Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը

Խորհրդարանն օգոստոսի 2-ի նիստում քննարկել և ընդունել է «Իններորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին» որոշման նախագիծը։ ԱԺ հաշվիչ հանձնախմբում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ընդգրկված կլինեն Ռուզաննա Երեմյանը, Քնարիկ Հարությունյանը, Լևոն Լևոնյանը, Լիլիթ Մինասյանը, Մարիամ Պողոսյանը, Սյուզաննա Սայադյանը և Արաքսյա Վարդանյանը, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից` Մարիաննա Ղահրամանյանը, Լիաննա Գասպարյանը, Գառնիկ Դավթյանը, իսկ «Հայաստան» խմբակցությունից` Մեսրոպ Մանուկյանը: Ավելի ուշ կայացած նիստի … Read more

Այս ճանապարհի հաղթահարման գործում առանցքային դերը ՀՀ ժողովրդինն է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ 2018 թվականից հետո երկրի անցած ծանր ուղու հաղթահարման գործում առանցքային դեր է ունեցել ժողովուրդը։ «2018-ին, երբ ստանձնեցի ՀՀ վարչապետի պաշտոնը, դժվար կլիներ կանխատեսել, որ մենք անցնելու ենք այսպիսի ճանապարհով և դժվար կլիներ կանխատեսել, որ մենք ի վիճակի ենք լինելու այս ճանապարհը հաղթահարել: Բայց … Read more

Նախագահը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը. Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ նշանակել վարչապետ»,- ասված է հրամանագրում:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ԱԺ փոխնախագահի թեկնածուն Արամ Վարդևանյանն է․ Նարեկ Կարապետյան

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին «Ուժեղ Հայաստան» խմբակցության ԱԺ փոխնախագահի թեկնածուն Արամ Վարդևանյանն է, «Ազատությանը» հայտնել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը: «Ազատության» հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրել թեկնածուին, Կարապետյանը պատասխանել է, որ հաշվի են առել Վարդևանյանի մասնագիտական փորձը։ Ավելի վաղ խմբակցությունից հայտնել էին, որ ԱԺ նախագահի թեկնածու չեն … Read more

Ազգային ժողովի արդյունավետությունը չափվելու է երկրի զարգացմամբ․ Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի մեկնարկին: Նախագահն իր ելույթում նշել է, որ աշխատանքներն է սկսում ՀՀ ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ձևավորված նոր Ազգային ժողովը։ Նա ընդգծել է, որ այս խորհրդարանի գործունեության արդյունքները չափվելու են ոչ միայն ընդունված օրենքների քանակով, այլև դրանց որակով և երկրի զարգացման վրա ունեցած ազդեցությամբ։ … Read more

ԱԺ նախագահի ընտրություն. ՔՊ-ն առաջադրել է Ռուբեն Ռուբինյանին, ընդդիմությունը թեկնածու չունի

9-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստում մեկնարկել են խորհրդարանի խոսնակի ընտրության քննարկումները։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը պաշտոնապես ներկայացրել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։ Խորհրդարանական ընդդիմադիր ուժերը սեփական թեկնածուներ չեն առաջադրել, Ռուբեն Ռուբինյանը միակ հավակնորդն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունն այս որոշումը կայացրել էր դեռևս հունիսի 25-ի նիստում՝ փակ գաղտնի քվեարկությամբ։ Իր խոսքում Ռուբինյանը … Read more

Հայտնի են ԱԺ խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարները

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին   Հետևեք մեզ՝ այստեղ Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանի մեկնարկից առաջ խորհրդարան անցած խմբակցությունները նիստեր են արել և ընտրել են իրենց խմբակցությունների ղեկավարներին ու քարտուղարներին: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար է ընտրվել Արուսյակ Մանավազյանը, քարտուղար՝ Վոլոդյա Հակոբյանը: «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, քարտուղար՝ … Read more

Past.am | Պատգամավորները երդվեցին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքներին անցնելուց առաջ նիստը վարող ամենատարեց պատգամավոր Կյնազ Հասանովը ընթերցեց պատգամավորների երդման տեքստը, որը փոխվել էր ԱԺ 8-րդ գումարման նստաշրջանի ավարտին: Այսպես՝ տեքստում նշված է. «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի ներկայացուցչի պարտականություններս, … Read more

ՀՀ վարչապետը ստորագրել է Կառավարության հրաժարականը — Հայաստանի Հանրային Ռադիո

Սահմանադրության 158–րդ հոդվածի համաձայն, նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրը Կառավարությունը հրաժարական է ներկայացնում։ ՀՀ վարչապետը ստորագրել է Կառավարությանը հրաժարականը։ Այն ուղարկվել է ՀՀ նախագահին։

Հակված եմ կարծելու, որ 9-րդ գումարման խորհրդարանը կունենա 6-րդ գումարման ԱԺ գործունեության նման հակիրճ ու բազմազան պատմություն

Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ:Ամեն բան պետք է անել, մեր երկրին վերահաս փորձությունների, ու մարտահրավերների հաղթահարման համար:Խորհրդարանական ընդդիմությանը մաղթում եմ առողջ միտք, Հայաստանի ու հայ ժողովրդի կենսական շահերի հստակ գիտակցում, մեր քաղաքացիների բազում հոգսերի ու խնդիրների նկատմամբ հետևողական աշխատանք, քաղաքական պայքարի անկոտրուն ոգի, սկզբունքայնություն, միասնականություն և … Read more