Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության. 24

Սկիզբը՝ այստեղ Գնահատելով Ռուսաստան- Հայաստան երկկողմ կապերի ներկա վիճակը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ ընդգծել էր Ռուսաստանի կարգավիճակը որպես Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկեր. 2026 թվականի սկզբից ի վեր, պետությունների միջև ապրանքաշրջանառության ծավալը հասել է 2,5 միլիարդ դոլարի։ Վտանգելով ՌԴ-ի և Հայաստանի միջև առկա միջպետական հարաբերությունները, ինչին ականատես և ունկնդիր ենք, Հայաստանի վարչապետի պաշտոնը … Read more

Պետք է հասկանալ, թե ինչի մասին էր խոսում Փաշինյանը՝ հայտարարելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի. Զախարովա

30 Սեպտեմբերի, 2026 Պետք է հասկանալ, թե ինչի մասին էր խոսում Փաշինյանը՝ հայտարարելով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Միգուցե նա նկատի ուներ, որ դրանք միայն ավելի լավն են լինելու։ Եկեք սպասենք այս հարցի վերաբերյալ ճշգրտումներին և հետո մեկնաբանենք», — ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ … Read more

Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն արտաքին ծագում ունեն. Զախարովա

Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը զարգանում է «օտար սցենարներով» և մեծապես հրահրված է դրսից։ Այս մասին իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձություններին և Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամների դեմ սպասվող դատավարությանը։ Հարցը վերաբերում էր նաև Հայաստանում ստեղծված իրավիճակին արևմտյան կառույցների միջամտության … Read more

Արևմուտքը դառնում է Զելենսկու հանցակիցը. ՌԴ ԱԳՆ

9 Սեպտեմբերի, 2026 Արևմուտքը, առանց արձագանքի թողնելով Վլադիմիր Զելենսկիի «օդային շանտաժը» Ռուսաստանի հասցեին, դառնում է Կիևի հանցագործությունների ուղղակի հանցակիցը։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Նրանք, ովքեր հովանավորում են Կիևի ռեժիմին, սիրում են հայտարարել միջազգային իրավունքին և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգությանը հավատարիմ լինելու մասին, բայց ձևացնում են, … Read more

Դուք տղամա՞րդ եք, թե կին․ Զախարովան՝ Փաշինյանին

4 Սեպտեմբերի, 2026 ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ «Երևանը 102-րդ ռուսական ռազմաբազայի առկայությունը կենսականորեն կարևոր չի համարում, բայց դեռևս չի բարձրացրել դրա դուրսբերման հարցը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իշխանությունները չեն առարկի, եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել բազան։ Երևանը նաև պատրաստ է քննարկել … Read more

Եթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի հենց Երևանի դեմ․ Զախարովա

3 Սեպտեմբերի, 2026 Ռուսաստանի քաղաքացիների համար Հայաստանի կողմից վիզային ռեժիմի հնարավոր սահմանումը քայլ կլինի ուղղված ոչ թե Մոսկվայի, այլ հենց Երևանի դեմ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումում։ «Եթե Հայաստանը հանկարծ նաև վիզաներ սահմանի, ապա դրանք կսահմանի ոչ թե մեր դեմ, այլ սեփական քաղաքացիների դեմ»,- ասել է Զախարովան լրագրողներին։

Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել․ Զախարովան՝ Փաշինյանին

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան տելեգրամյան իր ալիքում անդրադարձել է Փաշինյանի երեկվա հայտարարություններին։ «Նիկոլ Վովաևիչ, ձեր երկրում ընտրություններն ավարտվել են։ Դուք կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներին լապշա կախել։ Հավաքեք ձեր քաջությունը և գոնե մեկ անգամ ասեք ճշմարտությունը, այնպես, ինչպես այն իրականում էր։ 2022 թվականի սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն առաջացավ։ Ռուսաստանը օգնություն ցուցաբերեց խաղաղ կարգավորման … Read more

ՀՀ-ում շարունակվում է ՌԴ-ի հետ հարաբերությունների պահպանման կողմնակիցների հետապնդման միտումը. Զախարովա

27 Օգոստոսի, 2026 Մոսկվան չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, բայց չի կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ցավոք, Հայաստանում շարունակվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման և ամրապնդման կողմնակից քաղաքական գործիչների հետապնդման բացասական միտումը։ Հայաստանի իշխանությունների նոր, այսպես կոչված, «բարեկամները» շարունակում են աչք … Read more

Հայաստանը ռիսկի է դիմում. ՌԴ ԱԳՆ

27 Օգոստոսի, 2026 Մոսկվան բազմիցս, առավելագույնս հստակ, մանրամասն և, ի դեպ, շատ համբերատար նախազգուշացրել էր Երևանին, որ եվրաինտեգրման ուղին անխուսափելիորեն կբարդացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ երկարաժամկետ հեռանկարում Հայաստանը ռիսկի է դիմում ոչ միայն այդպես էլ չմտնել Եվրոպական միություն, այլև անդառնալիորեն խաթարել հարաբերությունները ԵԱՏՄ-ի … Read more

Մեծամորի ԱԷԿ-ի սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է․ Զախարովա

22 Օգոստոսի, 2026 Մոսկվան Մեծամորի ԱԷԿ-ի կողմից իբր սպառնացող անվտանգության սպառնալիքների մասին արտահոսքերը դիտարկում է որպես հայ-ռուսական հարաբերություններում էներգետիկայի ոլորտում պառակտում մտցնելու և տարածաշրջանի համար դեստրուկտիվ արևմտյան նախագծերն ու տեխնոլոգիաները առաջ մղելու փորձ, որոնք անվտանգության առումով զգալիորեն զիջում են ռուսականներին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում։ Ավելի վաղ արտասահմանյան մամուլում … Read more