Ճամբարակի դժբախտ պատահարին չի նախորդել զինվորների միջև ծեծկռտուք, նրանք հակագազերով չեն վազել․ ՊՆ, ՔԿ
Ճամբարակի դժբախտ պատահարին չի նախորդել զինվորների միջև ծեծկռտուք, նրանք հակագազերով չեն վազել: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունն ու Քննչական կոմիտեն։ ««Հրապարակ» օրաթերթում դժբախտ պատահարի հանգամանքների վերաբերյալ տարածվել են իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություններ»,-նշված է գերատեսչությունների համատեղ հայտարարության մեջ: