Սիրիան Բաշար Ասադի աջակիցներից բռնագրավված ակտիվներն ուղղել է պետական ներդրումային հիմնադրամ

Երկրին տնտեսությունը վերականգնելու և օտարերկրյա ներդրումներ ներգրավելու հարցում օգնելու համար Սիրիայի նոր իշխանությունները ստեղծել են սուվերեն ներդրումային հիմնադրամ։ Այն հնարավոր է եղել արագ համալրել՝ դիկտատոր Բաշար Ասադի իշխանության տարիներին նրան մոտ լինելու շնորհիվ հարստացած անձանցից ակտիվներն ու միջոցները բռնագրավելու հաշվին։ Արդյունքում՝ հիմնադրամն այնքան խոշոր և ազդեցիկ է դարձել, որ այժմ առաջատար դեր է խաղում տնտեսության … Read more

Վառելիքի գների բարձրացման պատճառով զանգվածային բողոքի ակցիաները Սիրիայում շարունակվում են

Վառելիքի գների բարձրացման պատճառով զանգվածային բողոքի ակցիաները Սիրիայում շարունակվում են: Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերի 12-ին իշխանությունները դիզելային վառելիքի արժեքը բարձրացրել են 40%-ով, բենզինը՝ 26-28%-ով, գազը՝ մոտ 9%-ով: Երկրով մեկ բնակիչներն անվադողեր են այրում, փակում առանցքային ճանապարհները, արգելափակում դեպի նավթագործարաններ շարժվող բենզատարները։ Ցուցարարները պահանջում են չեղարկել թանկացումները, ինչպես նաև պաշտոնանկ անել էներգետիկայի և էկոնոմիկայի … Read more

Թուրքիան ու Սիրիան ավարտել են Եփրատ գետի վրա կամրջի շինարարությունը – Live News

Սիրիայում Թուրքիայի դեսպան Նուհ Յըլմազը հայտնել է, որ Սիրիայում Եփրատ գետի վրայով կամրջի կառուցումն ավարտվել է։ Յըլմազը նշել է, որ Թուրքիայի զինված ուժերի և սիրիական բանակի համագործակցությամբ կառուցված կամուրջը փոխարինել է ջրհեղեղի հետևանքով ավերված հին կամրջին։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը: Ըստ նրա՝ Թուրքիայի և Սիրիայի զինված ուժերը միասին կառուցում են ապագան, նույնիսկ խաղաղ ժամանակներում։ … Read more

ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչը դատապարտել է Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա

28 Օգոստոսի, 2026 ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ահմեթ Յըլդըզը դատապարտել է Իսրայելի շարունակվող հարձակումները Սիրիայի ուղղությամբ։ «Մենք դատապարտում ենք Իսրայելի չդադարող հարձակումները, որոնք ակնհայտորեն խախտում են Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և ուղղված են երկրի ենթակառուցվածքների ու կարողությունների դեմ», — հայտարարել է Յըլդըզը։ Թուրքիայի ներկայացուցիչը տարածաշրջանում ստեղծված իրավիճակին անդրադարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, … Read more

ԱՄՆ-ը Սիրիային հեռացրել է ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից – Live News

Միացյալ Նահանգները Սիրիան հեռացրել է ահաբեկչությանը հովանավորող պետությունների ցանկից։ Այս մասին X միկրոբլոգում գրառման մեջ նշել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Այսօր ես պաշտոնապես չեղյալ հայտարարեցի Սիրիայի՝ որպես ահաբեկչության հովանավոր պետության կարգավիճակը։ Այս գործողությունը նոր ներուժ է բացում Սիրիայի տնտեսական վերածննդի և առաջընթացի համար», – նշված է գրառման մեջ։ Ռուբիոն հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ … Read more

Իսրայելը զգուշացրել էր Սիրիային․ Կաց

22 Օգոստոսի, 2026 Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտնել է, որ իսրայելցի զինվորականները մի քանի անգամ առաջարկել էին հարված հասցնել սիրիական Աբու-Դուհուր ռազմական ավիաբազային՝ այնտեղ իր ուժերը տեղակայելու Թուրքիայի ծրագրերի պատճառով, հայտնել է The Times of Israel-ը։ Նրա խոսքով՝ գործողությունը համաձայնեցնելուց առաջ Իսրայելը բարձր մակարդակով նախազգուշացրել էր սիրիական իշխանություններին՝ փորձելով կանխել թուրքական զինվորականների տեղակայումը։ Իսրայելի … Read more

Իսրայելը հարվածել է սիրիական ավիաբազային՝ թուրքական ներկայությունը կանխելու համար․ Axios

18 Օգոստոսի, 2026 Իսրայելցի պաշտոնյան Axios-ին հայտնել է, որ Իդլիբի մերձակայքում գտնվող սիրիական ավիաբազային հասցված հարվածի նպատակն է եղել կանխել այնտեղ թուրքական ռազմական ներկայության ընդլայնումը։ Սակայն թուրք պաշտոնյան հերքել է այդ պնդումը՝ պարբերականին հայտարարելով․ «Ավիաբազայում թուրքական ներկայություն չի եղել։ Իսրայելը հորինում է հարևան երկրներին հարվածներ հասցնելու և տարածաշրջանն ապակայունացնելու պատրվակներ»։

Ռուսաստանն ու Սիրիան համաձայնության են եկել Խմեյմիմի և Տարտուսի կարգավիճակի շուրջ

Խմեյմիմը և Տարտուսը փոխում են կարգավիճակը. Ռուսաստանը և Սիրիան համաձայնության են եկել: Այս մասին հայտնում է SANA-ն։ 18 ամիս տևած բանակցություններից հետո Սիրիան և Ռուսաստանը համաձայնության են եկել Խմեյմիմում և Տարտուսում ռուսական ներկայության ապագայի վերաբերյալ։ Հուշագրի համաձայն՝ քաղաքացիական օբյեկտները, այդ թվում՝ Խմեյմիմ օդանավակայանը և Տարտուսի նավահանգստի չորրորդ առևտրային նավամատույցը, աստիճանաբար կանցնեն Սիրիայի կառավարության վերահսկողության տակ։ … Read more

Թուրքիան հիմա մտադիր չէ լուծել քրդական հարցը. թուրքագետ – Live News

Թուրքիայի իշխանություններն ակտիվացրել են քրդական հարցի կարգավորման և «շրջանակային նախագծի» թեման՝ այս գործընթացում ներգրավելով նաև ազգայնական ուժերի առաջնորդ Դևլեթ Բահչելիին։ Անկարան փորձում է քրդական հարցը դարձնել կառավարելի, սակայն զինաթափման և իրավունքների ճանաչման շուրջ առկա տարաձայնությունները գործընթացը մտցրել են փակուղի։Ո՞րն է Անկարայի իրական շարժառիթն այս փուլում. սա ներքաղաքական խա՞ղ է, թե՞ արտաքին անվտանգային սպառնալիքների չեզոքացման փորձ։ … Read more

Էրդողանը միջնորդել է Սիրիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման հարցում – Live News

Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարան «Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման գործընթացին և ընդգծել Թուրքիայի ու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դերը: Այս մասին գրում է ermenihaber.am-ը: Շարան հայտնել է, որ 2025-ին Թուրքիան և Սաուդյան Արաբիան միջնորդական նախաձեռնությամբ են հանդես եկել, իսկ Էրդողանն անձամբ է ջանքեր գործադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին … Read more