Իրանի ԱԳ նախարարն Էր-Ռիադին կոչ է արել հութիներ հետ հակամարտության քաղաքական լուծում փնտրել

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆեյսալ բեն Ֆարհանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են հութիների հետ հակամարտությունը։ «Կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին սրացումը և աճող լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերը»,- ասվում է Սաուդյան Արաբիայի պետական լրատվական գործակալության հաղորդագրությունում։ Միևնույն ժամանակ իրանական Press TV հեռուստաալիքը հայտնում է, որ զրույցի ընթացքում … Read more

Իրանն ու Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցով անվտանգ երթուղիների շուրջ. Press TV

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանն ու Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցով անցման անվտանգ երթուղիների շուրջ և այդ մասին տեղեկատվությունը փոխանցելու են միջազգային մարմնին։ Այս մասին հայտնում է «Press TV» հեռուստաալիքը։ «Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով անցման անվտանգ երթուղիների աշխարհագրական կոորդինատների և համապատասխան միջազգային մարմնին դրանք փոխանցելու եղանակի … Read more

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

4 Հոկտեմբերի, 2026 Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանին ինչ-որ գործողություններ ծրագրելու մեջ մեղադրում են բացառապես այն հայտարարությունների հիման վրա, որոնք հնարավոր չէ ստուգել։ «Օրինակ՝ Ֆեյրֆորդի ավիաբազայի հետ կապված, որը ԱՄՆ-ն օգտագործել է Իրանի ուղղությամբ հարձակումներ իրականացնելու համար։ Կամ «Flydubai»-ի չվերթի դեպքում։ Կարծում եմ՝ նույնիսկ նախադպրոցական տարիքի երեխաները հասկացան, … Read more

Իրանի ԱԳՆ-ն հաստատել է կատարյան միջնորդների հետ բանակցությունները և ակնկալում է ԱՄՆ-ի պատասխանը երեքշաբթի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել է, որ իրանցի բանակցողները կապ են հաստատել կատարյան միջնորդների հետ և շուտով հույս ունեն ստանալ ԱՄՆ-ի պատասխանը ներկայացված առաջարկներին, հաղորդում է «Ալ Ջազիրան»։ Հրապարակման համաձայն՝ Արաղչին լրագրողներին հայտնել է, որ Թեհրանը Նյու Յորքում կատարյան միջնորդների միջոցով անուղղակի բանակցություններ է վարել ԱՄՆ-ի հետ և հույս ունի, որ Վաշինգտոնը երեքշաբթի պաշտոնական … Read more

Եբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ իրեն հաջողվել է խաբել ԱՄՆ վարչակազմին. անգլերենով նա գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը. Իրանի ԱԳՆ

Եբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ իրեն հաջողվել է խաբել ԱՄՆ վարչակազմին. անգլերենով նա գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը: Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին: «Եբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ իրեն հաջողվել է խաբել ԱՄՆ վարչակազմին՝ ներքաշելով Իսրայելի շահերից բխող պատերազմի մեջ ընդդեմ Իրանի։ Նեթանյահուն բացահայտորեն ծիծաղում է այն … Read more

ԱՄՆ-ն դիմում է տնտեսական պատժամիջոցների, երբ չի կարողանում դիվանագիտություն վարել․ Բաղայի

11 Օգոստոսի, 2026 ԱՄՆ-ն դիմում է տնտեսական պատժամիջոցների, երբ չի կարողանում դիվանագիտություն վարել. սա դարձել է սովորություն և կախվածություն, ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ «ԱՄՆ ֆինանսների նախարարը (Սքոթ Բեսենթ – խմբ.) պարծենում էր Իրանին տնտեսական պատժամիջոցներով։ Մաքուր պաթոսից այն կողմ, այս հայտարարությունը հստակ վկայում է Ամերիկայի մոլուցքային կախվածության մասին պատժամիջոցներից։ Երբ … Read more

Մեքքայի համաձայնագիրը ցույց է տալիս՝ տարածաշրջանի երկրները հիասթափվել են ԱՄՆ-ից․ Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմաիլ Բաղային հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև Մեքքայի համաձայնագիրը վկայում է՝ տարածաշրջանի երկրներն անվտանգության հարցերում այլևս չեն ցանկանում հույսը դնել ԱՄՆ-ի խոստումների վրա, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ոչ մի հիմք չկա անհանգստանալու Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի՝ երեք երկրների համար, որոնց հետ մենք ունենք խորը կրոնական, պատմական և մշակութային … Read more

Բացառված չէ, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը դուրս գա իր ներկայիս շրջանակներից, ընդլայնվի ու դրանում ընդգրկվեն նոր պետություններ. 3

Սկիզբը՝ այստեղ  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սպառնացել է հարվածել Մեծ Բրիտանիային՝ ամերիկյան հարձակումների համար իր ավիաբազայի տրամադրման կապակցությամբ: ԻՀՊԿ-ն բրիտանական ռազմաբազաներն օրինական թիրախ է անվանել իր հարվածների համար, քանի որ բրիտանական «RAF Fairford» ավիաբազայից հուլիսի 21-ին օդ բարձրացած ամերիկյան B-1 ռազմավարական ռմբակոծիչն է հարվածներ հասցրել իրանական օբյեկտներին: ԻՀՊԿ-ում ընդգծել են, որ այժմ բրիտանական կղզիների … Read more

Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում ընթացող սրումը և վտանգված հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին քննարկել են Պարսից ծոցում ընթացող սրումը և վտանգված հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարը։ Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ «Ռուսական կողմից շեշտվել է մարտական գործողությունների ավարտի շուրջ կայուն պայմանավորվածությունների շտապ ձեռքբերման կարևորությունը՝ տարածաշրջանում կայունության, անվտանգության և անխոչընդոտ նավագնացության վերականգնման շահերից ելնելով», – … Read more

ԱՄՆ-ը փորձել է շրջանցել Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը՝ խախտելով հուշագիրը․ Իրանի ԱԳՆ

Ամերիկացիները խաբել են առաջին օրվանից: Այս մասին ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային:«ԱՄՆ-ը, հրահրելով տարածաշրջանի երկրներին, փորձել է շրջանցել Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը՝ խախտելով փոխըմբռնման հուշագրի 5-րդ հոդվածը և վտանգելով տարածաշրջանում նավագնացության անվտանգությունը»,- ասել է նա։