Բացառված չէ, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը դուրս գա իր ներկայիս շրջանակներից, ընդլայնվի ու դրանում ընդգրկվեն նոր պետություններ. 3

Սկիզբը՝ այստեղ  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սպառնացել է հարվածել Մեծ Բրիտանիային՝ ամերիկյան հարձակումների համար իր ավիաբազայի տրամադրման կապակցությամբ: ԻՀՊԿ-ն բրիտանական ռազմաբազաներն օրինական թիրախ է անվանել իր հարվածների համար, քանի որ բրիտանական «RAF Fairford» ավիաբազայից հուլիսի 21-ին օդ բարձրացած ամերիկյան B-1 ռազմավարական ռմբակոծիչն է հարվածներ հասցրել իրանական օբյեկտներին: ԻՀՊԿ-ում ընդգծել են, որ այժմ բրիտանական կղզիների … Read more

Զուգահեռաբար գործընթացներ են զարգանում Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Եմենի, Սիրիայի, Հորդանանի և Իրաքի շուրջ

Ըստ մի շարք լրատվամիջոցների, հաստատել են տեղեկությունները, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը, երեկ օգտագործել են Rockwell B-1B Lancer ռազմավարական ռմբակոծիչներ՝ Իրանի տարածքում թիրախներին հարվածներ հասցնելու համար։ 2025թ-ի հունիսից հետո, Իրանի հետ հակամարտությունում, սա B-1 ծանր ռմբակոծիչների առաջին մարտական առաքելությունն էր։ Դրանց կիրառումը վկայում է ԱՄՆ ռազմարշավի զգալի ընդլայնման և լարվածության սրման մասին։ Լարվածության աճին զուգահեռ՝ Միացյալ … Read more

Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին

Եմենի իրանամետ հութիների «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել երկու նավթատար տանկերների դեմ՝ ի պատասխան Սաուդյան Արաբիայի՝ իրենց իսկ սահմանած ծովային շրջափակման խախտման։ «Եմենի զինված ուժերը գործողություն են իրականացրել, որի ընթացքում հարվածել են Սաուդյան Արաբիայի երկու նավթատարի, որոնք խախտել էին Կարմիր ծովում մեր սահմանած շրջափակումը։ Նավերից մեկը կրում էր Encelia, իսկ մյուսը՝ Layla … Read more

Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին

Եմենի հութիների ռազմական խոսնակը հուլիսի 20-ին հեռուստաուղերձում հայտարարել է Սաուդյան Արաբիայի դեմ ծովային շրջափակում սկսելու մասին, որն ուժի մեջ է մտնում անմիջապես։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Զինված խմբավորումը հայտարարել է «հանցագործ սաուդյան թշնամու դեմ ծովային էմբարգո սահմանելու մասին՝ հիմնված «ակն ընդ ական» հավասարման վրա, որն ուժի մեջ է մտնում այս հայտարարության հրապարակումից անմիջապես … Read more