ՌԴ և ԱՄԷ նախագահները մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում ռազմաքաղաքական վիճակի կապակցությամբ
Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ նախագահի հետ։ Նրանք մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում իրավիճակի շարունակական վատթարացման վերաբերյալ և ընդգծել են ռազմական գործողությունների արագ դադարեցման կարևորությունը։ Երկու առաջնորդները նաև նշել են ռուս-ԱՄԷ համագործակցության բարձր մակարդակը։