🎥 ՉԼ․ Ինտերը տանը վստահ հաղթանակ տարավ Սլավիա Պրահայի նկատմամբ․ Մխիթարյանը չմասնակցեց խաղին

Չեմպիոնների լիգայի խաղարկության 2025/26 մրցաշրջանի լիգայի փուլի երկրորդ տուրում Միլանի «Ինտերը» «Սան Սիրոյում» երեք անպատասխան գնդակ ուղարկեց չեխական «Սլավիա Պրահայի» դարպասը (3:0)։

Միլանյան գրանդի կազմում դուբլի հեղինակ դարձավ թիմի ավագ Լաուտարո Մարտինեսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Դենզել Դումֆրիսը։

Հենրիխ Մխիթարյանը հայտավորված էր հանդիպմանը, սակայն մնաց պահեստայինների նստարանին և խաղաժամանակ չստացավ։

Լիգայի փուլի երրորդ տուրում «Ինտերը» կհյուրնկալվի բելգիական «Յունիոնին», իսկ «Սլավիա Պրահան»՝ «Ատալանտային»։ Հանդիպումները կկայանան համապատասխանաբար հոկտեմբերի 21-ին և 22-ին։

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։

Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

Leave a Comment