🎥 ՉԼ․ Կունդեի բենեֆիսը․ ֆրանսիացու դուբլը հաղթանակ պարգևեց «Բարսելոնային» Այնտրախտի դեմ խաղում

Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության լիգայի փուլի վեցերորդ տուրում «Բարսելոնան» «Կամպ Նոուում» 2-1 հաշվով առավելության հասավ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նկատմամբ։

Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը՝ 21-րդ րոպեին աչքի ընկավ «արծիվների» գերմանացի կիսապաշտպան Անսգար Կանուֆը։ «Կապտանռնագույնների» կազմում հաղթական դուբլ գրանցեց թիմի ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն՝ համապատասխանաբար 50-րդ և 53-րդ րոպեներին։

Լիգայի փուլի յոթերորդ տուրում կատալոնական գրանդը կհյուրընկալվի «Սլավիա Պրահային», իսկ «Այնտրախտը»՝ «Քարաբաղին»։ Հանդիպումները կկայանան դեկտեմբերի 20-ին և 21-ին։

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Զուգահեռաբար ընթացող խաղում գրանցվեց հետևյալ հաշիվը․

«Մոնակո» – «Գալաթասարայ»՝ 1-0, հանդիպման գոլը ԱՅՍՏԵՂ

«Ատալանտա» – «Չելսի»՝ 2-1, հանդիպման գոլերը ԱՅՍՏԵՂ

ՊՍՎ – «Ատլետիկո Մադրիդ»՝ 2-3, հանդիպման գոլերը ԱՅՍՏԵՂ

«Տոտենհեմ» – «Սլավիա Պրահա»՝ 3-0, հանդիպման գոլերը ԱՅՍՏԵՂ

«Յունիոն» –  «Մարսել»՝ 2-3, հանդիպման գոլերը ԱՅՍՏԵՂ

Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

Leave a Comment