Ուկրաինան մարտի դաշտում կորցրել է մոտ 50,00 զինվnր. Զելենսկի – Live News

Ուկրաինան մարտի դաշտում կորցրել է մոտ 50,00 զինվոր։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Fox news-ին տված հարցազրույցում: «Ուկրաինան մարտի դաշտում կորցրել է մոտ 50,00 զինվոր։ Եվս 400,000-ը վիրավոր են, հսկայական թիվ են կազմում անհայտ կորածները»,- նշել է Զելսենսկին: Նախագահը նշել է, որ չի ցանկանում ավելի բացահայտ խոսել, որպեսզի ՌԴ-ն տեղեկություններ չստանա բանակի … Read more

Իսպանիան զորքեր է ուղարկում Սեուտա՝ միգրանտների զանգվածային հոսքի ֆոնին – Live News

Իսպանիան զորքեր է տեղակայում իր հյուսիսաֆրիկյան Սեուտա անկլավում՝ անվտանգությունն ուժեղացնելու նպատակով, այն բանից հետո, երբ հազարավոր միգրանտներ Մարոկկոյից լողալով հատել են սահմանը։  BBC-ի փոխանցմամբ՝ Սեուտա հասնելու փորձի ընթացքում առնվազն 15 մարդ խեղդվել է, իսկ տեղական իշխանությունները Մադրիդից օգնություն են խնդրել սահմանախախտումների կտրուկ աճի պատճառով։ Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը անօրինական միգրանտների հոսքի աճի համար մեղադրել է … Read more

Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր – Live News

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը ԶՈւ Գլխավոր շտաբի ուղեկցությամբ ստուգայց է կատարել Էգեյան ծովի և Կրետեի հարակից կղզիների ռազմաբազաներում և ռազմածովային օբյեկտներում։ Թուրքիային սահմանամերձ կղզիներում և Մարիցա (Էվրոս) գետի բնագծում տեղակայվում են ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) և հակադրոնային համակարգեր: Այս մասին գրում է ermenihaber.am–ը: Հունական «Kathimerini» թերթի տեղեկացմամբ՝ այցի հիմնական նպատակը ռազմական ենթակառուցվածքների, վերահսկողության համակարգերի և … Read more

ԵՄ-ն կրկին կոչ է արել Իրանին դադարեցնել ռազմական աջակցությունը Ռուսաստանին

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Կալասի հաղորդմամբ՝ քննարկվել են Պարսից ծոցի իրավիճակը, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմը, որը, ըստ նրա, վերջին օրերին ավելի է ակտիվացել։ Նրա խոսքով՝ Պարսից ծոցի տարածաշրջանում ռազմական գործողությունների դադարեցումը կարող է միջնորդներին ժամանակ տալ՝ դիվանագիտական ճանապարհին վերադառնալու … Read more

Ճգնաժամ Գերմանիայի իշխող կուսակցությունում․ Մերցի վարկանիշն ընկնում է, իսկ ՔԴՄ-ում քննարկում են կանցլերի ապագան

29 Հուլիս, 2026 22:40 Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը բախվել է իր կուսակցության՝ իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) ներսում ամենալուրջ ճգնաժամերից մեկին՝ իշխանության գալուց մի փոքր ավելի քան մեկ տարի անց։ Խոսքն առաջին հերթին վստահության ճգնաժամի մասին է․ կառավարության և հենց կանցլերի նկատմամբ ռեկորդային ցածր աջակցության, ինչպես նաև մոտեցող կարևոր երկրամասային ընտրությունների … Read more

ԵՄ-ն պատրաստ չի լինի կռվելու Կիևի համար նույնիսկ մինչև 2040 թվականը․ Պիեռ Միրել

Եվրամիությունը պատրաստ չի լինի մարտական գործողություններ վարելու հանուն Ուկրաինայի նույնիսկ 15 տարի անց։ Նման կարծիք է հայտնել Եվրահանձնաժողովի՝ ընդլայնման հարցերով նախկին գլխավոր տնօրեն Պիեռ Միրելը Euractiv պորտալին։ «Եվրոպան պատրաստ չի լինի պաշտպանելու Ուկրաինային նույնիսկ մինչև 2040 թվականը», – ասել է նա։ Այս կապակցությամբ նախկին եվրապաշտոնյան քննադատության է ենթարկել, մասնավորապես, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հնչեցրած այն … Read more

ԵՄ-ն գիտակցում է ՀՀ-ում ճգնաժամի անխուսափելիությունը, սակայն շուկան չի բացում. ՌԴ ԱՀԾ

Ռուսական հետախուզության հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ն իզուր է հույս դնում, թե ԵԱՏՄ երկրները «երևանյան քաղաքական անձնակազմին» թույլ չեն տա խորտակվել։ Եվրոպայի շատ երկրներ արդեն ազդանշան են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից ապրանքների համար՝ ի վնաս ազգային արտադրողների։ Այս մասին ասված է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի բյուրոյի … Read more

ԵՄ-ն ինքնաթիռներ և հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա – Live News

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ ԵՄ-ն քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով օգնում է Ֆրանսիային և Իսպանիային՝ պայքարելու անտառային հրդեհների դեմ, որոնց պատճառով պահանջվել է տարհանել ավելի քան 300 000 մարդու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Եվրոպական հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ։ «ԵՄ-ն Ֆրանսիա է ուղարկել յոթ ինքնաթիռ և չորս ուղղաթիռ Չեխիայից, Խորվաթիայից, Գերմանիայից, Պորտուգալիայից, Սլովակիայից, Շվեդիայից … Read more

Ուկրաինան թարմացրել է Ռուսաստանի խորքում հեռահար հարվածների առաջնահերթ թիրախների ցանկը

Ուկրաինան թարմացրել է Ռուսաստանի խորքում հեռահար հարվածների առաջնահերթ թիրախների ցանկը։ Զինվորականների հետ հանդիպումից հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Այսօր մենք պայմանավորվել ենք շարունակել մեր գործողությունները և թարմացրել ենք առաջնահերթ թիրախների ցանկը՝ հաշվի առնելով Ռուսաստանի վրա իրական ազդեցություն գործադրելու և նրա՝ պատերազմը շարունակելու ու ձգձգելու կարողությունը։ Մեր գլխավոր նպատակն այն է, որ հեռահար հարվածների միջոցով գործադրվող … Read more

Ֆրանսիայում անտառային հրդեհները մոտենում են ռազմական գործարանների – Live News

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում պատուհասած անտառային հրդեհները մոտենում են Բորդոյի մերձակայքում գտնվող ռազմական գործարաններին: Այս մասին տեղեկացնում է AFP-ն։ «Բորդոյի շրջանի պաշտպանական և գիտական կարևոր օբյեկտները վտանգի տակ են հայտնվել լայնածավալ հրդեհի պատճառով»,- նշում է աղբյուրը։ Այդ տարածքում է գտնվում օրինակ M51 բալիստիկ հրթիռների վառելիքի արտադրական գործարանը։