Մխիթարյանի թիմակիցը համաձայնել է տեղափոխվել թուրքական ակումբ — Armsport.am

Միլանի «Ինտերի» իտալացի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին սկզբունքային համաձայնություն է տվել կարիերան Թուրքիայում շարունակելուն։ Ֆուտբոլիստը պատրաստ է ընդունել «Գալաթասարայի» առաջարկը և դեմ չէ ակումբային գրանցումը փոխել հենց ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Ըստ Sky Sport Italia-ի տեղեկությունների՝ ստամբուլյան ակումբը ծրագրում է գործարքը ձևակերպել վարձակալական հիմունքներով՝ 5 միլիոն եվրո արժեքով, որը կներառի տրանսֆերի պարտադիր գնման պայման՝ 30 միլիոն … Read more

Հայտնի է, թե որտեղ կարող է շարունակել կարիերան Սալահը Լիվերպուլից հեռանալու դեպքում

«Լիվերպուլի» և Մոհամեդ Սալահի միջև կոնֆլիկտը գրեթե հարթվել է, սակայն եգիպտոսցի ֆուտբոլիստի հնարավոր հեռանալու մասին լուրերը չեն դադարում։ Լրագրող Էկրեմ Կոնուրի տվյալներով՝ ՊՍԺ-ն շարունակում է պահպանել հետաքրքրությունը Սալահի նկատմամբ, սակայն մոտ ժամանակներս որևէ կոնկրետ քայլ չի նախատեսում իրականացնել։ «Յուվենտուսը», «Գալաթասարայը», ինչպես նաև սաուդյան «Ալ-Իթիհադը» և «Ալ-Հիլալը» նույնպես շարունակում են ուշադիր հետևել 33-ամյա խաղացողի շուրջ ստեղծված … Read more

🎥 ՉԼ․ Կունդեի բենեֆիսը․ ֆրանսիացու դուբլը հաղթանակ պարգևեց «Բարսելոնային» Այնտրախտի դեմ խաղում

Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության լիգայի փուլի վեցերորդ տուրում «Բարսելոնան» «Կամպ Նոուում» 2-1 հաշվով առավելության հասավ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նկատմամբ։ Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը՝ 21-րդ րոպեին աչքի ընկավ «արծիվների» գերմանացի կիսապաշտպան Անսգար Կանուֆը։ «Կապտանռնագույնների» կազմում հաղթական դուբլ գրանցեց թիմի ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն՝ համապատասխանաբար 50-րդ և 53-րդ րոպեներին։ Լիգայի փուլի յոթերորդ տուրում կատալոնական գրանդը կհյուրընկալվի «Սլավիա … Read more

📷 Գոլ, ժեստ, քրեական գործ. սկանդալ թուրքական դերբիում — Armsport.am

«Գալաթասարայ» ակումբը պահանջում է քրեական գործ հարուցել «Ֆեներբահչեի» հարձակվող Ջոն Դուրանի դեմ՝ մեղադրելով նրան անպարկեշտ պահվածքի համար։ Թուրքիայի առաջնության 14-րդ տուրի դերբիի ժամանակ՝ հանդիպման 95-րդ րոպեին, Դուրանը հավասարեցրել է հաշիվը (1:1)։ Գոլը տոնելիս ֆուտբոլիստը ցատկել է գովազդային վահանակի վրա և երկրպագուների առջև ձեռքով բռնել աճուկը։ Ինչպես հայտնում է Hurriyet-ը, «Գալաթասարայը» բողոք է ներկայացրել Անատոլիայի արդարադատության … Read more