Տոնից՝ ողբերգություն․ Լիվերպուլի շքերթի ժամանակ ամբոխի մեջ մխրճված վարորդը կկանգնի դատարանի առաջ

«Լիվերպուլի» Պրեմիեր լիգայի չեմպիոնության տոնակատարությունը ողբերգական ավարտ է ունեցել։ Մայիսի 26-ին, տոնական շքերթի ժամանակ, մեքենա է մխրճվել երկրպագուների բազմության մեջ՝ պատճառելով ծանր հետևանքներ։ Երեկ՝ մայիսի 29-ին, հայտնի դարձավ, որ ոստիկանությունը կարողացել է պարզել վարորդի ինքնությունը։ Sky Sports-ի փոխանցմամբ՝ մեքենան վարել է 53-ամյա Փոլ Դոյլը։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել յոթ հոդվածով։ Դոյլը ձերբակալվել է և գտնվում … Read more

🎥2000-ականների երեխաները․ ինչպես է Սպերցյանը երգում չեմպիոնական գավաթով — Armsport.am

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարիերայում առաջին անգամ ռուսական ակումբի հետ հռչակվել է Ռուսաստանի չեմպիոն։ «Կրասնոդարի» ակադեմիայի Instagram-ի էջը գեղեցիկ տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է թիմի ավագը չեմպիոնական տիտղոսով մարզադաշտից դուրս գալիս երգել Тимати-ի հայտնի երգերից մեկը։

Սիմեոնեն ականատես է եղել աղմկահարույց սպանության․ ինչ է հայտնի — Armsport.am

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն և նրա կինը՝ Կարլա Պերեյրան, ականատես են եղել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նախկին խորհրդական Անդրեյ Պորտնովի սպանությանը։ Այս մասին հայտնում է El Espanol-ը։ Պորտնովը սպանվել է մադրիդյան դպրոցներից մեկի հարակից տարածքում, որտեղ սովորում են Սիմեոնեի դուստրերը՝ Ֆրանչեսկան և Վալենտինան։ Պորտնովի երեխաները նույնպես այնտեղ են սովորում։ «Դա շատ դժվար … Read more