Երբեմն վերջին պահին տեղեկանալը նույնիսկ օգտակար է. Մխիթարյանը՝ Կիվուի մարզչական մոտեցման մասին

Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լայնածավալ հարցազրույց է տվել իտալական հեղինակավոր Gazzetta.it պարբերականին՝ խոսելով մի շարք կարևոր և հետաքրքիր թեմաների մասին։ — Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ հիմնական կազմը հայտնի է դառնում խաղից ընդամենը երեք ժամ առաջ։ — Դա պետք է ընդունել՝ անկախ նրանից՝ դուր է գալիս, թե ոչ։ Հասկանում եմ, որ ոմանք նախընտրում … Read more

Տղաները ճիշտ էին տրամադրված․ Կիվուն՝ ՉԼ-ում տարած հաղթանակի մասին — Armsport.am

«Ինտերի» գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 2-րդ տուրում «Սլավիայի» նկատմամբ տարած հաղթանակը (3:0). «Սա կարևոր խաղ էր: Տղաները ճիշտ էին տրամադրված: Մենք պետք է պահպանենք հավասարակշռությունը, վայելենք խաղը, բայց միաժամանակ ճիշտ ճնշում գործադրենք: Պետք է զգույշ լինել: Զգացողություն կա, որ խաղացողները զարգանում են», – ասել է Կիվուն ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի … Read more

Անկեղծ ասած՝ ես հոգնել եմ դրա վերաբերյալ հարցերից. Կիվու — Armsport.am

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի առաջին տուրի «Այաքսի» դեմ արտագնա խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։ Ռումինացի մասնագետին նյարդայնացրին անցած մրցաշրջանի վերաբերյալ հարցերը, որոնց նպատակը ակումբի հոգեբանական վիճակը պարզելն էր։ «Անկեղծ ասած՝ ես հոգնել եմ անցյալ մրցաշրջանի վերաբերյալ հարցերից։ Կարծում էի, որ մենք այստեղ ենք՝ քննարկելու «Այաքսի» դեմ առաջիկա … Read more

Կիվուն պետք է աշխատի այդ ուղղությամբ․ Կապելոն նշել է Ինտերի խնդրահարույց դիրքը

Իտալացի անվանի նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն Իտալիայի առաջնության 3-րդ տուրի «Յուվենտուսի» դեմ խաղից առաջ խորհուրդ է տվել «Ինտերի» գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուին՝ մատնանշելով միլանցիների թույլ կողմը։ «Ականջիի տեղափոխությունը ամրացրեց «Ինտերի» պաշտպանությունը, որն արդեն շատ լավ էր գործում։ Այնուամենայնիվ, «ներաձուռիների» համար ամենակարևորը կիսապաշտպանությունում ճիշտ ոգին վերադարձնելն է։ Կարծում եմ՝ Կիվուն պետք է աշխատի այդ ուղղությամբ»,- Կապելոյի … Read more

Կիվուն Ինտերում բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել — Armsport.am

Միլանի «Ինտերը» վստահ մեկնարկեց Ա Սերիայի նոր մրցաշրջանը՝ հինգ անպատասխան գոլ խփելով «Տորինոյի» դարպասը։ Ինչպես պարզ դարձավ հանդիպումից հետո, միլանյան ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն դարձավ «Ինտերի» պատմության առաջին մարզիչը, որը Ա Սերիայում իր մարզչական կարիերան մեկնարկել է նման խոշոր հաշվով հաղթանակով։ Հիշեցնենք, որ Կիվուն «ներաձուրին» գլխավորեց ամռանը, երբ «Ինտերը» բաժանվեց Սիմոնե Ինձագիից` վերջինս … Read more

Վտանգ կա․ Ինտեր – Ֆլումինենսե խաղը կարող է ընդհատվել — Armsport.am

«Ինտերի» գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն մտավախություն ունի, որ «Ֆլումինենսեի» դեմ ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության փլեյ-օֆֆի հանդիպումը կարող է դադարեցվել եղանակային պայմանների պատճառով։ «Հուսով եմ՝ որոշումը կկայացվի խաղից առաջ, քանի որ արդեն իսկ կա նախազգուշացում։ Դժվար կլինի, եթե խաղը դադարեցվի երկու ժամով։ Խաղերում նման երկար դադարները պարզապես անընդունելի են»,– մամուլի ասուլիսում ասել է Կիվուն։ Football-italia-ի հաղորդմամբ՝ … Read more

Կիվուն շարունակում է վստահել Մխիթարյանին․ հայ կիսապաշտպանն ամրապնդում է դիրքերը

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բարձր գնահատականներ է ստացել Աշխարհի ակումբային առաջնությունում «Ռիվեր Փլեյթի» նկատմամբ 2:0 հաշվով տարած հաղթանակից հետո։ Tuttosport-ը՝ հղում անելով FcInterNews-ին, հայտնում է, որ 36-ամյա հայ ֆուտբոլիստը տպավորիչ խաղ է ցուցադրել։ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր «Ռիվեր Փլեյթի» դեմ խաղում, ինչպես նաև խմբային փուլի «Մոնտերեյի» դեմ հանդիպմանը, իսկ «Ուրավա Ռեդ Դայմոնդսի» հետ խաղում խաղադաշտ … Read more

Առաջին մարզման ժամանակ նրա ձեռագիրն արդեն տեսանելի էր․ Մխիթարյանը՝ Կիվուի մասին

Իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է թիմում տեղի ունեցած մարզչական փոփոխությունը։ Սիմոնե Ինձագիի փոխարեն գլխավոր մարզիչ է նշանակվել «ներաձուրիների» նախկին ֆուտբոլիստ Քրիստիան Կիվուն։ «Կիվուի փիլիսոփայությունն ու գաղափարները նոր են։ Որքան շուտ հասկանանք նրա պահանջները, այնքան լավ։ Մենք անմիջապես սկսել ենք լուրջ մրցաշարով, ժամանակ գրեթե չկա։ Նոր մարզչի դեպքում կարևոր է ընդունել հրահանգները, սովորել և … Read more

Տարիքը թիվ է, մոտիվացիան է կարևոր. «Ինտեր»-ի մարզիչը՝ Մխիթարյանի մասին

«Ազատություն». «Տարիքը կարևոր չէ, կարևորը որակներն են՝ մարդկային և տեխնիկական»,- խոսելով 36-ամյա Հենրիխ Մխիթարյանի մասին՝ ասել է իտալական «Ինտեր»-ի նոր գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն։ Ռումինացի մարզիչը պնդել է՝ Լոս Անջելեսում կայանալիք ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնությունը հնարավորություն է՝ «Ինտեր»-ի վերջին պարտությունը հաղթանակներով փոխարինելու համար։ «Ակումբի ներկայիս կազմը չպետք է հիշվի Չեմպիոնների լիգայի եզրափակչում կրած պարտությամբ»,-ասել է … Read more

Ինտերի նոր գլխավոր մարզիչը խոսել է ակումբային ԱԱ-ի մասին — Armsport.am

«Ինտերի» նոր գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն խոսել է ԱՄՆ-ում մեկնարկած ակումբային աշխարհի առաջնության մասին: «Ներաձուրիները» կխաղան նույն խմբում «Ռիվեր Փլեյթի», «Ուրավա Ռեդսի» և «Մոնտերեյի» հետ։ «Միջազգային մրցաշարերը միշտ ունեն իրենց հմայքը, քանի որ միշտ կա անկանխատեսելիության մեծ քանակություն և մաքուր ֆուտբոլ ցուցադրելու մեծ ցանկություն: Կան թիմեր, որոնք խաղում են ավելի անհոգ: Մեր թիմը մեծ փորձ … Read more