«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք – Live News

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում հեղուկացված ածխաջրածնային վառելիքի վաճառքով զբաղվող «ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, Նոր Հաճն, Պարգևաշեն 4-րդ թաղամաս 22) բացահայտվել են խախտումներ։ Մասնավորապես՝ վերահսկողական գործողությունների արդյունքում բացահայտվել է թերլիցքավորում․ կասեցվել է թերլիցքավորմամբ շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։ Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել … Read more

Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել – Live News

Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել «Ադեկվատ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման վերաբերյալ.«Մենք՝ քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, մեր խոր մտահոգությունն ենք հայտնում և դատապարտում ենք Հայաստանում արտահայտման ազատության իրավունքի իրացման համար քրեական հետապնդումների շարունակական դրսևորումները, ինչը համահունչ չէ Հայաստանի Հանրապետության որդեգրած ժողովրդավարեցման ուղուն: Քրեական հետապնդման հարուցման հերթական դեպքը վերաբերում է համացանցում … Read more

Կեղծ օգտատերերի մասնակցությամբ 3,2 մլրդի 80 գնման ընթացակարգ․ նախաձեռնվել են քրվարույթներ․ ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է 2026 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում գնումների գործընթացների վերահսկողության արդյունքները։Հաշվետու ժամանակահատվածում ուսումնասիրվել է շուրջ 9538 գնման ընթացակարգ, որոնցից 150-ում արձանագրվել են գնումների օրենսդրության պահանջների անհամապատասխանություններ։Մասնավորապես, 110 գնման ընթացակարգում հայտնաբերվել են օրենսդրությանը հակասող կամ խտրական պայմաններ և պահանջներ պարունակող տեխնիկական բնութագրերով հրավերներ։ Արձանագրված խնդիրների շտկման նպատակով պատվիրատուներին ներկայացվել են համապատասխան … Read more

Նոյեմբերից կմեկնարկեն գյուղմթերքի՝ դեպի ԱՄԷ կանոնավոր չարթերային բեռնափոխադրումները. Պապոյան

Նոյեմբերից կմեկնարկեն գյուղմթերքի՝ դեպի ԱՄԷ կանոնավոր չարթերային բեռնափոխադրումները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ էկոնամիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Ընդունեցի «Almarex Aviation Ventures» ընկերության համահիմնադիր Մակար Պետրոսյանին և տնօրեն Պարույր Վարդանյանին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ «Almarex Aviation Ventures» ավիաընկերությունը նոյեմբերի սկզբից նախատեսում է իրականացնել օդային բեռնափոխադրման կանոնավոր չվերթներ … Read more

Անդրեասյանը և Իրանի սպորտի նախարարը անդրադարձել են ՀՀ-Իրան համագործակցության ավանդույթին

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության սպորտի և երիտասարդության նախարար Ահմադ Դոնիամալիի գլխավորած պատվիրակությունն այսօր շարունակել է այցելությունները կրթական և մարզական հաստատություններ։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ Ահմադ Դոնիամալին այցելել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական /ԵՕՀՊՄ/ քոլեջ՝ ծանոթանալու հաստատության գործունեությանը, մարզիկների պատրաստության և կեցության պայմաններին, ինչպես նաև վերջին տարիներին իրականացված ենթակառուցվածքային բարեփոխումներին։ … Read more

Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի

Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով տարանցիկ անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Հիշեցնենք, որ ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ այսուհետ Իրանի նավագնացության կանոնակարգերը խախտող նավերի համար «պատիժները» այլևս չեն սահմանափակվի Հորմուզի նեղուցով։

Միջազգային իրավունքը և միջազգային դատարանների որոշումները կորցրել են ուժը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ժամանակակից միջազգային համակարգը լեգիտիմության և վստահության խոր ճգնաժամ է ապրում, իսկ միջազգային իրավունքը և միջազգային դատարանների որոշումները փաստացի կորցրել են իրենց գործունակությունը։ «Միջազգային իրավունքը գործնականում կասեցված է։ Միջազգային համաձայնագրերը, կարելի է ասել, կորցրել են ուժը։ Միջազգային դատարանների որոշումները նույնպես պատշաճ կերպով չեն կատարվում», — հայտարարել է Էրդողանը՝ … Read more

Նիկոլի և Ալիևի հանցավոր համագործակցության հետքերով (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ՀՀԿ ԵԿ մշակույթի հանձնաժողովի ղեկավար Անահիտ Ալեքսանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում

BlackRock-ը ինչպես է ազդում համաշխարհային տնտեսության վրա և ինչ կապ ունի TRIPP-ի հետ

Ի՞նչ է BlackRock-ը Ժամանակակից աշխարհում համաշխարհային տնտեսության վրա մեծ ազդեցություն ունեն նաև այն ֆինանսական կառույցները, որոնք կառավարում են հսկայական կապիտալ, ներդրումներ են կատարում տարբեր ոլորտներում և մասնակցում ընկերությունների զարգացմանն ու ֆինանսական շուկաների ձևավորմանը։ BlackRock-ը աշխարհի խոշորագույն ակտիվների կառավարիչներից է և կարևոր դեր ունի միջազգային ֆինանսական համակարգում։ BlackRock-ի ազդեցությունը հասկանալու համար անհրաժեշտ է ուսումնասիրել, թե ինչպես … Read more

Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին – Live News

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին՝ Ռուսաստանի զինված ուժերի՝ էներգետիկ օբյեկտներին հասցրած զանգվածային հարվածներին քաղաքի նախապատրաստման ձախողման մեջ։ Այս մասին հրապարակում է արվել քաղաքական գործչի Telegram-ալիքում։ Հոկտեմբերի 9-ի առավոտյան ռուսական հարվածներից հետո Ուկրաինայի մի քանի շրջաններ զրկվել են էլեկտրամատակարարումից։ Ստեղծված իրավիճակի ֆոնին Զելենսկին խորհրդակցություն է անցկացրել և էներգետիկ օբյեկտների պաշտպանության անձնական … Read more