🎥 ՀՊԼ․ Ալաշկերտը անակնկալ պարտություն կրեց և զրկվեց մրցաշարային աղյուսակը գլխավորելուց

Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի 12-րդ տուրում «Գանձասարը» «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ «Ալաշկերտի» նկատմամբ (1։0)։

Տանտերերի կազմում հանդիպման միակ և հաղթական գոլը 48-րդ րոպեին հեղինակեց Լևոն Պետրոսյանը։

«Ալաշկերտը» խաղի վերջնամասում մնաց 10 հոգով․ 80-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Մոմո Տուրեն։

Այս հաղթանակից հետո Կարեն Բարսեղյանի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 9-ի՝ բարձրանալով 8-րդ հորիզոնական։

«Ալաշկերտը» 25 միավորով շարունակում է ընթանալ երկրորդ հորիզոնականում՝ 2 միավորով հետ մնալով առաջատար «Արարատ-Արմենիայից»։

Հանդիպման տեսագրությունը

ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

Leave a Comment