Յամալը չի մեկնի Չեխիա․ իսպանացին ստիպված կլինի բաց թողնել Սլավիայի դեմ հանդիպումը
«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը չի կարողանա օգնել իր թիմին Չեմպիոնների լիգայի խաղարկության 7-րդ տուրի «Սլավիա Պրահայի» դեմ կայանալիք խաղում։ Դեկտեմբերի 9-ին Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ կայացած խաղի (2-1) 56-րդ րոպեին 18-ամյա խաղացողը զգուշացվել է դեղին քարտով՝ հասնելով նախազգուշացումների սահմանաչափին։ Դրա հետևանքով նա որակազրկված է Չեմպիոնների լիգայի առաջիկա՝ «Սլավիայի» դեմ խաղում, որը կկայանա Չեխիայում հունվարի 21-ին։ … Read more