Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 5-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» Անգլիայում՝ «Էթիհադ» մարզադաշտում, ընդունեց Լևերկուզենի «Բայերին» և պարտություն կրեց 0:2 հաշվով։
Հանդիպման 23-րդ րոպեին հաշիվը բացեց գերմանական թիմի պաշտպան Ալեքս Գրիմալդոն։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում Պատրիկ Շիկը կրկնապատկեց հյուրերի առավելությունը։
Այս հաղթանակից հետո «Բայերը» վաստակեց 8 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնական։ «Մանչեսթեր Սիթին» 10 միավորով նահանջեց 6-րդ տեղ։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
- «Բոդո-Գլիմտ» — «Յուվենտուս»՝ 2։3 [տեսանյութ]
- «Բորուսիա Դորտմունդ» — «Վիլյառեալ»՝ 3։0 [տեսանյութ]
- «Մարսել» — «Նյուքասլ»՝ 2։1 [տեսանյութ]
- «Նապոլի» — «Քարաբաղ»՝ 2։0 [տեսանյութ]
- «Սլավիա Պրահա» — «Ատլետիկ»՝ 0։0
Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակն այս պահին