Չեմպիոնների լիգա․ Լիգայի փուլի 36 թիմերից 32-ը հայտնի են — Armsport.am

Երեկ՝ օգոստոսի 27-ին, տեղի ունեցան Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի խաղարկության որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին պատասխան խաղերը, որոնց արդյունքում որոշվեցին Չեմպիոնների լիգայի խաղարկութան լիգայի փուլ անցած ևս երեք թիմ։

Այսպիսով, Ղազախստանի «Կայրաթը» դուրս եկավ Չեմպիոնների լիգա՝ հաղթելով Շոտլանդիայի «Սելտիկին» (0:0, 3:2՝ 11 մետրանոցներով), Նորվեգիայի «Բուդյո Գլիմտը» երկու խաղերի արդյունքում վստահ հաղթանակ տարավ Ավստրիայի «Շտուրմի» նկատմամբ (5:0, 1:2), իսկ Կիպրոսի «Պաֆոսը» ընդհանուր 3:2 հաշվով հաղթեց սերբական «Ցրվենա Զվեզդային» (2:1, 1:1)։

Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլ որակավորված թիմերի ցանկը՝ ըստ երկրների

Անգլիա – «Լիվերպուլ», «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի», «Չելսի», «Տոտենհեմ», «Նյուքասլ»

Իտալիա – «Նապոլի», «Ինտեր», «Ատալանտա», «Յուվենտուս»

Իսպանիա – «Բարսելոնա», «Ռեալ Մադրիդ», «Ատլետիկո Մադրիդ», «Ատլետիկ Բիլբաո», «Վիլյառեալ»

Գերմանիա – «Բավարիա», «Բայեր Լևերկուզեն», «Այնտրախտ», «Բորուսիա Դորտմունդ»

Ֆրանսիա – ՊՍԺ, «Մարսել», «Մոնակո»

Նիդեռլանդներ – ՊՍՎ, «Այաքս»

Պորտուգալիա – «Սպորտինգ»

Բելգիա – «Ունիոն»

Թուրքիա – «Գալաթասարայ»

Չեխիա – «Սլավիա Պրահա»

Հունաստան – «Օլիմպիակոս»

Ղազախստան – «Կայրաթ»

Նորվեգիա – «Բուդյո Գլիմտ»

Կիպրոս – «Պաֆոս»

Վերջին չորս մասնակիցները կվորոշվեն այսօր։

Leave a Comment