ՊՆ հաստատեց․ ով է այսօր մահացած զինվորը •

Օգոստոսի 23-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։ Post navigation

Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. Գլխավոր դատախազն ամփոփել է տարվա առաջին կիսամյակը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի օգոստոսի 21-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են Երևան քաղաքի վարչական շրջանների և մարզերի դատախազությունների, ինչպես նաև կայազորների զինվորական դատախազությունների 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները: Ինչպես 2025 թվականի տարեկան աշխատանքների ամփոփման ժամանակ, Սյունիքի մարզի դատախազությունը կրկին զբաղեցրել է առաջին տեղը, իսկ 2-րդ … Read more

Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները •

2026 թվականի սեպտեմբերի 27-ին Արմավիրի մարզի Ֆերիկ, Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, ինչպես նաև Կոտայքի մարզի Արզնի համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում թեկնածուներին անհրաժեշտ տեղեկանքների տրամադրումն ապահովելու նպատակով՝ օգոստոսի 22-ին և 23-ին, ժամը 09։00-ից մինչև 17։00-ն, կաշխատեն ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հետևյալ բաժինները՝ Վաղարշապատի բաժինԹումանյանի բաժինՎանաձոր 3 բաժինԵղվարդի բաժին ՆԳՆ-ից հայտնում … Read more

ԿԸՀ–ն հաստատել է հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը

20 Օգոստոսի, 2026 2026 թվականի հոկտեմբերի 25-ին համամասնական ընտրակարգով  ընտրություններ են տեղի ունենալու Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Արմավիր, Արաքս, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Շիրակի մարզի Արթիկ, Ախուրյան, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Տավուշի մարզի Իջեվան, Դիլիջան, Լոռու մարզի Ստեփանավան համայնքներում, իսկ  մեծամասնական ընտրակարգով … Read more

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Չորրորդ հանրապետության մասին •

Փաշինյանն անվանում է Չորրորդ հանրապետության շրջան։ Այս մասին նա հայտարարել է կառավարության նիստում՝ անդրադառնալով երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին և դրանց գաղափարական հիմքերին։ Փաշինյանի գնահատմամբ՝ վերջին ընտրությունների արդյունքները ցույց են տվել, որ հաղթել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը։ Վարչապետը նշել է, որ այդ գաղափարախոսությունն այժմ դարձել է Հայաստանի պետական քաղաքականության հիմքերից մեկը և, իր ձևակերպմամբ, երկրի … Read more

ԱԳՆ-ն կդառնա Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն․ Կառավարություն

20 Օգոստոսի, 2026 ԱԳՆ-ն կդառնա Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն, Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Այսօր առաջավոր փորձը հենց սրա մասին է, որովհետև շատ զարգացած երկրներում հենց անվանման մեջ արտահայտվում է միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացումը. մեր դեպքում դա տեղի չի ունեցել և, ի վերջո, դա ունեցել է շատ օբյեկտիվ պատճառ։ Պետք … Read more

Կառավարությունն առաջարկում է նոր տոն սահմանել․ հայտնի է՝ այն աշխատանքային օր կլինի, թե` ոչ

Կառավարությունն առաջարկում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր։ Նախագծով նախատեսվում է, որ այն կլինի աշխատանքային օր և չի ավելացնի ոչ աշխատանքային օրերի թիվը։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության օգոստոսի 20-ի նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան նախագծերից։ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը). «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացում … Read more

ՀՀ կառավարությունը կքննարկի իր իսկ ծրագիրը․ հայտարարվելու է Հայաստանի Չորրորդ Հանրապետության ստեղծման մասին

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը» ասվում է Կառավարության օգոստոսի 20-ի նիստի օրակարգում ներառած նոր կառավարության ծրագիրը հաստատելու որոշման հիմնավորման մեջ։ «Վերոնշյալի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը: Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը հիմնված է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության, 2026 թվականի … Read more

Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների վերափոխում և խորացում

20 Օգոստոսի, 2026 Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների վերափոխում և խորացում․ «Շարունակվելու է Ռուսաստանի Դաշնության հետ փոխշահավետ բազմոլորտ համագործակցությանն ուղղված երկխոսությունը՝ հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության, տարածաշրջանում խաղաղության հաստատման նոր պայմաններում հարաբերությունների վերափոխման, զարգացման և խորացման ուղղությամբ»։