📷 Հրանտ-Լեոն Ռանոսն ամուսնության առաջարկ է արել — Armsport.am

Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Բորուսիա Մյոնխենգլադբախի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը կյանքի կարևորագույն քայլերից մեկն է կատարել՝ ամուսնության առաջարկ անելով սիրելիին՝ երգչուհի Էլեն Բադալյանին։ Ռոմանտիկ իրադարձությունը տեղի է ունեցել Դուբայում, որտեղ զույգն անցկացնում էր իր հանգիստը։ Ֆուտբոլիստը սիրելիին մատանի է նվիրել և խնդրել դառնալ իր կինը, ինչին Էլենը դրական պատասխան է տվել։ Ուրախալի նորության մասին տեղեկանում … Read more

Անկախ ամեն ինչից, մեր մոտիվացիան շատ բարձր է․ Հրանտ-Լեոն Ռանոս — Armsport.am

Հունգարիայից կրած պարտությունից հետո Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը հետխաղային մեկնաբանություն է տվել ՀՖՖ-ի մամուլի ծառայությանը։  «Առաջին կեսում այնքան էլ շատ չէինք վերահսկում գնդակը, իսկ երկրորդում ավելի շատ էինք տիրում նախաձեռնությանը, կարող էինք հավասարեցնել հաշիվը։ Ցավոք, չօգտագործեցինք մեր հնարավորությունները։ Անկախ ամեն ինչից, մեր մոտիվացիան շատ բարձր է, որովհետև խաղում ենք մեր երկրի համար։ Մարզիչը … Read more

Իհարկե, բոլորը կցանկանային նրան կրկին տեսնել հավաքականում, հատկապես ես․ Ռանոս

Հայաստանի ազգային հավաքականի և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոան Ռանոսը ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 5-րդ տուրի՝ Հունգարիայի ընտրանու դեմ կայանալիք տնային խաղից առաջ հարցազրույց է տվել հունգարական Nemzeti Sport պարբերականին։ – Հավատո՞ւմ եք, որ Հայաստանը կարող է խմբում երկրորդ տեղը զբաղեցնել, թե՞ դուք արդեն կորցրել եք շանսերը։ «Մենք պատրաստվում ենք՝ գիտակցելով, որ փլեյ-օֆֆ … Read more

📷 Ռանոսը, Մկրտչյանը և Հարությունյանը ևս միացան ազգային հավաքականի ճամբարին

Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նոյեմբերյան մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, Հրանտ-Լեոն Ռանոսը, Ստյոպա Մկրտչյանը և Գեորգի Հարությունյանը ևս միացել են ազգային հավաքականի մարզական հավաքին։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պատրաստվում է աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Հունգարիայի և Պորտուգալիայի հետ խաղերին։ Նոյեմբերի 13-ին մեր ընտրանին … Read more

Հրանտ-Լեոն Ռանոսը դուբլ է ձևակերպել — Armsport.am

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ Լեոն-Ռանոսը դուբլ է ձևակերպել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» պահեստային թիմում։ Գերմանիայի չորրորդ դիվիզիոնի՝ տարածաշրջանային լիգայի 14-րդ տուրի շրջանակում «Բորուսիան» 4:1 հաշվով հաղթել է «Բոխումի» երկրորդ թիմին։ Ռանոսը խփել է իր թիմի առաջին (14-րդ րոպե) և վերջին գոլերը (90-րդ րոպե): Մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը․

Ռանոսը հայտնվել է Մյոնխենգլադբախի Բորուսիայի «սև» ցուցակում — Armsport.am

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը ընդգրկվել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» այն ֆուտբոլիստների ցանկում, որոնց ակումբը դիտարկում է առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառելու տարբերակը։ Այս մասին հայտնում է գերմանական Bild պարբերականը։ 22-ամյա հարձակվողը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Բունդեսլիգայի 5 խաղի՝ խփելով 1 գոլ։ Սակայն Ռանոսը վերջին երեք լիգայի խաղերում, այդ թվում՝ գավաթային խաղում, չի ընդգրկվել … Read more

Մյոնխենգլադբախի Բորուսիան արձագանքել է Ռանոսի՝ Հայաստանի հավաքականին միանալուն

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» արձագանքել է թիմի այն խաղացողներին, որոնք հրավիրվել են իրենց ազգային հավաքականներ՝ հոկտեմբերյան առաջիկա հանդիպումների համար։ Նրանց թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։ «Նրանք այժմ իրենց ազգային հավաքականների ճամբարներում են՝ միջազգային խաղերի համար: Հաջողություն ձեզ, տղաներ»,- լուսանկարին կից գրել է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք, որ 2026 թ. աշխարհի առաջնության որակավորման … Read more

🎥 10 գոլ՝ Բորուսիա — Այնթրախտ խաղում․ Հրանտ-Լեոն Ռանոսը՝ գոլի հեղինակ — Armsport.am

Գերմանական Բունդեսլիգայի 5-րդ տուրի շրջանակում Մյունխենգլադբախի «Բորուսիան» սեփական հարկի տակ 4:6 հաշվով պարտվեց Ֆրանկֆուրտի «Այնթրախտին»։ Հատկանշական է, որ «Բորուսիան» գոլ խփեց միայն 0:6 հաշվով պարտվելուց հետո։ Մյունխենգլադբախի թիմի կազմում 4-րդ գոլը 90+9-րդ րոպեին խփեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։ Borussia Mönchengladbach [4]-6 Eintracht Frankfurt — Grant-Leon Ranos 90+9′byu/4gjdtokurwa insoccer Մրցաշարային աղյուսակն այս խաղից հետո

📷 Հայ ֆուտբոլիստների վարկանիշը EA FC 26-ում — Armsport.am

Հայտնի են հայ ֆուտբոլիստների վարկանիշները EA Sports FC 26 ֆուտբոլային սիմուլյատորում։ Ամենաբարձր վարկանիշն ունի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ 83: Հաջորդում է Լուկաս Սելարայանը «Բելգրանոյից»՝ 79 վարկանիշով: Սրանք խաղի «ոսկե» ֆուտբոլիստներն են։ «Արծաթե քարտեր» են ստացել Նարեկ Գրիգորյանը (68), Նորբերտո Բրիասկոն (68), Վահան Բիչախչյանը (67), Էդգար Սևիկյանը (67) և Սարգիս Ադամյանը (67): «Բրոնզե քարտեր» ունեն Հրանտ-Լեոն … Read more

10 խաղ առանց հաղթանակի․ Հրանտ-Լեոն Ռանոսի Բորուսիան հեռացրել է գլխավոր մարզչին

«Բորուսիա» Մյունխենգլադբախը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, աշխատանքից ազատել է գլխավոր մարզիչ Խերարդո Սեոանեին՝ «Վերդերի» դեմ խաղում կրած պարտությունից հետո (0:4): Սեոանեն ակումբը ղեկավարում էր 2023 թվականից: Թիմը չի կարողացել հաղթանակ տանել վերջին 10 հանդիպումներում․ շարք, որը սկսվել է դեռ նախորդ մրցաշրջանից: Այս մրցաշրջանում «Բորուսիան» մեկնարկել է ոչ-ոքիով «Համբուրգի» դեմ … Read more