Կիևը Telegram-ն օգտագործել է ՌԴ-ում ահաբեկչությունների և սպանությունների նպատակով. ԱԴԾ

Ռուսաստանի ԱԴԾ-ն բացահայտել և փաստաթղթավորել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից երիտասարդական միջավայրում հայտնի «Telegram» մեսենջերի՝ «Դայվինչիկ/Լեո- Ծանոթություններ, շփում և նոր ընկերներ» չաթ-բոտի օգտագործման բազմաթիվ փաստեր՝ խաբեության և հոգեբանական ներգործության միջոցով Ռուսաստանի քաղաքացիներին դիվերսիոն-ահաբեկչական գործունեության մեջ ներգրավելու համար: Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Telegram» մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովին քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական գործունեությանն աջակցելու … Read more

Թուրքիան ուղղակիորեն հանդես է եկել Ռուսաստանին թշնամական ու նրա հետ հակամարտության մեջ մտնելու պատրաստ պետության դերում

Բայց առայժմ դեռ չի համարձակվել…   Ահա այն բանից հետո, երբ Ռուսաստանի զինված ուժերը պատասխանելով Ուկրաինայի նմանաբնույթ գործողություններին, ակտիվացրեցին իրենց հարվածներն ուկրաինական բեռնատար նավերին, տանկերներին, նավահանգիստներին ու նավահանգստային ենթակառուցվածքներին, ՌԴ-ի հետ բարեկամություն խաղացող, բայց նրա խորքային թշնամի Թուրքիան, խաղաղարարի դիմակ հագած, սկսել է խառնվել գործին: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Կիևում Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Անդրեյ Սիբիգայի … Read more

Ուկրաինան թարմացրել է Ռուսաստանի խորքում հեռահար հարվածների առաջնահերթ թիրախների ցանկը

Ուկրաինան թարմացրել է Ռուսաստանի խորքում հեռահար հարվածների առաջնահերթ թիրախների ցանկը։ Զինվորականների հետ հանդիպումից հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Այսօր մենք պայմանավորվել ենք շարունակել մեր գործողությունները և թարմացրել ենք առաջնահերթ թիրախների ցանկը՝ հաշվի առնելով Ռուսաստանի վրա իրական ազդեցություն գործադրելու և նրա՝ պատերազմը շարունակելու ու ձգձգելու կարողությունը։ Մեր գլխավոր նպատակն այն է, որ հեռահար հարվածների միջոցով գործադրվող … Read more

Կիևը շարունակում է միտումնավոր թիրախավորել ՌԴ քաղաքացիներին․ Զախարովա

Կիևը շարունակում է սառնասրտորեն և միտումնավոր թիրախավորել Ռուսաստանի քաղաքացիներին՝ աշխարհին ցուցադրելով իր դաժան նացիստական ​​ժպիտը, հայտարարել է Մարիա Զախարովան՝ խոսելով Կիրովում և Զապորոժիեում տեղի ունեցած հարձակումների վերաբերյալ։ Նա հավելել է, որ Ռուսաստանը կոչ է անում բոլոր պատասխանատու կառավարություններին և միջազգային կազմակերպություններին չլռել Կիրովում և Զապորոժիեում Ուկրաինայի զինված ուժերի կողմից իրականացված ահաբեկչական հարձակումների մասին։

ՌԴ Բելգորոդի մարզում ավտոբուսին ուկրաինական ԱԹՍ-ի հարվածելուց հինգ քաղաքացի է զոհվել

Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքում հինգ մարդ է զոհվել, 23-ը՝ վիրավորվել՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից ուղևորատար ավտոբուսին հարվածելու հետևանքով, երկուշաբթի օրը հայտարարել է նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը։ «Այս անմարդկային և վախկոտ հարձակման հետևանքով ստացած վնասվածքներից զոհվել են հինգ անմեղ քաղաքացիներ, այդ թվում՝ մեկ անչափահաս. չորս կին և մեկ պատանի»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, Max հարթակում գրել է Շուվաևը։ … Read more

Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին․ կա զոհ և տուժածներ

ՌԴ զինված ուժերը գիշերը Կիևի վրա իրականացրել են զանգվածային հարձակում՝ 40 րոպեում կիրառելով 31 բալիստիկ հրթիռ և 12 «Ցիրկոն» գերձայնային հրթիռ։ Կա 1 զոհ, 13 տուժած: Վնասվել են բնակելի շենքեր, «Լուկյանիվսկա» մետրոյի կայարանը: Ուկրաինական լրատվամիջոցները այս հարձակումը անվանել են ամենազանգվածայիններից մեկը՝ ողջ պատերազմի ընթացքում։ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ հարվածի տակ են հայտնվել ռազմաարդյունաբերական համալիրի … Read more

Ուկրաինայի նախագահը պարգևատրել է Թուրքիայի ԱԳ նախարարին – Live News

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մեկնել է Կիև, որտեղ հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհայի և Ղրիմի թաթարների առաջնորդի հետ։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը: Ֆիդանը և Սիբիհան միասին այցելել են Անկախության հրապարակ, որտեղ ոգեկոչվում է ռուս-ուկրաինական պատերազմում զոհված ուկրաինացիների հիշատակը։ Այնուհետև Ֆիդանը Կիևում հանդիպել է Ղրիմի թաթարների ազգային … Read more

Ուկրաինային ցուցաբերվող մեր անսասան աջակցությունը չի դադարի․ Քիր Սթարմերը ևս Կիևում է

Քիր Սթարմերը վարչապետի պաշտոնում վերջին այցով ժամանել է Ուկրաինա՝ վերահաստատելու Բրիտանիայի «անսասան աջակցությունը» Կիևին։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը։ Նշվում է, որ նա հանդիպում կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենկիի հետ։ Այցից առաջ նա հայտարարել է․ «Ինչպես ցույց տվեցինք վերջին շաբաթներին անցկացված «Մեծ յոթնյակի» և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովների ընթացքում, Միացյալ Թագավորությունն ու նրա դաշնակիցները միասնական են՝ … Read more

ԱԹՍ-ներով հարձակումների են ենթարկվել Ուկրաինայում ադրբեջանական բենզալցակայանը, Օդեսայի մոտ թուրքական նավն ադրբեջանական անձնակազմով (տեսանյութ)

Կան վիրավորներ, նավի նավապետը կորել է   Ռուսաստանը, ինչպես արդեն հայտնի է, ի պատասխան իր բենզալցակայաններին, նավթավերամշակման գործարաններին, բնակելի շենքերին և քաղաքացիական նշանակության այլ օբյեկտներին Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից հասցվող հարվածներին, վերջին շրջանում սկսել է հարվածներ հասցնել Ուկրաինայի տարածքում գտնվող բենզալցակայաններին: Նշված հարվածներից բաժին է հասել նաև ադրբեջանական SOCAR ընկերության բենզալցակայանին: Ռուսաստանցի զինվորականներն իրավացիորեն համարել են, … Read more

Ուկրաինայի վերաբերյալ Ալիևի դիրքորոշումը սխալ է․ Պեսկով – Live News

Կրեմլը սխալ է համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշումն Ուկրաինայի վերաբերյալ, սակայն այդ տարաձայնությունների մեջ սպառնալիք չի տեսնում երկկողմ հարաբերությունների համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РБК-ն։  Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը մտերիմ հարաբերություններ է պահպանում մի շարք պետությունների հետ, որոնք ուկրաինական հակամարտության վերաբերյալ այլ դիրքորոշում ունեն։ «Ինչ վերաբերում … Read more