Ես դեռ շատ հեռու եմ նրանից․ Մբապե — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է ակումբի նախկին աստղ Կրիշտիանու Ռոնալդուի հետ համեմատությունների մասին։ Չորեքշաբթի՝ նոյեմբերի 26-ին, ֆրանսիացի ֆուտբոլիստը չորս գոլ խփեց հունական «Օլիմպիակոսի» դեմ խաղում (4:3), ինչի համար նա կրկին համեմատության արժանացավ «արքայական» ակումբի և Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուի հետ։ «Ռոնալդո՞ւ։ Ես դեռ երկար ճանապարհ ունեմ անցնելու, որպեսզի հասնեմ այն ամենին, … Read more

🎥 ՉԼ․ Մբապեի պոկերն օգնեց Ռեալին հաղթել Օլիմպիակոսին — Armsport.am

ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության լիգայի փուլի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Գեորգիոս Կարաիսկակիս» մարզադաշտում հաղթեց «Օլիմպիակոսին»` 4։3։ «Արքայական ակումբի» կազմում պոկեր ձևակերպեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ Հունական ակումբի կազմում աչքի ընկան Շիկինյուն, «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Մեհդի Տարեմին և Այուբ Էլ Քաաբին։ Նշենք, որ 6-րդ տուրում Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը սեփական հարկի տակ ուժերը կչափի Պեպ … Read more

Հայտնի է, թե ինչու է Հաուսենը դուրս մնացել Ռեալի հայտացուցակից Օլիմպիակոսի դեմ խաղից առաջ

Ինչպես ավելի վաղ հայտնի է դարձել, Մադրիդի «Ռեալի» իսպանացի կենտրոնական պաշտպան Դին Հաուսենը դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության լիգայի փուլի 5-րդ տուրի «Օլիմպիակոսի» դեմ կայանալիք հանդիպման հայտացուցակից։ Իսպանական Marca պարբերականի հաղորդմամբ՝ 20-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է քառագլուխ մկանի վնասվածք։ Այս վնասվածքի պատճառով նա ստիպված կլինի բաց թողնել ոչ միայն «Օլիմպիակոսի» դեմ կայանալիք այսօրվա … Read more

Ռեալը հրապարակել է հայտացուցակը Օլիմպիակոսի դեմ խաղի համար — Armsport.am

Մադրիդի «Ռեալը» ներկայացրել է թիմի կազմը, որը կմեկնի Աթենք՝ մասնակցելու Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 5-րդ տուրի «Օլիմպիակոսի» դեմ հանդիպմանը։ Խաղը կկայանա չորեքշաբթի (Երևանի ժամանակով՝ 00։00-ին)։ Մադրիդցիների հայտացուցակը. Դարպասապահներ. Լունին, Ֆրան Գոնսալես, Խավի Նավարո Պաշտպաններ. Տրենտ, Ասենսիո, Կարերաս, Ֆրան Գարսիա, Մենդի Կիսապաշտպաններ. Բելինգեմ, Կամավինգա, Վալվերդե, Չուամենի, Արդա Գյուլեր, Սեբալյոս Հարձակվողներ. Վինի Ժունիոր, Էնդրիկ, Մբապե, Ռոդրիգո, Գոնսալո, … Read more

Ռեալը կորուստ ունի Օլիմպիակոսի դեմ խաղից առաջ — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան բաց կթողնի Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 5-րդ տուրի՝ «Օլիմպիակոսի» դեմ արտագնա հանդիպումը։ Ինչպես հայտնում է «Արքայական ակումբի» մամուլի ծառայությունը, բժշկական զննումից հետո բելգիացի դարպասապահի մոտ ախտորոշվել է ստամոքսաաղիքային վիրուսային վարակ։ Կուրտուան չի մեկնի Հունաստան և կգտնվի բժիշկների հսկողության ներքո։ Թիմերի միջև հանդիպումը կկայանա նոյեմբերի 26-ին Հունաստանում (Երևանի ժամանակով կեսգիշերին): Ընթացիկ … Read more

🎥 ՉԼ․ Բարսելոնան քարը քարի վրա չթողեց Օլիմպիակոսին — Armsport.am

ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության լիգայի փուլի 3-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» 6:1 հաշվով հաղթեց հունական «Օլիմպիակոսին»։ «Կապտանռնագույնների» կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Ֆերմին Լոպեսը, դուբլով աչքի ընկավ Մարկուս Ռեշֆորդը, նշանակված 11 մետրանոցից էլ չվրիպեց Լամին Յամալը։ Հունական ակումբի կազմում նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Այուբ Էլ-Քաաբին։ 57-րդ րոպեին էլ խաղադաշտից հեռացվեց «Օլիմպիակոսի» կիսապաշտպան Սանտյագո Էսեն։ Զուգահեռաբար ընթացող … Read more

ՉԼ․ Բարսելոնա — Օլիմպիակոս․ մեկնարկային կազմեր — Armsport.am

ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության լիգայի փուլի 3-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» ուժերը կչափի հունական «Օլիմպիակոսի» հետ։ Մրցող թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով․ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 20։45-ին է։

🎥 ՉԼ․ Մանչեսթեր Սիթին խաղավերջում բաց թողեց հաղթանակը, Արսենալը հաղթեց Օլիմպիակոսին, այլ արդյունքներ

«Մոնակո» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ «Արսենալ» — «Օլիմպիակոս» հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ «Բորուսիա Դորտմունդ» — «Ատլետիկ» հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ «Նապոլի» — «Սպորտինգ» հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ «Բայեր» — ՊՍՎ հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ «Վիլյառեալ» — «Յուվենտուս» հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ Մրցաշարային աղյուսակը

Չեմպիոնների լիգա․ Լիգայի փուլի 36 թիմերից 32-ը հայտնի են — Armsport.am

Երեկ՝ օգոստոսի 27-ին, տեղի ունեցան Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի խաղարկության որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին պատասխան խաղերը, որոնց արդյունքում որոշվեցին Չեմպիոնների լիգայի խաղարկութան լիգայի փուլ անցած ևս երեք թիմ։ Այսպիսով, Ղազախստանի «Կայրաթը» դուրս եկավ Չեմպիոնների լիգա՝ հաղթելով Շոտլանդիայի «Սելտիկին» (0:0, 3:2՝ 11 մետրանոցներով), Նորվեգիայի «Բուդյո Գլիմտը» երկու խաղերի արդյունքում վստահ հաղթանակ տարավ Ավստրիայի «Շտուրմի» նկատմամբ (5:0, … Read more

🎥 Ինտերը հաղթեց Հունաստանի գործող չեմպիոնին․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը

Միլանի «Ինտերը» նախամրցաշրջանային հատվածի վերջին ստուգողական խաղում երկու անպատասխան գնդակ ուղարկեց հունական «Օլիմպիակոսի» դարպասը (2։0): «Ներաձուրիի» կազմում գոլերով աչքի ընկան Ֆեդերիկո Դիմարկոն և Մարկուս Թյուրամը՝ համապատասխանաբար 16-րդ և 53-րդ րոպեներին։ Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը մեկնարկեց միլանյան գրանդի մեկնարկային կազմում և խաղադաշտում անցկացրեց 61 րոպե՝ տեղը զիջելով Պյոտր Զիելինսկիին։ «Ինտերը» … Read more