🎥 ՉԼ․ Արսենալը շարունակում է հաղթարշավը, ՊՍԺ-ն միավորներ է կորցնում — Armsport.am

Կայացել են Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 6-րդ տուրի մի շարք հանդիպումներ: Մրցաշարային աղյուսակի առաջատար Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել բելգիական «Բրյուգեի» նկատմամբ: «Զինագործների» կազմում դուբլի հեղինակ է դարձել Նոնի Մադուեկեն, ևս մեկ գնդակ հեղինակել է Գաբրիել Մարտինելին: «Արսենալը» ցուցադրում է 100%-անոց արդյունք՝ 18 միավորով գլխավորելով աղյուսակը: Գերմանիայում դրամատիկ պայքարում ոչ-ոքի՝ 2:2 … Read more

🎥 ՉԼ․ Մոնակոն չկարողացավ հաղթել Պաֆոսին, Կոպենհագենը հաղթեց Կայրաթին — Armsport.am

Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության լիգայի փուլի հինգերորդ տուրում ֆրանսիական «Մոնակոն» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց Կիպրոսի գործող չեմպիոն «Պաֆոսի» հետ (2-2)։ Մոնեգասկների կազմում գոլերով աչքի ընկան Տակումի Մինամինոն և Ֆլորիան Բալոգունը։ Տանտերերից պատասխանեց Դավիդ Լուիսը՝ դառնալով Չեմպիոնների լիգայի պատմության երկրորդ ամենատարեց գոլ խփողը՝ 38 տարեկան 218 օրական հասակում, զիջելով միայն Պեպեին (40 տարեկան 290 օր)։ Մեկ … Read more

🎥 ՉԼ․ Չելսին չհաղթեց Քարաբաղին, Պաֆոսը պատմական հաղթանակ տարավ — Armsport.am

Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 4-րդ տուրում գրանցվեցին հետաքրքիր արդյունքներ։ Լոնդոնի «Չելսին» Բաքվում կայացած հանդիպման ժամանակ 2։2 հաշվով ոչ-ոքի խաղաց տեղի «Քարաբաղի» հետ։ Խաղի հաշիվը 16-րդ րոպեին բացեց անգլիական թիմի հարձակվող Էստևաոնը։ «Քարաբաղը» կարողացավ առաջ անցնել Լեանդրո Անդրադեի և Մարկո Յանկովիչի գոլերի շնորհիվ, սակայն 53-րդ րոպեին Ալեխանդրո Գառնաչոն վերականգնեց հավասարությունը։ Այս ոչ-ոքիից հետո թե՛ «Չելսին», թե՛ … Read more

🎥 ՉԼ․ Բարսելոնան քարը քարի վրա չթողեց Օլիմպիակոսին — Armsport.am

ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության լիգայի փուլի 3-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» 6:1 հաշվով հաղթեց հունական «Օլիմպիակոսին»։ «Կապտանռնագույնների» կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Ֆերմին Լոպեսը, դուբլով աչքի ընկավ Մարկուս Ռեշֆորդը, նշանակված 11 մետրանոցից էլ չվրիպեց Լամին Յամալը։ Հունական ակումբի կազմում նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Այուբ Էլ-Քաաբին։ 57-րդ րոպեին էլ խաղադաշտից հեռացվեց «Օլիմպիակոսի» կիսապաշտպան Սանտյագո Էսեն։ Զուգահեռաբար ընթացող … Read more

🎥 ՉԼ․ Լիվերպուլը Թուրքիայում անակնկալ պարտություն կրեց, Չելսին ուժեղ էր Բենֆիկայից, այլ արդյունքներ

«Գալաթասարայ» — «Լիվերպուլ» հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության լիգայի փուլի երկրորդ տուրում կայացան մի շարք հանդիպումներ։ «Լիվերպուլը» Ստամբուլում նվազագույն հաշվով զիջեց «Գալաթասարային»։ Խաղի միակ գոլը խփեց Վիկտոր Օսիմհենը՝ անվրեպ իրացնելով նշանակված 11 մետրանոցը 16-րդ րոպեին։ Ժոզե Մոուրինյուի գլխավորած «Բենֆիկան» «Սթեմֆորդ Բրիջում» պարտվեց «Չելսիին»։ «Ազնվականները» հաղթեցին պորտուգալական ակումբին ի շնորհիվ … Read more

Չեմպիոնների լիգա․ Լիգայի փուլի 36 թիմերից 32-ը հայտնի են — Armsport.am

Երեկ՝ օգոստոսի 27-ին, տեղի ունեցան Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի խաղարկության որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին պատասխան խաղերը, որոնց արդյունքում որոշվեցին Չեմպիոնների լիգայի խաղարկութան լիգայի փուլ անցած ևս երեք թիմ։ Այսպիսով, Ղազախստանի «Կայրաթը» դուրս եկավ Չեմպիոնների լիգա՝ հաղթելով Շոտլանդիայի «Սելտիկին» (0:0, 3:2՝ 11 մետրանոցներով), Նորվեգիայի «Բուդյո Գլիմտը» երկու խաղերի արդյունքում վստահ հաղթանակ տարավ Ավստրիայի «Շտուրմի» նկատմամբ (5:0, … Read more

🎥 ՉԼ․ Թիկնիզյանի թիմը դուրս մնաց պայքարից, ևս երկու թիմ նվաճեցին լիգայի փուլի ուղեգիր

Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի խաղարկության լիգայի փուլի ուղեգիր նվաճեցին ևս երկու թիմ։ Որակավորման փլեյ-օֆֆ փուլում «Պաֆոս» – «Ցրվենա Զվեզդա» պատասխան խաղում կրկին հաղթեց կիպրական ակումբը (2:1)։ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի թիմը երկու խաղերի արդյունքում զիջեց 2։3 հաշվով և դուրս մնաց պայքարից՝ ճանապարհը զիջելով Կիպրոսի գործող չեմպիոնին։ Պատասխան հանդիպման գոլերը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։ … Read more

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի բոլոր զույգերը — Armsport.am

Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի 2025/26 խաղարկության փլեյ-օֆֆ փուլի բոլոր զույգերը։ Կխաղան հետևյալ թիմերը․ «Ֆերենցվարոշ» — «Քարաբաղ»«Ցրվենա Զվեզդա» — «Պաֆոս»«Բոդե-Գլիմտ» — «Շտուրմ»«Սելթիկ» — «Կայրաթ»«Բազել» — «Կոպենհագեն»«Ֆեներբահչե» — «Բենֆիկա»«Ռեյնջերս» — «Բրյուգե» Խաղերը կկայանան օգոստոսի 19–20-ին և 26–27-ին։

ՉԼ․ Հայտնի են որակավորման երրորդ փուլի բոլոր զույգերը — Armsport.am

Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի խաղերն ավարտվեցին։ Արդյունքում որոշվել են եվրոպական ակումբային գլխավոր մրցաշարի հաջորդ՝ երրորդ փուլի բոլոր զույգերը։ Ներկայացնում ենք դրանք ստորև․ «Մալմյո» (Շվեդիա) – «Կոպենհագեն» (Դանիա) «Կայրաթ» (Ղազախստան) – «Սլովան» (Սլովակիա) «Լեխ» (Լեհաստան) – «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) «Լուդոգորեց» (Բուլղարիա) – «Ֆերենցվարոշ» (Հունգարիա) «Դինամո Կիև» (Ուկրաինա) – «Պաֆոս» (Կիպրոս) «Շկենդիա» (Հյուսիսային Մակեդոնիա) – … Read more