Մրցավարությունը սպանում է հայկական ֆուտբոլը․ Սանդրո Պերկովիչ — Armsport.am

«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի 14-րդ տուրի «Ալաշկերտի» դեմ խաղից հետո (2-2) խոսել է հայկական ֆուտբոլում առկա մեծ խնդրի, հայկական ֆուտբոլի ապագայի և առաջնության արդարության մասին:

«Հայաստանն ունի տաղանդավոր երեխաներ,  հրաշալի  ֆուտբոլիստներ, լավ մարզիչներ: Հայկական ֆուտբոլի խնդիրներն ամենևին նրանց պատճառով չեն: Խնդիրն այլ տեղ է. քանի դեռ մրցավարությունն ու լիգան այս մակարդակում են, հայկական  ֆուտբոլը չի զարգանա:

Մրցավարությունը սպանում է հայկական ֆուտբոլը: Դա իմ համար չեմ ասում, այլ հայկական ֆուտբոլի գալիք սերնդի, որոնք իսկապես ունեն ապագա»,- Պերկովիչի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

Ամբողջական ասուլիսը՝ տեսանյութում

Leave a Comment