ԱՄՆ-ը և Իսրայելը քննարկում են Իրանի ցամաքային շրջափակման հնարավորությունը՝ նրա հարևաններին «օգտագործելու» միջոցով․ The Telegraph

ԱՄՆ-ի և Իսրայելի կառավարությունները քննարկում են Իրանի ցամաքային շրջափակման հնարավորությունը․ գրում է The Telegraph-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այս տարբերակը, ի թիվս այլնի, քննարկվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից, որոնք երկուսն էլ ցանկանում են մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը։ Ըստ լրատվամիջոցի՝ նրանք Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ քննարկել են պետության … Read more

Իսրայելը մտադիր է 10 տարում հրաժարվել ԱՄՆ ռազմական օգնությունից և ստեղծել սեփական կործանիչ. Axios

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Դոնալդ Թրամփին հայտնել է առաջիկա տասնամյակում ամերիկյան ռազմական աջակցությունից լիովին հրաժարվելու երկրի մտադրության մասին։ Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Հայտարարությունն արվել է երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվել են նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի միջև հնարավոր միջուկային գործարքը։ Սպառազինությունների արտադրությունն ինքնուրույն կազմակերպելը … Read more

Ես մեկնում եմ Վաշինգտոն մեկ հստակ նպատակով. Նեթանյահու – Live News

Մենք Թրամփի հետ կքննարկենք օրակարգի բոլոր հարցերը, առաջին հերթին՝ Իրանը: Այս մասին Վաշինգտոն մեկնելուց առաջ ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Մենք Թրամփի հետ կքննարկենք օրակարգի բոլոր հարցերը, առաջին հերթին՝ Իրանը։ Ես մեկնում եմ մեկ հստակ նպատակով՝ ապահովելու մեր թանկագին Իսրայելի պետության անվտանգությունը, ուժն ու ապագան»,- հայտարարել է Նեթանյահուն։

Բացառված չէ, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը դուրս գա իր ներկայիս շրջանակներից, ընդլայնվի ու դրանում ընդգրկվեն նոր պետություններ. 3

Սկիզբը՝ այստեղ  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սպառնացել է հարվածել Մեծ Բրիտանիային՝ ամերիկյան հարձակումների համար իր ավիաբազայի տրամադրման կապակցությամբ: ԻՀՊԿ-ն բրիտանական ռազմաբազաներն օրինական թիրախ է անվանել իր հարվածների համար, քանի որ բրիտանական «RAF Fairford» ավիաբազայից հուլիսի 21-ին օդ բարձրացած ամերիկյան B-1 ռազմավարական ռմբակոծիչն է հարվածներ հասցրել իրանական օբյեկտներին: ԻՀՊԿ-ում ընդգծել են, որ այժմ բրիտանական կղզիների … Read more

Amnesty International-ը կոչ է արել ձերբակալել Նեթանյահուին – Live News

Amnesty International-ի ներկայացուցիչ Էրիկա Գևարա Ռոսասը կոչ է արել ձերբակալել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և դատել նրան Միջազգային քրեական դատարանում․ գրում է Al Jazeera-ն։ «ԱՄՆ իշխանությունը պետք է պաշտպանի մարդու իրավունքները և հարգի օրենքի գերակայությունը», – հայտարարել է նա։ Հիշեցնենք՝ Միջազգային քրեական դատարանը Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել դեռևս 2024 թվականին՝ մեղադրելով նրան Գազայում ռազմական … Read more

Թրամփը հրաժարվում է հանդիպել Նեթանյահուի հետ․ WSJ – Live News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուից՝ Իրանի հետ պատերազմի սկսվելուց հետո։ Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին, Թրամփը օգնականների հետ զրույցներում բազմիցս հայտարարել է, որ չի ցանկանում ո՛չ հանդիպել, ո՛չ էլ խոսել Իսրայելի վարչապետի հետ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը խիստ զայրացած է Նեթանյահուի … Read more

Նյու Յորքի քաղաքապետը հայտարարել է, որ իրավասու չէ ձերբակալել Նեթանյահուին

Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հայտարարել է, որ իր վարչակազմը իրավասու չէ կատարել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ձերբակալության Միջազգային քրեական դատարանի օրդերը։ Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Իմ վարչակազմն ուսումնասիրել է գործող օրենսդրության շրջանակներում առկա բոլոր հնարավոր իրավական ուղիները՝ պարզելու համար, թե արդյոք Նյու Յորքը կարող է կատարել Միջազգային քրեական դատարանի ձերբակալության օրդերը, եթե Բենիամին … Read more

Ադրբեջանի ճնշումից հետո «Հայոց ցեղասպանության» հարցը հանվել է Քնեսեթի օրակարգից. Haaretz

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով Կնեսետում նախատեսված քվեարկությունը՝ Ադրբեջանի կողմից գործադրված ճնշումից հետո։ Այս մասին հայտնում է Haaretz-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրի։ Պարբերականի տվյալներով՝ նախաձեռնությունը ներկայացրել էր Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։ Սակայն քվեարկությունը տեղի չի ունեցել այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ նախագահ Իլհամ Ալիևի անունից, … Read more

Մեր խորքային թշնամիներից մեկի՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի գլխին կարծես սև-մութ ամպեր են կուտակվում…

Նաթանյահուհի «դանակը» հասել է Թրամփի ոսկորի՞ն, ԱՄՆ-ի նախագահի համբերությունը հատե՞լ է…   Հասկանալով, որ Իրանի վրա այս տարվա փետրվարի 28-ից սկսված ամերիկա-իսրայելական հարձակման հետևում Իսրայելի սիոնիստական վարչակարգը և, մասնավորապես, հրեական պետության վարչապետ Բենիամին Նաթանյահուն են կանգնած, և որ հենց նա է խոչընդոտում խաղաղությանն ուղղված ջանքերին, թերևս հիշելով նաև 2024թ. ապրիլին Դամասկոսում Իրանի հյուպատոսության և 2025թ. … Read more

Նեթանյահուի քննադատությունը Թուրքիային F-35-ների հնարավոր փոխանցման վերաբերյալ կատաղեցրել է Թրամփին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ զայրացելէ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի քննադատությունից՝ կապված Վաշինգտոնի կողմից Անկարային F-35 կործանիչների հնարավոր փոխանցման հետ։ Այս մասին հուլիսի 16-ին հայտնել է Axios պորտալը՝ հղում կատարելով Սպիտակ տան աղբյուրներին։ Պարբերականի տվյալներով՝ Թրամփը բարկացել է այն պատճառով, որ հուլիսի սկզբին Fox News հեռուստաալիքի հարցազրույցում Իսրայելի վարչապետը հանդես է եկել Անկարային հինգերորդ սերնդի … Read more