ՀՀ ՊՆ-ը դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական բնակարաններից օգտվելու իրավունքը

ՀՀ պաշտպանության նախարարությունը դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը։ Այս մասին տեղեկացրել է փաստաբան Ռոման Երիցյանը։ «Նշված բնակարանները նրանց միակ կեցության վայրերն էին Հայաստանի Հանրապետությունում։ Վարչական ակտերն ակնհայտ անհիմն են, ուստի վիճարկվել են դատական կարգով։ Մինչև հարցի վերջանական լուծումը զինծառայողներին չեն կարող վտարել իրենց բնակարաններից»,- գրել է փաստաբանը։

Նախօրեին մահացած 20-ամյա զինծառայողը «կլինիկական մահ» է տարել․ NEWS.am – Live News

Երեկ՝ հոկտեմբերի 1–ին, Սյունիքի մարզի Գորիս համայնքում գտնվող դիրքերից մեկում զինծառայող է մահացել։ Նա 20–ամյա պայմանագրային զինծառայող Արթուր Վիրաբյանն է։ NEWS.am-ի տեղեկություններով զինծառայողը «կլինիկական մահ» ախտորոշմամբ տեղափոխվել է Գորիսի հիվանդանոց։ Այստեղ բժիշկներն ամեն ինչ արել են զինծառայողի կյանքը փրկելու համար, սակայն 30 րոպե անց գրանցվել է նրա կենսաբանական մահը։

Հաջորդ տարի Հայաստանի ռազմական բյուջեն կավելանա – Live News

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 1-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին։ Նախագծով 2027 թվականի պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրլն 603,8 մլրդ դրամ, ծախսերը՝ 4 տրլն 72 մլրդ դրամ, իսկ պակասուրդը՝ 468,2 մլրդ դրամ։ 2026 թվականին պաշտպանության ոլորտի համար առանձին նախատեսված է եղել 566 միլիարդ դրամ, իսկ 2027 թվականի … Read more

Քննարկել են ՀՀ ԶՈՒ-երում կատարվող բարեփոխումներին առնչվող հարցեր – Live News

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Քշիշտոֆ Կրուլի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերում կատարվող բարեփոխումներին, Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք … Read more

Հրամանատարը առաջնորդվել է սահմանված կարգով և կարգի որևէ խախտում թույլ չի տվել․ ՊՆ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սոցցանցերի որոշ օգտատերեր իրազեկ չլինելու պատճառով քննարկում են զորամասի հրամանատարի՝ սպորտային համազգեստով ՀՀ պաշտպանության նախարարին ներկայանալը, հարկ ենք համարում տեղեկացնել, որ զինված ուժերում առավոտյան մարմնամարզության ժամանակ սպաները և այն պայմանագրային զինծառայողները, որոնք ղեկավարում են մարմնամարզության գործընթացը, հագնում են սպորտային համազգեստ (այս կարգը գործում է երկու տասնամյակ ու ավելի և նորություն … Read more

Գերմանիան ՀՀ պաշտպանության նախարարությանը «POLARIS PROSTR S4 Titan» մակնիշի 16 ձնագնաց է նվիրել

Գերմանիան ՀՀ պաշտպանության նախարարությանը «POLARIS PROSTR S4 Titan» մակնիշի 16 ձնագնաց է նվիրել։ ԳԴՀ կառավարության կողմից տրամադրված այս ռազմական աջակցությունն ընդունելու մասին որոշումը ՀՀ կառավարությունը հաստատել է 2026 թվականի սեպտեմբերի 17-ի իր նիստում։ 325 մլն 408 հազար դրամ ընդհանուր արժեքով նվիրատվությունն ընդունվեց ԳԴՀ կառավարության կողմից 2025 թվականի միջազգային ռազմական աջակցության ծրագրի շրջանակում։ Ձնագնացները նախատեսված են ռազմական … Read more

Բերքաբեր գյուղից մոտ 1 կմ դեպի արևելք կիրականացվեն պայթեցման աշխատանքներ․ ՊՆ

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղից մոտ 1 կիլոմետր դեպի արևելք կիրականացվեն պայթեցման աշխատանքներ (10 պայթյուն)։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն։

Բրիտանական ռազմական խորհրդատվական թիմի մասնակցությամբ անցկացվել է հրահանգչական վարժանքի դասընթաց

Հունիսի 29-ից հուլիսի 22-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում Բրիտանական ռազմական խորհրդատվական վարժական թիմի մասնակցությամբ անցկացվել է հրահանգչական վարժանքի դասընթաց՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների հրահանգիչների համար։ Այս մասին տեղեկանում ենք ՊՆ-ից։ Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել հրահանգչի դերն ու նշանակությունը, ուսուցման մեթոդաբանությունը, սովորեցնել ժամանակակից հրահանգչական հմտություններ և այլն։ Դասընթացի ընթացքում մասնակիցները հանձնել են գործնական … Read more

«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում – Live News

Հայաստանում առաջարկվում է «Պատիվ ունեմ» ծրագիրը ներդնել նաև Ազգային անվտանգության ծառայությունում՝ հնարավորություն տալով բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնել, իսկ ավարտելուց հետո ծառայել ԱԱԾ-ում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան օրենսդրական փաթեթով նախատեսվում է փոփոխություններ կատարել զինվորական ծառայությանը, Սահմանապահ զորքերին և ազգային անվտանգության մարմիններին վերաբերող մի շարք օրենքներում։ Ծրագրին մասնակցող քաղաքացիները պայմանագիր կկնքեն ուսումնառության ընթացքում … Read more

Հատուկ բանակային զորամիավորումը նոր հրամանատար ունի – Live News

Հուլիսի 7-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն աշխատանքային այց է կատարել հատուկ բանակային զորամիավորում։ Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել գեներալ-մայոր Արմեն Գյոզալյանի՝ հատուկ բանակային զորամիավորումում ծառայության ավարտին նվիրված միջոցառմանը, որի շրջանակում տեղի է ունեցել զորամիավորման մարտական դրոշի փոխանցման հանդիսավոր արարողություն։ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը շնորհակալություն է հայտնել գեներալ-մայոր … Read more