🎥 ՉԼ․ Մոնակոն չկարողացավ հաղթել Պաֆոսին, Կոպենհագենը հաղթեց Կայրաթին — Armsport.am

Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության լիգայի փուլի հինգերորդ տուրում ֆրանսիական «Մոնակոն» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց Կիպրոսի գործող չեմպիոն «Պաֆոսի» հետ (2-2)։ Մոնեգասկների կազմում գոլերով աչքի ընկան Տակումի Մինամինոն և Ֆլորիան Բալոգունը։ Տանտերերից պատասխանեց Դավիդ Լուիսը՝ դառնալով Չեմպիոնների լիգայի պատմության երկրորդ ամենատարեց գոլ խփողը՝ 38 տարեկան 218 օրական հասակում, զիջելով միայն Պեպեին (40 տարեկան 290 օր)։ Մեկ … Read more

🎥 ՉԼ․ Բարսելոնան քարը քարի վրա չթողեց Օլիմպիակոսին — Armsport.am

ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության լիգայի փուլի 3-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» 6:1 հաշվով հաղթեց հունական «Օլիմպիակոսին»։ «Կապտանռնագույնների» կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Ֆերմին Լոպեսը, դուբլով աչքի ընկավ Մարկուս Ռեշֆորդը, նշանակված 11 մետրանոցից էլ չվրիպեց Լամին Յամալը։ Հունական ակումբի կազմում նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Այուբ Էլ-Քաաբին։ 57-րդ րոպեին էլ խաղադաշտից հեռացվեց «Օլիմպիակոսի» կիսապաշտպան Սանտյագո Էսեն։ Զուգահեռաբար ընթացող … Read more

Ղազախստանում 19-ամյա ֆուտբոլիստ է մահացել խաղի ժամանակ — Armsport.am

Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (KFF) մամուլի ծառայությունը տեղեկացրել է երկրի Առաջին լիգայի «Խան-Տենգրի» ակումբի եզրային հարձակվող Դիաս Տուլեուի մահվան մասին։ Ֆեդերացիան պաշտոնական հետաքննություն կանցկացնի ողբերգության հանգամանքները պարզելու համար։ 19-ամյա խաղացողը մահացել է Ղազախստանի Առաջին լիգայի 25-րդ տուրի «Խան-Տենգրիի» և «Էկիբաստուզի» միջև խաղի ժամանակ։ Խաղացողը առանց որևէ ակնհայտ պատճառի 65-րդ րոպեին ընկել է խոտածածկին։ Նրան խաղադաշտից դուրս … Read more

Ռեալի նախագահն անձամբ զանգահարել է Վալվերդեին․ ինչ է պատահել — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կապ է հաստատել թիմի կիսապաշտպան և ավագ Ֆեդերիկո Վալվերդեի հետ այն բանից հետո, երբ մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե ուրուգվայցի ֆուտբոլիստը հրաժարվել է մասնակցել Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 2-րդ տուրի՝ ղազախական «Կայրաթի» դեմ խաղին (5:0)՝ աջ եզրային պաշտպանի դիրքում: Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Ակումբին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ Պերեսը … Read more

Ռեալի աստղը հայտարարություն է տարածել Ալոնսոյի հետ կոնֆլիկտի մասին լուրերից հետո

Մադրիդի «Ռեալի» ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն հայտարարություն է արել այն լուրերի ֆոնին, ըստ որոնց նա հրաժարվել է խաղալ աջ պաշտպանի դիրքում Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի երկրորդ տուրի «Կայրաթի» դեմ խաղում (0:5), ինչի հետևանքով կոնֆլիկտ է ունեցել գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ։ «Ես կարդացել եմ մի քանի հոդվածներ, որոնք վնասում են իմ հեղինակությանը։ Գիտեմ, որ … Read more

Որքան է վճարել Ռեալը Ալմաթիում ամբողջ հյուրանոցը վարձակալելու համար — Armsport.am

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղի համար Ալմաթի ժամանած Մադրիդի «Ռեալը» տեղավորվել է InterContinental հյուրանոցում։ Ըստ Zakon.kz-ի՝ տարածվել են լուրեր, որ հյուրանոցը փակվել է այլ այցելուների համար՝ թիմի գտնվելու ընթացքում։ Այս խոսակցությունների առիթ է դարձել այն, որ հյուրանոցը շրջափակվել էր, և թույլ չէին տալիս մուտք գործել թիմի հետ կապ չունեցող անձանց։ Սեպտեմբերի 29-ի երեկոյան հյուրանոցի բոլոր պատուհանները … Read more

ՖԻԴԵ-ի նախագահը խոչընդոտների է բախվել Կայրաթ-Ռեալ հանդիպման ժամանակ — Armsport.am

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Արկադի Դվորկովիչը պատմել է այն դժվարությունների մասին, որոնց բախվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Կայրաթ»-«Ռեալ Մադրիդ» հանդիպմանը մասնակցելու ճանապարհին: Խաղը կայացել է Ալմաթիի «Կենտրոնական» մարզադաշտում և ավարտվել «Ռեալ Մադրիդի» հաշվով 5:0 հաղթանակով: «Խաղին հասնելը բավական բարդ էր՝ անվտանգության խիստ միջոցառումների պատճառով: Ոստիկանությունը գիտեր, որ շատ մարդիկ փորձում են առանց տոմսի … Read more

🎥 ՉԼ․ Մբապեի հեթ-տրիկն Ալմաթիում հաղթանակ պարգևեց Ռեալին, Ատալանտան ուժեղ էր Բրյուգեից

ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության լիգայի փուլի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» 5:0 հաշվով հաղթեց Ալմաթիի «Կայրաթին»։ Հեթ-տրիկ ձևակերպեց «սերուցքայինների» հարձակվող Կիլիան Մբապեն, մեկ անգամ աչքի ընկան Էդուարդու Կամավինգան և Բրահիմ Դիասը։ «Կայրաթ» — «Ռեալ» խաղի գոլերը՝ ԱՅՍՏԵՂ Զուգահեռաբար ընթացող «Ատալանտա» — «Բրյուգե» խաղում ուժեղ գտնվեցին իտալական ակումբի ֆուտբոլիստները՝ 2:1: Խրիստոս Ձոլիսի գոլին («Բրյուգե») պատասխանեցին Լազար … Read more

ՉԼ․ Կայրաթ — Ռեալ Մադրիդ․ մեկնարկային կազմեր

ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության լիգայի փուլի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալն» ուղևորվել է Ալմաթի, որտեղ մրցելու է «Կայրաթի» հետ։ Մրցող թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով․ Խաղի մեկնարկը Երևանի ժամանակով 20։45-ին է։

Մինչև 175 հազար դրամ․ հայտնի են Կայրաթ-Ռեալ հանդիպման տոմսերի գները — Armsport.am

Ալմաթիում սեպտեմբերի 30-ին կայանալիք «Կայրաթ»-«Ռեալ» հանդիպման տոմսերի գներն ու կատեգորիաները հայտարարվել են, հայտնում է Nur.kz-ը։ Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 2-րդ տուրի այս խաղը մեծ հետաքրքրություն է առաջացրել ղազախ երկրպագուների շրջանում։ «Կայրաթ»-«Ռեալ» հանդիպման տոմսերի վաճառքի պաշտոնական կայքը հրապարակել է ուղեցույց՝ տոմսերի վաճառքի մեկնարկից առաջ։ Գները տարբերվում են՝ կախված տրիբունայի տեղակայությունից։ Ամենաբարձր գինը կհասնի 250,000 տենգեի։ Տոմսերի … Read more