Միլիոնավոր մարդիկ հրաժեշտ են տալիս Խամենեիին․ Alpha News-ի ռեպորտաժը՝ Թեհրանից

Թեհրանի «Մոսալլա» կենտրոնական մզկիթում շարունակվում են Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունները։ Ինչպես հաղորդում է Alpha News-ի թղթակիցը Թեհրանից, երկրի տարբեր քաղաքներից ու շրջաններից միլիոնավոր քաղաքացիներ ժամանել են մայրաքաղաք՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու առաջնորդին։ Մի քանի օր շարունակվող արարողությունները ևս մեկ անգամ ընդգծում են Իրանի ժողովրդի վերաբերմունքն ու նվիրվածությունը սեփական պետության հանդեպ։ Նշենք, որ … Read more

Փաշինյանը Թեհրանի Մոսալլահ մզկիթում հարգանքի տուրք է մատուցել Ալի Խամենեիի հիշատակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանի Մոսալլահ մզկիթում մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը: Վարչապետն իր ցավակցություններն է փոխանցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանին, ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին, ինչպես նաև Ալի Խամենեիի ընտանիքի անդամներին: Հրաժեշտի արարողության ընթացքում վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Ալի Խամենեիի հիշատակին և գրառում կատարել … Read more

Իրանում մեկնարկել են Հոգևոր առաջնորդի հուղարկավորության միջոցառումները. սգո արարողություններին կմասնակցի 15-20 մլն մարդ

Իրանում սկսվել է Իսլամական հեղափոխության նահատակ առաջնորդ այյաթոլահ Սեյյեդ Ալի Խամենեի հուղարկավորության արարողությունը։ «Մեհր» լրատվական գործակալությունը մանրամասնում է՝ առաջնորդի մարմինն այսօր  առավոտյան տեղափոխվել է Թեհրանի Մեծ Մոսալա և տեղադրվել գլխավոր աղոթքի սրահում՝ երկօրյա հրապարակային հրաժեշտի արարողությունից առաջ: Ինդոնեզիայից և Աֆղանստանից կրոնական և մշակութային գործիչներ առաջին օտարերկրյա հյուրերի շարքում էին, ովքեր հարգանքի տուրք են մատուցել հոգևոր առաջնորդին: … Read more

Թեհրանի օդային տարածքը կփակվի – Live News

Թեհրանի օդային տարածքը երկուշաբթի օրը կփակվի Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ, հայտարարել է երկրի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Աբուզար Շիրուդին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Երկուշաբթի օրը՝ հեղափոխության հանգուցյալ գերագույն առաջնորդի մարմնի հետ հրաժեշտի արարողության ժամանակ, Թեհրանի օդային տարածքը լիովին կփակվի, ոչ մի թռիչք չի իրականացվի», – Շիրուդիի խոսքերն է մեջբերում Իրանի պետական … Read more

Ովքեր են Փաշինյանի հետ Իրան մեկնել – Live News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն:   Փաշինյանն այսօր կմասնակցի Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը: Փաշինյանի հետ Իրան են մեկնել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Բաբայանը։

Փաշինյանն ու Փեզեշքիանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Վարչապետը ևս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնել ԻԻՀ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը կիսում է Իրանի ժողովրդի վիշտը։ Նախագահ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան ժամանելու համար։ … Read more

Փաշինյանին օդանավակայանում դիմավորել է Իրանի նախագահի տեղակալը – Live News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Թեհրանի «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին: Վարչապետ Փաշինյանն այսօր կմասնակցի ԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը:

Փաշինյանը մեկնել է Իրան – Live News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրան: Հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից։ Վարչապետն այսօր Թեհրանում կմասնակցի ԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը:

Փաշինյանը վաղը մեկնելու է Իրան – Live News

Նիկոլ Փաշինյանը վաղը՝ հուլիսի 3-ին, մեկնելու է Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու Իրանի հանգուցյալ գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությանը։ Լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հաստատեց իրանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, միաժամանակ նշելով, որ նախատեսված են Իրանի ղեկավարության հետ շփումներ։  Հիշեցնենք, որ Ալի Խամենեին սպանվել էր փետրվարի վերջին՝ Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներից։ Նա կհուղարկավորվի հուլիսի 9-ին։ Հոգեհանգստի և … Read more

Փաշինյանը կմեկնի Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հուղարկավորությանը – Live News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան՝ մասնակցելու հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությանը։ Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։ Խամենեիի հրաժեշտի արարողությունը կանցկացվի հուլիսի 4-ին և 5-ին՝ Թեհրանում, հուղարկավորության արարողությունը՝ հուլիսի 6-ին, կրկին Թեհրանում, իսկ Ղոմ քաղաքում հուղարկավորությունը կանցկացվի հուլիսի 7-ին։ Հիշեցնենք, որ Ալի Խամենեին սպանվել էր 2026 փետրվարի 28-ին՝ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից … Read more