Ուկրաինան միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու ԵՄ որոշմանը

16 Օգոստոսի, 2026 Ուկրաինան միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը, որը վերաբերում է Ուկրաինայի դեմ ռուսաստանյան ագրեսիային, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Կարմիր ծովի տարածաշրջանի զինված խմբավորումներին Իրանի տրամադրած ռազմական աջակցությանը, հաղորդում է «Интерфакс-Украина»-ն։ Համապատասխան հայտարարությունը ԵՄ անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Փաստաթուղթը հրապարակվել … Read more

Հայաստանն ու Ուկրաինան կարևորել են երկկողմ կապերի հետագա ամրապնդումը

14 Օգոստոսի, 2026 Օգոստոսի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիև աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Օլեկսանդր Միշչենկոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ համագործակցության օրակարգին առնչվող հարցեր. մասնավորապես անդրադարձ է կատարվել քաղաքական երկխոսության ակտիվացման, տնտեսական կապերի ընդլայնման, բազմակողմ հարթակներում փոխգործակցության ամրապնդման հեռանկարներին: Երկուստեք արձանագրվել է … Read more

Պուտինը հայտարարել է Ռուսաստանի համար նոր սպառնալիքների մասին և խոստացել պատասխանել Արևմուտքին

12 Օգոստոսի, 2026 ՆԱՏՕ-ն ներթափանցում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, և այդ տարածաշրջանում նոր սպառազինությունների տեղակայման ծրագրերը սպառնալիք են ներկայացնում Ռուսաստանի համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։ Նրա խոսքով՝ լարվածությունն աճեցվում է ոչ միայն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, այլև հարևան Արկտիկական տարածաշրջանում։ Նա հավելել է, որ Ճապոնիան Ռուսաստանի դեմ սահմանել է չսադրված պատժամիջոցներ՝ չխորանալով … Read more

Նովոռոսիյսկը ենթարկվել է ԱԹՍ-ների հարվածների․ զոհեր և վիրավորներ կան

Այս գիշեր ուկրաինական ԱԹՍ-ները մի շարք հարվածներ են հասցրել Նովոռոսիյսկին: Հարվածների հետևանքով զոհվել է ութ տարեկան երեխա, տուժել է ութ մարդ, այդ թվում՝ երեխա, հայտնել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Նովոռոսիյսկում ութ տարեկան երեխա է զոհվել: Խորին ցավակցություններ եմ հայտնում ծնողներին: Հանձնարարել եմ Նովոռոսիյսկի ղեկավար Անդրեյ Կրավչենկոյին անհրաժեշտ ողջ օգնությունը ցուցաբերել … Read more

Եվրոպան Ուկրաինայի համար հրթիռներ է փնտրում, բայց սեփական պաշարները մոտենում են սահմանին. Politico

11 Օգոստոսի, 2026 Եվրոպան փորձում է Ուկրաինայի համար գտնել Patriot-ի լրացուցիչ որսիչ հրթիռներ, քանի որ երկիրը շտապում է ամրապնդել հակահրթիռային պաշտպանությունը Ռուսաստանի սպասվող ձմեռային հարձակման նախաշեմին, գրում է Politico պարբերականը։ Սակայն, ինչպես փոխանցում է պարբերականը, եվրոպացի դաշնակիցներն իրենք էլ բախվել են նման զինամթերքի պակասին, իսկ ամերիկյան նոր հրթիռները բավական արագ չեն հայտնվի։ Ուկրաինային անհրաժեշտ են հարյուրավոր որսիչներ, … Read more

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ

11 Օգոստոսի, 2026 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից: Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի և վերջին զարգացումների վերաբերյալ։

Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 456 անօդաչու թռչող սարք

10 Օգոստոսի, 2026 Ռուսաստանի տարածքում գիշերվա ընթացքում ՀՕՊ միջոցները ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերին պատկանող 456 անօդաչու թռչող սարք, լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Անցած գիշերվա ընթացքում հերթապահ ՀՕՊ ուժերի կողմից որսվել և ոչնչացվել է ինքնաթիռային տիպի 456 ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ Բրյանսկի, Կուրսկի, Կալուգայի, Տուլայի, Բելգորոդի, Օրյոլի, Վորոնեժի, Ռոստովի, Պենզայի, Ուլյանովսկի, Սարատովի, Օրենբուրգի, … Read more

Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը

Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը։ «Ողբերգական դեպքերը բազմապատկվում են՝ պատճառ դառնալով քաղաքացիական զոհերի թվի շարունակական աճի, այդ թվում՝ երեխաների շրջանում: Կոչ եմ անում հարգել միջազգային մարդասիրական իրավունքը և երկու կողմերից դադարեցնել քաղաքացիական օբյեկտների դեմ հարձակումները»,- ասել է Հռոմի պապը։

Ես շնորհակալություն հայտնեցի Ադրբեջանին Ռուսաստանի ներխուժման առաջին իսկ օրերից ցուցաբերած օգնության համար․ Սիբիգա

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի՝ Ուկրաինա կատարած առաջին այցի ընթացքում քննարկել ենք երկկողմ և միջազգային օրակարգի առանցքային հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգությունը, տևական խաղաղության հասնելուն ուղղված ջանքերը, տնտեսական և էներգետիկ համագործակցությունը, ինչպես նաև Ուկրաինայի վերականգնման գործում Ադրբեջանի կարևոր ավանդը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։ «Այսօրվա հանդիպումը ևս մեկ կարևոր քայլ է նշանավորում Ուկրաինայի և … Read more

Ուկրաինան մարտի դաշտում կորցրել է մոտ 50,00 զինվnր. Զելենսկի – Live News

Ուկրաինան մարտի դաշտում կորցրել է մոտ 50,00 զինվոր։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Fox news-ին տված հարցազրույցում: «Ուկրաինան մարտի դաշտում կորցրել է մոտ 50,00 զինվոր։ Եվս 400,000-ը վիրավոր են, հսկայական թիվ են կազմում անհայտ կորածները»,- նշել է Զելսենսկին: Նախագահը նշել է, որ չի ցանկանում ավելի բացահայտ խոսել, որպեսզի ՌԴ-ն տեղեկություններ չստանա բանակի … Read more