Հուսիթները հարձակվում են Սաուդյան Արաբիայի վրա Իրանի ազդեցության տակ․ ԱՄՆ պետքարտուղարություն

«Հուսիթները ողջ հակամարտության ընթացքում իմաստուն կերպով գործեցին և մնացին մի կողմում։ Սակայն, այժմ, կարծես, Իրանն է նրանց ներքաշել այս փակուղու մեջ»։ Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում կայացած ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում։ «Նրանք հարձակվում են Սաուդյան Արաբիայի, ինչպես նաև նրա նավերի վրա», – ընդգծեց ԱՄՆ պետքարտուղարը։ Ռուբիոն նշեց, որ … Read more

Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից – Live News

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն մանրամասներ է հայտնել Ֆիլիպինների մայրաքաղաքում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հուլիսի 23-ին ունեցած հանդիպման վերաբերյալ։ «ԱՍԵԱՆ-ի նախարարական հանդիպման շրջանակում այսօր հանդիպեցի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Քննարկեցինք ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև պատերազմին վերջ տալու անհրաժեշտությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է Ռուբիոն X-ի իր էջում։ Ռուսական … Read more

Ինչ են քննարկել Լավրովն ու Ռուբիոն – Live News

Հուլիսի 23-ին Մանիլայում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը: Անցկացվել է հանգամանալի մտքերի փոխանակություն երկկողմանի և միջազգային օրակարգի լայն շրջանակի շուրջ՝ ի հավելումն բարձր մակարդակով վերջին շփումների։ Ուկրաինական թեմատիկայի քննարկման ժամանակ Լավրովն ամերիկյան գործընկերոջն է հասցրել տեղեկատվություն շփման գծում իրական իրավիճակի … Read more

Ռուբիոն ԱՄՆ-ն անվանել է միակ երկիրը, որն ունակ է լուծել ուկրաինական hակամարտությունը

ԱՄՆ-ն իրեն համարում է միակ երկիրը, որը կարող է ավարտել Ուկրաինայում հակամարտությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»: «Մենք կարծում ենք, որ այժմ, և, կարծում եմ, ռուսները նույնպես կհամաձայնեն դրա հետ, մենք, հավանաբար, աշխարհում միակ երկիրն ենք, որն ի վիճակի է ստանձնել նման դեր և փորձել վերջ դնել դրան»,-Մանիլայում լրագրողներին … Read more

Լավրովն ու Ռուբիոն վաղը կհանդիպեն

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ: Հանդիպումը համաձայնեցվել է և կկայանա հուլիսի

Ռուբիոն հայտնել է, որ Սի Ծինփինի՝ ԱՄՆ կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են

Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն մեղադրանքներին, թե Պեկինը փորձել է միջամտել ամերիկյան ընտրություններին, ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի՝ սեպտեմբերին նախատեսված այցի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հուլիսի 20-ին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք ակնկալում ենք, որ այցը տեղի կունենա սեպտեմբերին», — նրա խոսքերն է մեջբերում Bloomberg գործակալությունը։ Ռուբիոն հավելել է նաև, որ … Read more

Ռուբիոն խոստացել է «վերացնել» Պուտինի և Նեթանյահուի ձերբակալության օրդերներ տված Միջազգային քրեական դատարանը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է «վերացնել» Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ), որը ձերբակալության օրդերներ է տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ։ Այդ մասին հայտնում է CNN-ը։ Ռուբիոն հայտարարել է, որ ՄՔԴ-ն պատերազմ է վարում ԱՄՆ-ի դեմ ոչ թե «փամփուշտներով կամ հրթիռներով», այլ «այսպես կոչված միջազգային … Read more

ԱՄՆ-ը կնպաստի Լիբիայի միասնության վերականգնմանը. Ռուբիո – Live News

Վաշինգտոնի վարչակազմը մտադիր է աշխատել գործընկերների հետ՝ Լիբիայի միասնության վերականգնմանը նպաստելու համար։ Այդ մասին երկուշաբթի օրը Վաշինգտոնում Լիբիայի ազգային բանակի հրամանատարի տեղակալ Սադդամ Հաֆթարի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հաֆթարի հետ քննարկել է լիբիական զինված ուժերի միավորումը և կայուն խաղաղության համար … Read more

Ռուբիոյի կողմից ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համաձայնության առկայությունը ժխտելը այնքան էլ տեղին չէ. Լավրով

Ալյասկայում կայացած գագաթնաժողովում ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը քննարկել են Ուկրաինայի վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկները, որոնք ընդունվել են ռուսական կողմից, ուստի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից Անքորիջում իբրև թե որևէ համաձայնագիր չլինելու մասին խոսելը այնքան էլ տեղին չէ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Երբ իմ գործընկեր Մարկո Ռուբիոն ասում է, … Read more

Ռուբիոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին – Live News

Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և իր կուսակցությանը՝ վերընտրվելու կապակցությամբ: ԱՄՆ-ն կանգնած է վարչապետի և Հայաստանի կողքին խաղաղության հետապնդման գործում, գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: «Հանձնառու ենք առաջ մղել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի նպատակները, ներառյալ՝ ԹՐԻՓՓ-ի իրականացումը: Անհամբեր սպասում ենք համատեղ աշխատանքին Հարավային Կովկասում և դրանից այն կողմ խաղաղություն, կայունություն և բարգավաճում ապահովելու համար»,-գրել է … Read more