիկական մահ» ախտորոշմամբ տեղափոխվել է Գորիսի հիվանդանոց։ Այստեղ բժիշկներն ամեն ինչ արել են զինծառայողի կյանքը փրկելու համար, սակայն 30 րոպե անց գրանցվել է նրա կենսաբանական մահը։

Ադրբեջանցին հայ կնոջը վնասել է երեք երեխաների ներկայությամբ․ Շաքիի գյուղապետ

Ադրբեջանցի զինվորի մասնակցությամբ զինված միջադեպի մասին «Ազատությանը»  https://www.azatutyun.am/a/33867957.html  մանրամասներ է պատմել Շաքիի գյուղապետ Ռուբեն Մանուչարյանը: Նա պատմեց, որ ավտոմատով զինված տղամարդը մուտք է գործել գյուղի տներից մեկն ու վնասել տանտիկնոջը՝ նրա երեք երեխաների ներկայությամբ: «Բռնեցին, տարան իրավապահները, չեմ կարա ասեմ կրակել է, թե ուրիշ-կտրող ծակող գործիքով է հարվածել: Մենք որ մտանք դեպքի վայր, արյան հետքեր … Read more

ԱԱԾ-ն հաստատում է. ադրբեջանցին հասել է Շաքի գյուղ – Live News

Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։ ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ հոկտեմբերի 1-ին՝ ժամը … Read more

ՊՆ-ն հերքում է «Սիսիանում զինծառայողի սպանվելու» վերաբերյալ լուրը – Live News

Սոցիալական ցանցերում «Սիսիանում զինծառայողի սպանվելու» վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում։ Նշել են ՊՆ-ից։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Սյունիքի մարզի Շաքի գյուղ ադրբեջանցի է մտել ու կրակել հայ աղջկա ոտքին։Ըստ աղբյուրի, ադրբեջանցուն ձերբակալել են ու այս պահին ոստիկանությունում է։Նշենք, որ լրագրող Սյուզի Բադոյանի տեղեկություններով էլ Սիսիանում զինծառայող է սպանվել։ Վարկած կա, որ նա … Read more

Հրատապ․ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկը և կրակել հայ աղջկա ոտքին․Արմլուր

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Սյունիքի մարզի Շաքի գյուղ ադրբեջանցի է մտել ու կրակել հայ աղջկա ոտքին։Ըստ աղբյուրի, ադրբեջանցուն ձերբակալել են ու այս պահին ոստիկանությունում է։Նշենք, որ լրագրող Սյուզի Բադոյանի տեղեկություններով էլ Սիսիանում զինծառայող է սպանվել։ Վարկած կա, որ նա ընկել է թշնամու գնդակից։

Հաջորդ տարի Հայաստանի ռազմական բյուջեն կավելանա – Live News

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 1-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին։ Նախագծով 2027 թվականի պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրլն 603,8 մլրդ դրամ, ծախսերը՝ 4 տրլն 72 մլրդ դրամ, իսկ պակասուրդը՝ 468,2 մլրդ դրամ։ 2026 թվականին պաշտպանության ոլորտի համար առանձին նախատեսված է եղել 566 միլիարդ դրամ, իսկ 2027 թվականի … Read more

Քննարկել են ՀՀ ԶՈՒ-երում կատարվող բարեփոխումներին առնչվող հարցեր – Live News

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Քշիշտոֆ Կրուլի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերում կատարվող բարեփոխումներին, Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք … Read more

Հրամանատարը առաջնորդվել է սահմանված կարգով և կարգի որևէ խախտում թույլ չի տվել․ ՊՆ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սոցցանցերի որոշ օգտատերեր իրազեկ չլինելու պատճառով քննարկում են զորամասի հրամանատարի՝ սպորտային համազգեստով ՀՀ պաշտպանության նախարարին ներկայանալը, հարկ ենք համարում տեղեկացնել, որ զինված ուժերում առավոտյան մարմնամարզության ժամանակ սպաները և այն պայմանագրային զինծառայողները, որոնք ղեկավարում են մարմնամարզության գործընթացը, հագնում են սպորտային համազգեստ (այս կարգը գործում է երկու տասնամյակ ու ավելի և նորություն … Read more

Գերմանիան ՀՀ պաշտպանության նախարարությանը «POLARIS PROSTR S4 Titan» մակնիշի 16 ձնագնաց է նվիրել

Գերմանիան ՀՀ պաշտպանության նախարարությանը «POLARIS PROSTR S4 Titan» մակնիշի 16 ձնագնաց է նվիրել։ ԳԴՀ կառավարության կողմից տրամադրված այս ռազմական աջակցությունն ընդունելու մասին որոշումը ՀՀ կառավարությունը հաստատել է 2026 թվականի սեպտեմբերի 17-ի իր նիստում։ 325 մլն 408 հազար դրամ ընդհանուր արժեքով նվիրատվությունն ընդունվեց ԳԴՀ կառավարության կողմից 2025 թվականի միջազգային ռազմական աջակցության ծրագրի շրջանակում։ Ձնագնացները նախատեսված են ռազմական … Read more

Բերքաբեր գյուղից մոտ 1 կմ դեպի արևելք կիրականացվեն պայթեցման աշխատանքներ․ ՊՆ

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղից մոտ 1 կիլոմետր դեպի արևելք կիրականացվեն պայթեցման աշխատանքներ (10 պայթյուն)։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն։