
Իրանի հայ համայնքում մարդկային կորուստներ չկան, միայն նյութական են. այս մասին հայտնել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արամ Ա–ն հեռախոսազրույց է ունեցել Ազգային կենտրոնական վարչության քաղաքական ժողովի անդամ թեհրանաբնակ Հովսեփ Ավետյանի հետ։ Նա ասել էր, որ «թեմական ու համայնքային պատասխանատուները հետևում են իրավիճակին, երիտասարդական խմբեր են շրջում հայկական թաղերում` պատրաստ անհրաժեշտության դեպքում այդ ընտանիքներին օգնություն տրամադրելու։
Նորին սրբությունը նաև կապի մեջ է եղել ԱՄԷ-ի, Կատարի հայոց թեմի առաջնորդ տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Սարգսյանի հետ։ Քուվեյթի թեմական ու համայնքային պատասխանատուներն էլ ասել են, որ իրենց մոտ ևս որևէ կերպ հայ համայնքը չի տուժել։