ԱՄԷ-ում խնդիրների բախված ՀՀ քաղաքացիները պետք է լրացնեն առցանց հայտը – Live News

Թռիչքների չեղարկման կամ հետաձգման հետևանքով ԱՄԷ-ում մնացած և հյուրանոցներում խնդիրների բախված ՀՀ քաղաքացիներին խնդրում ենք իրենց տվյալները լատինատառ լրացնել նշված հղումով՝ տեղական իշխանությունների աջակցությամբ խնդիրները հասցեագրելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ԱՄԷ-ում ՀՀ դեսպանատնից: «Խնդրում ենք տվյալները լրացնել մինչև մարտի 6-ը՝ առավոտյան 10:00-ը»,- ասվում է հաղորդագրությունում: