🎥 10 հոգով մնացած Նոան Աբովյանում ոչ-ոքի խաղաց Ալաշկերտի հետ

Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի 14-րդ տուրում գործող չեմպիոն «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում ոչ-ոքի խաղաց «Ալաշկերտի» հետ (2:2)։

Տանտերերի կազմում հանդիպման հաշիվը 14-րդ րոպեին բացեց Գոռ Մանվելյանը՝ հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ 22-րդ րոպեին «Նոայի» պորտուգալացի եզրային պաշտպան Դավիդ Սուալեհեն խախտեց կանոնները սեփական տուգանային հրապարակում՝ ստանալով կարմիր քարտ և բերելով 11-մետրանոց հարված իր թիմի դարպասին։ «Ալաշկերտից» դիպուկ հարվածեց Կարեն Նալվանդյանը՝ 1:1։

10 հոգով մնացած «Նոան» 38-րդ րոպեին կրկին առաջ անցավ հաշվի մեջ. աչքի ընկավ Հովհաննես Հարությունյանը։ Հյուրերի հարձակվող Մոմո Տուրեն 73-րդ րոպեին վերականգնեց հաշվի տարբերությունը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը։

Այսպիսով, այս խաղից հետո թիմերը վաստակեցին մեկական միավոր. «Նոան» 22 միավորով 5-րդն է, «Ալաշկերտը»՝ 29 միավորով 2-րդը։

Հանդիպման տեսագրությունը.

ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

Leave a Comment