ՌԴ-ն hարվածել է Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքում երկու երթուղային ավտոբուսի. կան զnhեր և վիրավորներ

ՌԴ-ն հարվածել է Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքում երկու երթուղային ավտոբուսի: Այս մասին հայտնել է Դոնեցկի մարզային ռազմական վարչության ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը։ Թարմացված տվյալներով զոհվել է 30 մարդ, ևս 18 մարդ վիրավորվել է։ Մինչ այդ նա հայտնել էր 12 զոհի և 14 տուժածի մասին։ Հարձակումից հետո Ֆիլաշկինը հանձնարարել է Կրամատորսկի և Սլավյանսկի ռազմական վարչություններին դադարեցնել հասարակական … Read more

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքներ

Գիշերը ռուսական ուժերը բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Ուկրաինայի տարբեր շրջանների։ Հատկապես ծանր հարվածների են ենթարկվել Կիևը և Կիևի մարզը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին սոցցանցերում հայտնել է, որ ռուսական հարվածների հետևանքով երկրում զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ երեխա։ 14 մարդ վիրավորվել է։ Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ Ուկրաինայի վարչապետ Սերգեյ Կորեցկին … Read more

Պուտինի և Զելենսկու հանդիպումն այս պահին նպատակահարմար չէ. Պեսկով

23 Սեպտեմբերի, 2026 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը, նախքան փորձագիտական մակարդակով աշխատանքների իրականացումը, նպատակահարմար չէ, քանի որ դա ժամանակի անիմաստ վատնում կլինի։ Այս մասին նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մեր դիրքորոշումը հայտնի է։ Պուտինն ասել է, որ եթե Զելենսկին ցանկանում է, կարող է գալ Մոսկվա»,- լրագրողներին ասել … Read more

Թրամփն ու Զելենսկին հանդիպել են Նյու Յորքում

23 Սեպտեմբերի, 2026 Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ Թրամփի և ամերիկյան պատվիրակության հետ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Ուկրաինային «հակաօդային պաշտպանության ձմեռային փաթեթի» փոխանցումը, որի մեջ, ըստ ենթադրությունների, կներառվեն Patriot համակարգերի հրթիռներ, ինչպես նաև «հնարավոր ապաէսկալացիոն քայլեր, որոնք կարող են ճանապարհ հարթել դեպի դիվանագիտություն»։ Գրում է BBC.news-ը: Դրանից առաջ, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, ԱՄՆ … Read more

Գերմանիայում հայտնաբերվել է Զելենսկու անվան հետ կապ ունեցող մոտ 1,5 մլն եվրո արժողությամբ անշարժ գույք

17 Սեպտեմբերի, 2026 Գերմանիայում հայտնաբերվել է մոտ 1,5 մլն եվրո (ավելի քան 145 մլն ռուբլի) արժողությամբ անշարժ գույք, որը, ըստ RT-ի, պատկանում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ընկեր և նախկին օգնական Սերգեյ Շեֆիրի ընտանիքին։ Այս մասին RT-ն գրում է՝ վկայակոչելով իրավաբանական անձանց ռեգիստրների տվյալները և փաստաբանի տեղեկությունները։ RT-ի փոխանցմամբ՝ Շեֆիրների ընտանիքը անշարժ գույքը ձեռք է … Read more

Ուկրաինական ԶՈՒ-ն hարվածել է Մախաչկալայի և Սոչիի նավահանգիստներին – Live News

Սոչիի ափամերձ գոտում անանձնակազմ մոտորավանակների հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 8-ի։ Այս մասին հայտնել է տարածաշրջանային օպերատիվ շտաբը։ Ավելի վաղ հայտնել էին, որ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել ափամերձ գոտում։ Բացի այդ, Դաղստանում ԱԹՍ–ի հարձակման հետևանքով նավահանգստային ենթակառուցվածքներ և թատրոն է վնասվել։ Տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ֆյոդոր Շչուկինը։ … Read more

Զելենսկու ինքնաթիռը գրեթե ԱԹՍ-ների հարվածի տակ է հայտնվել. Մոլդովայի կառավարությունը հաստատել է

10 Սեպտեմբերի, 2026 Մոլդովայի կառավարությունը հաստատել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ սեպտեմբերի 7-ին Նորվեգիա թռչող չվերթը հետաձգվել է Մոլդովայի օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի պատճառով: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Մոլդովայի կառավարության խոսնակին: Քիշնևի տվյալներով՝ Մոլդովայի օդային տարածքը փակվել է այն ժամանակահատվածում, երբ Զելենսկին պետք է թռչեր Օսլո: Ուկրաինայի նախագահի մեկնման թույլտվությունը … Read more

Ուկրաինան պատրաստ է ձեռնպահ մնալ Մոսկվայի վրա հարվածներից․ Զելենսկի

5 Սեպտեմբերի, 2026 Այս պահից մինչև օրվա վերջ, ինչպես նաև կիրակի և երկուշաբթի օրերին Ուկրաինան պատրաստ է ձեռնպահ մնալ Մոսկվայի վրա հարվածներից։ Այս մասին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Այս պահից մինչև օրվա վերջ, ինչպես նաև կիրակի և երկուշաբթի օրերին Ուկրաինան պատրաստ է ձեռնպահ մնալ Մոսկվայի վրա հարվածներից: Ակնկալում ենք, որ ռուսները նույնը կանեն Կիևի հարցում»,- … Read more

Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևի ԱԱԾ շենքին – Live News

Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Կիևի ԱԱԾ շենքին, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները։ Վլադիմիր Զելենսկին ավելի ուշ հայտնել է, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է ուղիղ ԱԱԾ ղեկավար Պոկլադի գրասենյակի վրա։ Հաղորդվում է հինգ վիրավորի մասին։

Հայ ժողովուրդը վստահորեն շարժվում է դեպի Եվրոպա. պատրաստ ենք աջակցել. Զելենսկի

25 Օգոստոսի, 2026 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է «անկեղծ երախտագիտություն Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին»՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ հղված շնորհավորանքների համար։ «Մենք երախտապարտ ենք Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ նրանց ջերմ շնորհավորանքների համար։ Մեր երկու երկրների միջև բարձր մակարդակի երկխոսությունն այժմ ակտիվացել է։ Հուսով ենք, որ դրան կհետևի ավելի սերտ համագործակցություն նաև … Read more