Իրանը սպառնացել է ոչնչացնել ԱՄՆ-ի ՏՏ ենթակառուցվածքները՝ հարձակումների վերսկսման դեպքում

Իրանը կոչնչացնի տարածաշրջանում ԱՄՆ-ի թվային ենթակառուցվածքային օբյեկտները՝ մասնավորապես մալուխներն ու տվյալների կենտրոնները, եթե Վաշինգտոնը վերսկսի Թեհրանի դեմ ռազմական գործողությունները, հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։ «ԱՄՆ-ն ԱՄԷ-ում և Հորմուզի նեղուցում ունի արժեքավոր օբյեկտներ, որոնք դեռևս ներառված չեն մեր թիրախային ցուցակում։ Եթե պատերազմը վերսկսվի, տարածաշրջանում կոչնչացվեն մալուխները, տվյալների կենտրոնները, արհեստական ​​բանականության ենթակառուցվածքները … Read more

Թրամփը պնդում է, որ Մոսկվան և Կիևը պայմանավորվել են էներգետիկ հրադադարի շուրջ

Դոնալդ Թրամփը պնդում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադար է ուժի մեջ մտել։ «Երկու կողմերն էլ համաձայնել են։ Մի՛ խախտեք այն», — գրել է նա Truth Social-ում։ Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը Վլադիմիր Զելենսկիին մեղադրել էր Վաշինգտոնի այն խնդրանքներն անտեսելու մեջ, որոնցով պահանջվում էր չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին։ Թրամփի խոսքով՝ Զելենսկին վաղուց պետք … Read more

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել

11 Հոկտեմբերի, 2026 Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ մահացել է, 309-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով Սաուդյան Արաբիայի իշխանությունների հաղորդած տվյալներին։ Նշվում է, որ զոհերի թվում են Սաուդյան Արաբիայի 4, Բանգ;ադեշի 2, ինչպես նաև ԱՄՆ-ի, Հորդանանի, Պաղեստնին, Սուդանի և Եգիպտոսի մեկակական քաղաքացիներ։ Սաուդյան Արաբիայի իշխանությունները օդանավակայանի … Read more

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Նիկոսիայի Մակարիոս III արքեպիսկոպոսի հիմնադրամի Բյուզանդական թանգարանում տեղի է ունեցել «Հավատք և ինքնություն․ գանձեր Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը։ Այս մասին հայտնում են Կիպրոսում ՀՀ դեսպանությունից։ Ցուցահանդեսը կազմակերպվել է Կիպրոսում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ Բյուզանդական թանգարանի կողմից՝ Հայաստանի պատմության թանգարանի և Կիպրոսի Հայոց առաջնորդարանի հետ համագործակցությամբ։ Բացման արարողությանը ներկա են գտնվել և ելույթներով … Read more

Ջիբութիի ափերի մոտ ավելի քան 100 միգրանտ, այդ թվում՝ 15 երեխա է խեղդվել

Առնվազն 100 միգրանտ, այդ թվում՝ 15 երեխա է զոհվել Ջիբութիի ափերի մոտ տեղի ունեցած աղետալի նավաբեկության հետևանքով: Ավելի քան 116 մարդ համարվում է անհետ կորած: Նավը խորտակվել է հոկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը՝ Ջիբութիի արևելյան ափին գտնվող Օբոկ նավահանգստային քաղաքից հյուսիս: Նավում եղել է շուրջ 305 միգրանտ, որոնք Ջիբութիից ուղևորվում էին դեպի Եմեն՝ հետագայում Ծոցի … Read more

Գիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականը

Ըստ բրիտանական «The Lancet» ամսագրի փորձագետների՝ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականը՝ արհեստական ​​բանականության ստեղծած կենսաբանական զենքերի կամ միջուկային հակամարտության հետևանքով։ Ըստ հեղինակավոր բժշկական ամսագրի հատուկ հանձնաժողովի հրապարակած գլոբալ գնահատման՝ միջուկային պատերազմը և արհեստական բանականության (ԱԲ) չարամիտ օգտագործումը (օրինակ՝ ԱԲ-ի միջոցով ստեղծված կենսաբանական զենքերը) այն երկու հիմնական սպառնալիքներն են, որոնք կարող են հանգեցնել մարդկության … Read more

Հռոմի պապը պատրաստվում է վիրահատության ենթարկվել

Հռոմի պապ Լևոն XIV-ը հայտարարել է, որ վիրահատության է ենթարկվելու վաղ փուլում հայտնաբերված թոքային հանգույցը հեռացնելու նպատակով. միջամտությունը նախատեսված է առաջիկա օրերին։ «Վերջերս բժշկական զննման ընթացքում բժիշկները թոքիս մեջ տեղայնացված հանգույց են հայտնաբերել։ Այն հայտնաբերվել է շատ վաղ փուլում և հստակ սահմաններ ունի։ Բժիշկները նպատակահարմար են համարում բժշկական միջամտությունը։ Ուստի, հետևելով նրանց խորհրդին, որոշել եմ … Read more

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կապ է պահպանում հութիների հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կապի մեջ է հութիների հետ։ «Մենք կապի մեջ ենք հուսիների հետ», – ասել է Թրամփը լրագրողներին։ Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտնել է, որ շաբաթ օրը Էր-Ռիադի միջազգային օդանավակայանի ուղղությամբ իրականացված հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է 12 և վիրավորվել 309 մարդ։ Հութիների դեմ պայքարող արաբական կոալիցիայի … Read more

Թուրքիայում բախվել են ավտոբուսն ու բեռնատարը. կա 11 զոհ

Թուրքիայի արևմտյան Մանիսա նահանգում այսօր՝ հոկտեմբերի 11-ին, տեղի է ունեցել խոշոր ավտովթար, որի հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս 27-ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Մանիսայի նահանգապետարանի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:11-ին՝ Աքհիսար մայրուղու մուտքի մոտ։ Բուրսա քաղաքից դեպի Իզմիր ընթացող զբոսաշրջային ավտոբուսը բախվել է բեռնատարին (էվակուատորին), ինչի հետևանքով շրջվել է։ … Read more

Գերմանա-Արևելյան Եվրոպայի առողջապահական 9-րդ համաժողովի շրջանակում Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստանի առողջապահական համակարգի բարեփոխումներին

Գերմանա-Արևելյան Եվրոպայի առողջապահական 9-րդ համաժողովի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստանի առողջապահական համակարգի բարեփոխումներին, Համընդհանուր առողջության ապահովագրության ներդրմանը և միջազգային համագործակցության զարգացման հեռանկարներին։ Նախարարը նշել է, որ 2026 թվականի հունվարի 1-ից մեկնարկած Համընդհանուր առողջության ապահովագրության համակարգի փուլային ներդրումը կարևոր քայլ է որակյալ բուժօգնության հասանելիության ընդլայնման և առողջապահական ֆինանսավորման համակարգի վերափոխման ճանապարհին։ Առաջիկա … Read more