UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը այցելել է «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի մարզմանը։
Այցի ընթացքում Ծառուկյանը կատակով ոտքով հարվածել է (լոու-քիք) «Կրասնոդարի» կիսապաշտպան և թիմի ավագ Էդուարդ Սպերցյանին։ Մինչ հարվածը Ծառուկյանը նշել է․ «Վնասվածք չեմ հասցնի քեզ»։
Հանդիպման ավարտին Ծառուկյանը ստացել է «Կրասնոդարի» անվանական մարզաշապիկ՝ 11 համարով։
«Կրասնոդարը» իր հաջորդ խաղը կանցկացնի «Ռոստովի» դեմ, սեպտեմբերի 27-ին։