📷 Մխիթարյանը հայտնվել է Ինտերի խաղային պաստառին ՉԼ-ի երկրորդ տուրի խաղից առաջ

Միլանի «Ինտերը» սոցիալական ցանցի իր էջերում հրապարակել է այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի երկրորդ տուրի «Սլավիա Պրահայի» դեմ կայանալիք հանդիպման խաղային պաստառը։

Միլանյան գրանդը պատրաստ խաղային պաստառի վրա հայտնվել է Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը։

«Չեմպիոնների լիգան վերադառնում է «Սան Սիրո»»,- գրված է լուսանկարին կից։


Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի երկրորդ տուրի «Ինտեր» — «Սլավիա Պրահա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։

Leave a Comment