ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ստորագրվել են առնվազն 50 միլիարդ դոլարի համաձայնագրեր

Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում պաշտպանական արդյունաբերության ֆորումի ժամանակ ստորագրվել են առնվազն 50 միլիարդ դոլարի համաձայնագրեր։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Türkiye թերթին։ Ըստ հրապարակման՝ պայմանագրերը ներառում են ՀՕՊ համակարգերի, անօդաչու թռչող սարքերի ձեռքբերում, սպառազինության և ռազմական տեխնիկայի ոլորտում համատեղ նախագծերի իրականացում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն գագաթնաժողովի շրջանակներում հայտնել էր, որ դաշինքի 20 երկրներ … Read more

Իրանին հասցված ԱՄՆ-ի վերջին hարվածները բացարձակապես անհրաժեշտ են եղել. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Իրանին հասցված ԱՄՆ-ի վերջին հարվածները բացարձակապես անհրաժեշտ են եղել։ Այս մասին ՆԱՏՕ-ի գագաթնաժողով ժամանելիս լրագրողներին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Ես դրանք բացարձակապես անհրաժեշտ եմ համարում։ Այն բանից հետո, երբ նավերը ենթարկվեցին հարձակման, ես առանցքային եմ համարում, որ ԱՄՆ-ն պատասխանեց դրան»,- ասել է Ռյուտեն։ Նա նաև հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը … Read more

ՆԱՏՕ-ի երկրները գագաթնաժողովում տասնյակ միլիարդավոր դոլարների պայմանագրեր կկնքեն. Ռյուտե

ՆԱՏՕ-ի պետությունները հուլիսի 7-8-ը Անկարայում կայանալիք գագաթնաժողովում պաշտպանական ոլորտում տասնյակ միլիարդավոր դոլարների պայմանագրեր կկնքեն։ Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն «The Washington Post» թերթի համար գրած հոդվածում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Երբ առաջնորդները հավաքվեն Անկարայում, մենք կհայտարարենք Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի ընկերությունների հետ տասնյակ միլիարդավոր դոլարների նոր պայմանագրերի մասին։ Մենք նաև ցույց կտանք, թե … Read more

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարվի միլիարդավոր դոլարների նոր պաշտպանական պայմանագրերի մասին. Ռյուտե

«Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները հաջորդ ամիս Թուրքիայում կայանալիք գագաթնաժողովում կհայտարարեն պաշտպանության ոլորտին առնչող տասնյակ միլիարդավոր դոլարների նոր պայմանագրերի մասին։ Բացի այդ, կվերահաստատեն իրենց հանձնառությունը պաշտպանական ծախսերի ավելացման նպատակներին և կրկին աջակցություն կհայտնեն Ուկրաինային», Reuters-ի փոխանցմամբ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Նրա խոսքով՝ գագաթնաժողովը հստակ ուղերձ կհղի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ 32 անդամ … Read more

Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի այն խոսքերը, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ, Թեհրանում գնահատում են որպես միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության խախտման խոստովանություն: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Իտալիային և Ռումինիային ուղղակիորեն համարել է Իրանի դեմ ագրեսիայի մասնակիցներ», – Բաղային … Read more

Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելը կփոխեր բանակցությունների ողջ ընթացքը. Թրամփ

Իրանի որոշումը՝ Հորմուզի նեղուցով նավերի անցման համար վճար սահմանելու մասին, կփոխեր բանակցությունների ողջ ընթացքը և կխոչընդոտեր ԱՄՆ-ի հետ գործարքի կնքմանը: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Ինձ համար դա անընդունելի կլիներ, քանի որ մենք բազմաթիվ նեղուցներ ունենք, և այն դեպքում, եթե դուք … Read more

Ես լիովին հասկանում եմ Թրամփի դժգnհությունը ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից Իրանի հարցում. Ռյուտե

Ես լիովին հասկանում եմ Թրամփի դժգոհությունը ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից Իրանի հարցում: Այս մասին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ես գիտեմ, որ կա հիասթափություն: Եվ ես լիովին հասկանում եմ այդ հիասթափությունը»,- ավելացրել է նա՝ նկատի ունենալով Թրամփի հայտարարություններն այն մասին, որ դաշինքի որոշ դաշնակիցներ հրաժարվել են աջակցել ԱՄՆ-ին … Read more

2025 թվականին ԵՄ երկրների և Կանադայի ռազմական ծախսերի աճը կազմել է 90 միլիարդ եվրո. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի եվրոպական երկրների, որոնք այդ գործընթացը համակարգում են ԵՄ մակարդակով, և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո կամ մոտ 20%։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը ժամանելուն պես, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Եվրոպական երկրները և Կանադան 2025 թվականին պաշտպանության վրա ծախսել են 90 միլիարդ եվրոյով … Read more

Եվրոպայում ԱՄՆ զորքերի թվաքանակի կրճատումը կսկսվի անհապաղ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Եվրոպայում ԱՄՆ զորքերի թվաքանակի կրճատումը կսկսվի անհապաղ: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Հարկավոր է հստակ հասկանալ, որ ՆԱՏՕ-ի ուժերի կազմաձևումը պլանավորման գործիք է։ Այն, ինչ հայտարարել են ԱՄՆ-ն, և ՆԱՏՕ-ում գիտեին, որ դա տեղի կունենա, քանի որ ԱՄՆ-ը պետք է գործի շատ թատերաբեմերում և չպետք է ցրի իր ռեսուրսները, և … Read more

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա – Live News

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Այս մասին գրել են մի շարք լրատվամիջոցներ՝ հղում անելով Ուկրաինայի երկաթուղիների ազգային օպերատորին, որն ավելի ուշ ջնջել է սոցիալական ցանցում կատարված գրառումը։ «Այսօր Կիևի երկաթուղային կայարանում մենք ուրախությամբ ողջունում ենք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին», – գրել էր ընկերությունը՝ կից հրապարակելով կայարանում ՆԱՏՕ-ի ղեկավարի լուսանկարները։Ընկերությունը … Read more