Թրամփը հավանություն է տվել Սաուդյան Արաբիայի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրին․ WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնական համաձայնությունն է տվել Սաուդյան Արաբիայի խաղաղ միջուկային ծրագրում Վաշինգտոնի աջակցության վերաբերյալ գործարքին։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal պարբերականը։ 30 տարի ժամկետով նախատեսված նոր համաձայնագիրը ենթադրում է տասնյակ միլիարդավոր դոլարների հատկացում։ Միջուկային ենթակառուցվածքների զարգացման գործում առանցքային դերակատարումը վերապահվելու է ամերիկյան ընկերություններին։ Գործարքի հիմնական դրույթը Սաուդյան Արաբիայում ուրանի … Read more

Իսրայելը փորձում է համոզել ԱՄՆ-ին վերսկսել լայնածավալ hարվածներն Իրանի դեմ

Իսրայելի ղեկավարությունը փորձում է համոզել ԱՄՆ իշխանություններին վերսկսել լայնածավալ ռազմական գործողություններն Իրանի դեմ՝ նպատակ ունենալով հետագայում թուլացնել Իրանի հրթիռային ներուժը և ամբողջությամբ ոչնչացնել նրա միջուկային ծրագրի հետ կապված օբյեկտները: Այս մասին, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է The Wall Street Journal (WSJ) թերթը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Մասնավորապես, Իսրայելի հատուկ ծառայությունները տեղեկատվություն են փոխանցել ԱՄՆ-ին Իրանի կողմից ուրանի … Read more

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը Կատարի վարչապետի հետ կքննարկի Իրանի միջnւկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը. Axios

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները այսօր Դոհայում կհանդիպեն Կատարի վարչապետ Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ և նրա հետ կքննարկեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր համաձայնագրի մանրամասները։ Այս մասին X-ում հայտնել է Axios պորտալի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: ԱՄՆ-ի և Կատարի … Read more

ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են միջուկային ծրագրի և Հորմուզի նեղուցի բացման հարցերը. Թրամփ

Միացյալ Նահանգները և Իրանը վաղուց համաձայնեցրել են Թեհրանի միջուկային ծրագրի և Հորմուզի նեղուցի բացման հարցերը։ Այս մասին «Truth Social» սոցիալական ցանցի իր էջում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Արդեն վաղուց, չնայած ողջ սուտ հռետորաբանությանը, համաձայնեցվել էր՝ ոչ մի միջուկային զենք, իսկ Հորմուզի նեղուցը կլինի բաց և անվտանգ»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Թրամփը սպառնացել է՝ Իրանի վրա կփլուզվի ողջ դժոխքը, Իրանը հակադարձել է՝ ձեր առջև կբացվեն դժոխքի դարպասները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որը հրապարակայնորեն Դրախտ ընկնելու ցանկություն էր հայտնել, կեղծավորաբար ներկայացել էր իբրև աշխարհի խաղաղարար, որը ցանկանում է աշխարհում վերջ տալ բոլոր պատերազմներին, հայտարարել, խոստացել էր, որ Ամերիկյան բանակը երկրից դուրս, այլ տարածաշրջաններում այլևս չի կռվելու, և ԱՄՆ-ն այլևս չի միջամտելու այլ երկրների ներքին գործերին, դատելով ամենից, շատ է սիրում «դժոխք» բառը, քանի … Read more

ԱՄՆ-ի ատոմային ավիակիրները փախել են Իրանի և Եմենի ափերից – Live News

ԱՄՆ-ն իր «USS Gerald R. Ford» և «USS Abraham Lincoln» ավիակիր հարվածային խմբավորումները հեռացրել է Իրանի և Եմենի ափերից: Արագընթաց մոտորանավակներով, կարճ հեռահարության, ինչպես նաև հեռահար հրթիռներով և ԱԹՍ-ներով մի շարք հարձակումների ենթարկվելուց հետո ավիակիր խմբավորումների հեռավորությունը հասցվել է Իրանի և Եմենի ափերից անվտանգ սահմանների: Ինչպես գրել է «Defence Security Asia»-ն, արբանյակային լուսանկարները ցույց են … Read more

Իրանի հարվածներն իր թշնամիներին ու նրանց դաշնակիցներին. ջիհադը՝ սրբազան պատերազմը, սկսված է. 7 (տեսանյութեր)

Թել Ավիվում, Երուսաղեմում և այլուր խուճապ է և քաոս   Սկիզբը՝ այստեղ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը չի հրաժարվի վրեժ լուծել այն քաղաքացիների համար, ովքեր զոհվել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով: Իրանը ժամեր առաջ հայտարարել է հակամարտության սկզբից ի վեր Իսրայելին հասցված ամենահզոր հարվածի մասին: ТАСС-ի փոխանցմամբ , Իրանն … Read more

Իրանի հարվածներն իր թշնամիներին ու նրանց դաշնակիցներին. ջիհադը՝ սրբազան պատերազմը, սկսված է. 3 (տեսանյութեր)

Սկիզբը՝ այստեղ    Արդեն կասկածից դուրս է, որ պատերազմի հանցագործները՝ ահաբեկչական պետություններ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, բնավ չէին սպասում Իրանի պատասխանին այն ուժգնությամբ, որը ստացան Իսլամական պետությունից նրա վրա հարձակվելուց հետո: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, իրանական բանակի էլիտար ստորաբաժանումներ), ТАСС-ի այսօրվա հրապարակման  համաձայն, հայտարարել է, որ հարձակվել է Իսրայելի … Read more

Իրանի հարվածներն իր թշնամիներին ու նրանց դաշնակիցներին. ջիհադը՝ սրբազան պատերազմը, սկսված է (տեսանյութեր)

Նախապես նշենք, որ ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնատար անձինք ու պաշտոնական մարմինները միտումնավոր կերպով նվազեցված են ներկայացնում Իրանի հարվածների հետևանքով իրենց զոհերի, վիրավորվածների թվաքանակները և ավերածությունների մասշտաբները, թաքցնում իրական կորուստները, իսկ իրենց հարվածների հետևանքները ներկայացնում ուռճացված կերպով: Ինչպես հայտնել է իրանական «Fars» լրատվական գործակալությունը, Իրանն այսօր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով նոր հարվածներ է հասցրել … Read more

Իրանի դեմ ահաբեկչական պետություններ Իսրայելի և ԱՄՆ-ի մեծ պատերազմն արդեն սկսված է, ինչ վտանգներ են սպառնում Հայաստանին, հայերիս

Հակամարտությունը տարածաշրջանին սպառնում է նաև ռադիոլոգիական աղետով. ՌԴ ԱԳՆ-ի զգուշացումը   Այսօր առավոտյան տեղի ունեցավ այն, ինչի մասին գրում էինք օրեր շարունակ: Իսրայելը և ԱՄՆ-ը՝ պատերազմի հանցագործներ Բենիամին Նաթանյահուի և Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ, միասնաբար հարվածել են մեր հարևան ու բարեկամ Իրանի իսլամական Հանրապետությանը: Վերոնշյալ ահաբեկչական պետությունների հարվածներն արդեն միայն Իրանի միջուկային օբյեկտներին և ռազմաբազաներին չեն … Read more