🎥 ՉԼ․ Արսենալը շարունակում է հաղթարշավը, ՊՍԺ-ն միավորներ է կորցնում — Armsport.am

Կայացել են Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 6-րդ տուրի մի շարք հանդիպումներ: Մրցաշարային աղյուսակի առաջատար Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել բելգիական «Բրյուգեի» նկատմամբ: «Զինագործների» կազմում դուբլի հեղինակ է դարձել Նոնի Մադուեկեն, ևս մեկ գնդակ հեղինակել է Գաբրիել Մարտինելին: «Արսենալը» ցուցադրում է 100%-անոց արդյունք՝ 18 միավորով գլխավորելով աղյուսակը: Գերմանիայում դրամատիկ պայքարում ոչ-ոքի՝ 2:2 … Read more

🎥 ՉԼ․ Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ պարտվեց Բայերին — Armsport.am

Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 5-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» Անգլիայում՝ «Էթիհադ» մարզադաշտում, ընդունեց Լևերկուզենի «Բայերին» և պարտություն կրեց 0:2 հաշվով։ ​Հանդիպման 23-րդ րոպեին հաշիվը բացեց գերմանական թիմի պաշտպան Ալեքս Գրիմալդոն։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում Պատրիկ Շիկը կրկնապատկեց հյուրերի առավելությունը։ ​Այս հաղթանակից հետո «Բայերը» վաստակեց 8 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնական։ «Մանչեսթեր Սիթին» 10 միավորով նահանջեց … Read more

🎥 ՉԼ․ Չելսին չհաղթեց Քարաբաղին, Պաֆոսը պատմական հաղթանակ տարավ — Armsport.am

Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 4-րդ տուրում գրանցվեցին հետաքրքիր արդյունքներ։ Լոնդոնի «Չելսին» Բաքվում կայացած հանդիպման ժամանակ 2։2 հաշվով ոչ-ոքի խաղաց տեղի «Քարաբաղի» հետ։ Խաղի հաշիվը 16-րդ րոպեին բացեց անգլիական թիմի հարձակվող Էստևաոնը։ «Քարաբաղը» կարողացավ առաջ անցնել Լեանդրո Անդրադեի և Մարկո Յանկովիչի գոլերի շնորհիվ, սակայն 53-րդ րոպեին Ալեխանդրո Գառնաչոն վերականգնեց հավասարությունը։ Այս ոչ-ոքիից հետո թե՛ «Չելսին», թե՛ … Read more

🎥 Արցախի դրոշը ծածանվել է Չեմպիոնների լիգայի Ատլետիկ – Քարաբաղ խաղի ժամանակ

Չեմպիոնների լիգայի 2025/2026թթ․ մրցաշրջանի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում Բիլբաոյի «Աթլետիկը» սեփական հարկի 3:1 հաշվով հաղթեց ադրբեջանական «Քարաբաղին»։ «Սան Մամես» մարզադաշտում հավաքված բասկ երկրպագուներն ադրբեջանական թիմի դեմ խաղի ընթացքում ծածանել են Արցախի դրոշը։

🎥 ՉԼ․ Նյուքասլը հյուրընկալվելիս ջախջախեց բելգիական Յունիոնին — Armsport.am

Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի լիգայի փուլի երկրորդ տուրում անգլիական «Նյուքասլը» հյուրընկալվելիս չորս անպատասխան գնդակ ուղարկեց բելգիական «Յունիոնի» դարպասը (4:0)։ «Կաչաղակների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Էնթոնի Գորդոնը՝ երկու անգամ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ Մեկական գոլի հեղինակ դարձան Հարվի Բարնսը և թիմի նորեկ Նիկ Վոլտեմադեն։ Վերջինս նաև բացեց իր գոլերի հաշիվը «Նյուքասլի» կազմում Չեմպիոնների լիգայում։ Լիգայի … Read more

Խնդիրը ոչ թե Չելսիից, այլ՝ Քարաբաղից պարտվելն է․ Մոուրինյու — Armsport.am

«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 2-րդ տուրում «Չելսիից» կրած պարտությունը (0:1). «Խաղերի միջև ընդամենը երկու օր ունեինք, ուստի մարզումներ չենք անցկացրել, միայն վերականգնողական աշխատանքներ ենք կատարել: Իմ ուժեղ կողմերից մեկը, եթե կարելի է այդպես ասել, մարզումներն են, բայց այս անգամ դրանց համար ժամանակ չունեինք: Խաղացողների վրա շարունակվում է մեծ … Read more

🎥 ՉԼ․ Բորուսիան ու Յուվենտուսը խելահեղ խաղում չորոշեցին հաղթողին, Քարաբաղը կամային հաղթանակ տարավ

Սեպտեմբերի 16-ին կայացավ Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի լիգայի փուլի առաջին տուրի հանդիպումը Թուրինի «Յուվենտուսի» և Դորտմունդի «Բորուսիայի» միջև: Թուրինի «Ալիանց» մարզադաշտում տեղի ունեցած խաղն ավարտվեց 4:4 հաշվով: 53-րդ րոպեին «Բորուսիայի» կիսապաշտպան Կարիմ Ադեյեմին բացեց խաղի հաշիվը: 64-րդ րոպեին «Յուվենտուսի» կիսապաշտպան Կենան Յըլդըզը հավասարեցրեց հաշիվը: 65-րդ րոպեին «Բորուսիայի» կիսապաշտպան Ֆելիքս Նմեչան կրկին առաջ մղեց իր թիմին: … Read more

🎥 Սևիկյանի Ֆերենցվարոշը դուրս մնաց ՉԼ-ից՝ տեղը զիջելով Քարաբաղին — Armsport.am

Բաքվում կայացավ Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումը, որտեղ ադրբեջանական «Քարաբաղը» «Թոֆիկ Բահրամով» մարզադաշտում ընդունեց հունգարական «Ֆերենցվարոշին»։ Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 3:2։ «Ֆերենցվարոշի» հայ կիսապաշտպան Էդգար Սևիկյանը դուրս էր մնացել խաղի հայտացուցակից։ Հաշիվը 14-րդ րոպեին բացեց «Ֆերենցվարոշի» հարձակվող Գաբի Կանիխովսկին։ 25-րդ րոպեին «Քարաբաղի» կիսապաշտպան Լեանդրու Անդրադեն հավասարեցրեց հաշիվը, իսկ առաջին խաղակեսի վերջում՝ 45-րդ … Read more

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի բոլոր զույգերը — Armsport.am

Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի 2025/26 խաղարկության փլեյ-օֆֆ փուլի բոլոր զույգերը։ Կխաղան հետևյալ թիմերը․ «Ֆերենցվարոշ» — «Քարաբաղ»«Ցրվենա Զվեզդա» — «Պաֆոս»«Բոդե-Գլիմտ» — «Շտուրմ»«Սելթիկ» — «Կայրաթ»«Բազել» — «Կոպենհագեն»«Ֆեներբահչե» — «Բենֆիկա»«Ռեյնջերս» — «Բրյուգե» Խաղերը կկայանան օգոստոսի 19–20-ին և 26–27-ին։

ՉԼ․ Հայտնի են որակավորման երրորդ փուլի բոլոր զույգերը — Armsport.am

Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի խաղերն ավարտվեցին։ Արդյունքում որոշվել են եվրոպական ակումբային գլխավոր մրցաշարի հաջորդ՝ երրորդ փուլի բոլոր զույգերը։ Ներկայացնում ենք դրանք ստորև․ «Մալմյո» (Շվեդիա) – «Կոպենհագեն» (Դանիա) «Կայրաթ» (Ղազախստան) – «Սլովան» (Սլովակիա) «Լեխ» (Լեհաստան) – «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) «Լուդոգորեց» (Բուլղարիա) – «Ֆերենցվարոշ» (Հունգարիա) «Դինամո Կիև» (Ուկրաինա) – «Պաֆոս» (Կիպրոս) «Շկենդիա» (Հյուսիսային Մակեդոնիա) – … Read more