🎥 Ծառուկյանը կատակով հարվածել է Սպերցյանին — Armsport.am

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը այցելել է «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի մարզմանը։ Այցի ընթացքում Ծառուկյանը կատակով ոտքով հարվածել է (լոու-քիք) «Կրասնոդարի» կիսապաշտպան և թիմի ավագ Էդուարդ Սպերցյանին։ Մինչ հարվածը Ծառուկյանը նշել է․ «Վնասվածք չեմ հասցնի քեզ»։ Հանդիպման ավարտին Ծառուկյանը ստացել է «Կրասնոդարի» անվանական մարզաշապիկ՝ 11 համարով։ «Կրասնոդարը» իր հաջորդ խաղը կանցկացնի «Ռոստովի» դեմ, սեպտեմբերի 27-ին։

📷 Հայ ֆուտբոլիստների վարկանիշը EA FC 26-ում — Armsport.am

Հայտնի են հայ ֆուտբոլիստների վարկանիշները EA Sports FC 26 ֆուտբոլային սիմուլյատորում։ Ամենաբարձր վարկանիշն ունի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ 83: Հաջորդում է Լուկաս Սելարայանը «Բելգրանոյից»՝ 79 վարկանիշով: Սրանք խաղի «ոսկե» ֆուտբոլիստներն են։ «Արծաթե քարտեր» են ստացել Նարեկ Գրիգորյանը (68), Նորբերտո Բրիասկոն (68), Վահան Բիչախչյանը (67), Էդգար Սևիկյանը (67) և Սարգիս Ադամյանը (67): «Բրոնզե քարտեր» ունեն Հրանտ-Լեոն … Read more

🎥 Մոնակոյի ֆուտբոլիստները ստիպված հանել են հագուստները ինքնաթիռում․ թռիչքը հետաձգվել է

Ֆրանսիական «Մոնակոն» երեկ՝ սեպտեմբերի 17-ին, չի կարողացել մեկնել Բելգիա Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի առաջին տուրի «Բրյուգեի» դեմ կայանալիք հանդիպման համար։ Մոնեգասկները չեն կարողացել թռչել Բելգիա ինքնաթիռում օդափոխման համակարգի խափանման պատճառով, հայտնում է RMC Sport-ը։ Խափանման պատճառով ինքնաթիռում ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է, որի հետևանքով ֆուտբոլիստները ստիպված սկսել են հանել հագուստները՝ մնալով միայն ներքնաշորով։ Մինչ խաղացողները … Read more

📸 Փոքրիկ Մբապեն՝ Անրիի խաղաշապիկով․ L’Équipe-ի ֆոտոշարքը

Կիլիան Մբապեն լայնածավալ հարցազրույց է տվել ֆրանսիական L’Équipe թերթին, որի ընթացքում լրագրողները զրուցել են նաև ֆուտբոլիստի մոր հետ։ Նա թերթին է տրամադրել իր լուսանկարները Մբապեների ընտանեկան ալբոմից։

📷 Հնաոճ լադա, Թրամփի ուղի, խցանումներ, հրաշալի Վերնիսաժ․ Իռլանդացիները տպավորված են Երևանով

Irish Examiner-ը ներկայացրել է հետաքրքիր բացիկ Երևանից՝ կիսվելով երկրպագուների տպավորություններով: Ահա թե ինչ է գրում իռլանդական պարբերականը․ «Այսօր դեպի մարզադաշտ 15 րոպեանոց զբոսանքը շատ ավելի գրավիչ է, քան 30 րոպեանոց ծանր ու հոգնեցուցիչ տաքսիով ուղևորությունը: Երկրպագուները ճանապարհին կանցնեն երկու բացօթյա շուկաներով, որոնցից մեկը հայտնի «Վերնիսաժն» է: Երբ Երևանի փողոցները կեսօրին խցանված էին ծանր երթևեկությամբ, մեր … Read more

🎥 Սա արվեստի գործ էր, ազատության ճիչ․ Ռենե Իգիտան 30 տարի անց հիշում է «կարիճի հարվածը»

Կոլումբիացի նախկին դարպասապահ Ռենե Իգիտան, ով ֆուտբոլի պատմության մեջ հռչակվել է իր լեգենդար «կարիճի հարված» սեյվով, կիսվել է 1995 թվականի սեպտեմբերի 6-ին Անգլիայի դեմ ընկերական խաղում կատարած այդ անմոռանալի պահի հիշողություններով։ «Ուեմբլի» մարզադաշտում կայացած խաղում (0:0) Իգիտան դարձավ գլխավոր հերոս՝ կատարելով իր պատմական սեյվը։ 30 տարի անց նա այդ պահը նկարագրել է որպես «արվեստի գործ»։ … Read more

🎥 Երեկ նոր ընկեր ձեռք բերեցի. Ռոնալդուն գրառում է կատարել նվիրված հայ պատանուն

«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր Instagram-յան էջում հրապարակել է տեսանյութ, որը նվիրված է ներառական ֆուտբոլով զբաղվող հայ պատանի Ռուբենին։ Վերջինս ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրում Հայաստանի հավաքականի դեմ կայացած խաղից առաջ (0:5) ուղեկցում էր Ռոնալդուին խաղադաշտ։ «Երեկ նոր ընկեր ձեռք բերեցի։ Շատ շնորհակալ եմ ամեն օր ստացած … Read more

Պորտուգալիայի հավաքականը անդրադարձել է Ռոնալդուի և հայ փոքրիկի հայտնի դրվագին

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 0։5 հաշվով զիջեց Պորտուգալիայի ընտրանուն։ Խաղի ավարտից հետո համացանցում շատ արագ տարածվեցին հայ փոքրիկի և Կրիշտիանուի մասնակցությամբ լուսանկարներն ու տեսանյութերը, որտեղ վերջինս տղային ուղեկցում էր խաղադաշտ։ Այս դրվագը անարձագանք չմնաց նաև Պորտուգալիայի ազգային հավաքականի մամուլի ծառայության կողմից։ Լուսանկարին … Read more

📷 Ռոնալդուն լուսանկար է հրապարակել Ավանի ակադեմիայից — Armsport.am

Պորտուգալիայի հավաքականի և «Ալ-Նասր»-ի ավագ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր Instagram-յան էջի Stories բաժնում լուսանկար է հրապարակել ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում անցկացրած վերջին մարզումից։ Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրի Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը կկայանա այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 20։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

🎥 Ռոնալդուն ձեռքով հրում է նկարվել ցանկացող հայ երկրպագուին — Armsport.am

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն հյուրանոցի սրահում ձեռքով հրում է հայ երկրպագուին, որը նրան մոտեցել էր լուսանկարվելու համար։ Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրի Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 20։00-ին։ Տեսանյութը՝ Facebook-ի օգտատեր Suren Poghosyan-ի Էջից